ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում` 1) վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « հարկային ծառայության գործառույթներ` հարկային մարմնի` ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, վարչապետի կողմից հաստատվող գործառութային պարտականություններ.». 2) տասնմեկերորդ պարբերությունից հանել «վերադաս» բառը: Հոդված 2 . Օրենքի 8-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 8. Հարկային մարմինը ».
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Հարկային մարմինը Պետական եկամուտների կոմիտեն է (այսուհետ՝ հարկային մարմին): Հարկային տեսչությունները հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ են:». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Հարկային մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:».
4) 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 3. Օրենքում «վերադաս հարկային մարմին» և «հարկային մարմիններ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «հարկային մարմին» բառերով: Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով. « Հոդված 8.1. Քննչական մարմինը 1. Քննչական մարմինը հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Քննչական մարմինը կազմակերպում և իրականացնում է նախաքննություն հարկային մարմնի քննչական ենթակայությանը վերապահված հանցագործություններով:
3. Քննչական մարմնի ղեկավարին նշանակում և ազատում է հարկային մարմնի ղեկավարը՝ վարչապետի համաձայնությամբ:»: Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝ 1) վերնագրի «գործառույթները» բառը փոխարինել «լիազորությունները» բառով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Հարկային մարմինը՝ 1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան` իրականացնում է հարկային վարչարարություն` ա. հարկ վճարողների հաշվառում, բ. հարկ վճարողների սպասարկում, գ. հարկ վճարողների հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառում, դ. հարկային հսկողության իրականացում և հարկային հսկողության հարակից ընթացակարգերի կիրառում, ե. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան` վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացում, հարկային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում՝ օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների գծով պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառում, զ. հարկային պարտավորությունների կատարման ապահովում, հարկերի և այլ պարտադիր վճարների հավաքման կազմակերպում, է. հարկային վեճերի լուծում, հարկ վճարողների բողոքների քննարկում և որոշումների ընդունում, ը. հարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացում, թ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների և ուսումնասիրությունների իրականացում, ժ. միջազգային պայմանագրերի շրջանակներում հարկային վարչարարության իրականացում. 2) իրականացնում է բյուջեների` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը, ապահովում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները. 3) իրականացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարումը (մշակում, ներդնում և սպասարկում). 4) կազմակերպում է հարկային ծառայողների ուսուցումը, վերապատրաստումը և ատեստավորումը. 5) միջազգային պայմանագրերի շրջանակներում օտարերկրյա իրավասու մարմինների հետ հարկման նպատակով փոխանակում է տեղեկատվություն (ըստ` դիմում-պահանջի, ինքնաբերական և ավտոմատ եղանակով). 6) իրականացնում է նախաքննություն հարկային մարմնի ենթակայությանը վերապահված հանցագործությունների վերաբերյալ վարույթով. 7) վերահսկողություն է իրականացնում պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ.».
3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 6 . Օրենքի 11.1-ին հոդվածում՝ 1) վերնագրից հանել «(վերադաս հարկային մարմնի)» բառերը.
2) 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով. «8.1) լսում և Կառավարություն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.».
4) 4-րդ կետից հանել «, հարկային տեսչությունների պետերի», իսկ 5-րդ և 6-րդ կետերից՝ «և հարկային տեսչությունների» բառերը. 5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով. «16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ:»: Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 8. Օրենքում «Հայաստանի Հանրապետության Նախագահ», «Հայաստանի Հանրապետության կառավարություն» և «Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հանրապետության նախագահ», «Կառավարություն» և «վարչապետ» բառերով, իսկ «դասային կոչում» բառերը` համապատասխան հոլովաձևերով «դասային աստիճան» բառերով: Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 9.2-րդ, 10-րդ և 12-րդ մասերի 1-ին կետերը «դասային» բառից հետո լրացնել «աստիճան» բառով: Հոդված 10 . Օրենքի 21.1-ին հոդվածի վերնագիրը «ծառայության» բառից հետո լրացնել «հատուկ» բառով, «կոչումների» բառից հետո` «և դասային աստիճանների» բառերով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի «կոչումներն» բառը փոխարինել «հատուկ կոչումներն ու դասային աստիճաններն» բառերով: Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասը «շնորհում է» բառերից առաջ լրացնել «օրենքով սահմանված դեպքերում և կարգով» բառերով.
2) 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի «կոչումների» բառը փոխարինել «դասային աստիճանների» բառերով: Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածում` 1) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով.
2) 3-րդ մասը «հատուկ» բառից հետո լրացնել «կոչում» բառով, «կոչումները» բառից հետո` «, աստիճանները» բառով: Հոդված 13. Օրենքի 23.1-ին հոդվածի վերնագիրը «կոչումները» բառից հետո լրացնել «և աստիճանները» բառերով, 1-7-րդ մասերը «կոչումների» բառից հետո` «և աստիճանների» բառերով, «սահմանը» բառից հետո` «համապատասխանաբար» բառով, նույն մասերի «կոչումն է» բառերը փոխարինել «կոչումն ու աստիճանն են» բառերով, իսկ 8-րդ մասը «կոչումների» բառից հետո լրացնել «և աստիճանների» բառերով, նույն մասի «կոչումն է» բառերը փոխարինել «կոչումն ու աստիճանն են» բառերով: Հոդված 14. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետը «հատուկ» բառից հետո լրացնել «կոչման» բառով, իսկ 8-րդ կետը և 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 15. Օրենքի 42-րդ հոդվածի 2-4-րդ մասերը, 5-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը «դասային» բառից հետո լրացնել «աստիճանը» բառով, իսկ 3-րդ մասի «զրկվում է հատուկ» բառերը փոխարինել «զրկվում է հատուկ կոչումից» բառերով: Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-262-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-262-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.04.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.455 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.03.2018 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.03.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.04.2018 Հիմնական ակտ 23.03.2018, ՀՕ-262-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.07.2002, ՀՕ-407-Ն 03.07.2002, ՀՕ-407-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 11.06.2018, N 720-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 մարտի, 2018 թ.
- Գործի #:
- ՀՕ-262-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
