Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ — Հոդված 26.2 — Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ — Հոդված 26.2AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ — Հոդված 26.2 — Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 26.2. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը 1. Հանձնաժողովն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն։ 2. Հանձնաժողովը սահմանում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման կարգը, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձևանմուշը , լրացման կարգը, հարցաթերթիկում նե

Ամբողջ Տեքստ

Հոդված 26.2. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը 1. Հանձնաժողովն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն։

2. Հանձնաժողովը սահմանում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման կարգը, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձևանմուշը , լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները ։

3. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է սույն օրենքի 26.1-ին հոդվածով սահմանված կարգով և պայմաններով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։

4. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը Հանձնաժողով է ներկայացվում էլեկտրոնային համակարգի միջոցով։

5. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է եռամսյա ժամկետում։

6. Այն դեպքում, երբ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնող անձը դատավոր է, և նրա բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացությունը ներկայացվել է բացառապես գույքային դրության հիմքով, ապա Հանձնաժողովը հարուցում է կարգապահական վարույթ։ Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հետ ներկայացվում են Բարձրագույն դատական խորհուրդ։

7. Այն դեպքում, երբ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնող անձը դատավոր է, բարեվարքության ուսումնասիրության արդյունքով բացասական եզրակացություն ներկայացնելու համար, գույքային դրությունից բացի, այլ հիմքերի առկայության դեպքում (այդ թվում՝ գույքային դրության ուսումնասիրության արդյունքների համակցությամբ) Հանձնաժողովը համապատասխան եզրակացությունն ուղարկում է դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նպատակով: (26․2-րդ հոդվածը լրաց․ 11.04.24 ՀՕ-160-Ն ) (11.04.24 ՀՕ-160-Ն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող 26.2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվող իրավական կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի դեկտեմբերի 31-ից) ( 11.04.24 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել