ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով. «գ. կազմակերպություններ, որոնց հանդեպ սույն կետի «ա» ենթակետով նախատեսված անձը, անկախ բաժնեմասի (փայաբաժնի) չափից, ունի տվյալ կազմակերպության կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու, նրա որոշումների կայացման (կիրառման) վրա ազդելու կամ կազմակերպության գործունեության ուղղությունները, ոլորտները կանխորոշելու հնարավորություն և գնում է կատարում տվյալ կազմակերպությունից: Սույն ենթակետով նախատեսված կազմակերպությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` իր սահմանած կարգով, սույն կետի «ա» ենթակետով նախատեսված անձի դիմումի հիման վրա.»: Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 52. Հանրային կազմակերպությունների գնումների կատարման ընդհանուր առանձնահատկությունները 1. Հանրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնումների` 1) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների հաստատած գնումների կատարման կարգերով. 2) կատարման կարգերը, գնման գործընթացների կազմակերպման մասին հայտարարությունները, հրավերները, գնումների բազային միավորը գերազանցող` կնքված պայմանագրերի մասին հայտարարությունները, ինչպես նաև գնումների կատարման կարգերով նախատեսված՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակները հրապարակվում են նաև տեղեկագրում. 3) բողոքարկումը, այդ թվում՝ մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու որոշումը իրականացվում են սույն օրենքի 6-րդ բաժնով սահմանված կարգով. 4) պայմանագրերի կատարման և կառավարման շրջանակում իրականացվում է հանրային հսկողություն՝ սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված կարգով. 5) գործընթացներին չեն կարող մասնակցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառված մասնակիցները:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնումների կատարման կարգերը չեն կարող հակասել սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նպատակներին և սկզբունքներին, իսկ Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրով սահմանված շեմը գերազանցող գնումների դեպքում՝ նաև սույն մասում հիշատակված համաձայնագրի պահանջներին, իսկ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ընդգրկված՝ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» և «գ» ենթակետերով նախատեսված հանրային կազմակերպությունների դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած պահանջներին, որոնց կատարման նկատմամբ վերջինս իր սահմանած կարգով իրականացնում է դիտարկումներ (մոնիտորինգ): Սույն մասով նախատեսված լիազորությունների իրականացման շրջանակում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է համագործակցել պետական կառավարման կամ ինքնավար պետական մարմինների հետ:
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջները համաձայնեցնում է լիազորված մարմնի հետ:
4. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված անձը գնում կարող է կատարել նույն կետի «գ» ենթակետով նախատեսված կազմակերպությունից, եթե վերջինս ներառված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում:»: Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսված և չավարտված գնման գործընթացների վրա:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուն հաջորդող եռամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-242-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-242-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (22.07.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.07.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 22.07.2025 Հիմնական ակտ 03.07.2025, ՀՕ-242-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.12.2016, ՀՕ-21-Ն 16.12.2016, ՀՕ-21-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-242-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
