Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՆԱՐԵԳ ԵՎ ՍԱՐՈ ՀԱՐԹՈՒՆՅԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԵՎ 228-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՆԱՐԵԳ ԵՎ ՍԱՐՈ ՀԱՐԹՈՒՆՅԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԵՎ 228-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1198 հուլիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-119)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 հուլիսի 2022թ. ՍԴԱՈ - 119 | «ՆԱՐԵԳ ԵՎ ՍԱՐՈ ՀԱՐԹՈՒՆՅԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԵՎ 228-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՆԱՐԵԳ ԵՎ ՍԱՐՈ ՀԱՐԹՈՒՆՅԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԵՎ 228-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով Նարեգ և Սարո Հարթունյանների դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության, 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի հունիսի 15-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Նարեգ և Սարո Հարթունյանների դիմումը, որով դիմողները խնդրել են. «(…) 01.01.1999թ. ուժի մեջ մտած և 07.05.2015թ. խմբագրությամբ գործող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության, 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթները ԵԿԴ/2711/02/10 գործով Վճռաբեկ դատարանի մեկնաբանությամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր»:

2. Դիմողները գտնում են, որ ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը և 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն իրենց նկատմամբ կիրառվել են այն մեկնաբանությամբ, որ հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման վարույթի շրջանակներում դատարանի պարտականությունն է ծանուցել ոչ միայն այդ հատուկ վարույթով գործի շրջանակներում գործին մասնակցող անձի կարգավիճակ ունեցող անձանց, այլև այն անձանց, որոնք գործին մասնակցող անձի կարգավիճակ են ունեցել այն գործով, որով կայացվել է վերանայման ենթակա դատական ակտը, իսկ տվյալ պարտականությունը չկատարելը դատավարական իրավունքի էական խախտում է և բոլոր դեպքերում վճռի բեկանման հիմք: Դիմողները նշում են. «(…) դիտարկելով վիճարկվող դրույթները Որոշմամբ դրանց տրված մեկնաբանությամբ, հանգում ենք հիմնավորումից և բացատրությունից զուրկ մի եզրակացության, որ դատարանի պարտականությունն է ծանուցել ոչ միայն տվյալ (ընթացիկ) գործի շրջանակներում գործին մասնակցող անձի կարգավիճակ ունեցող անձանց, այլև մեկ ուրիշ գործի: Այդպիսի պարտականությունը և, որ կարևոր է, այդ պարտականությունը չկատարված լինելու հիմքով գործը նոր քննության ուղարկելը չունի որևէ նպատակ կամ իմաստ, չի բխում որևէ բանական նկատառումից: Ողջամիտ հարց է առաջանում. Եթե որևէ անձ տվյալ գործին մասնակցող անձի կարգավիճակ չունի, ինչու՞ պետք է նա ծանուցվի դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նման ծանուցման պարտականությունը կարելի է բնորոշել հենց վերը բերված ածականներով անհարկի», ավելորդ», անտեղի», անօգուտ», զուր»: Միևնույն ածականներով կարելի է բնորոշել նաև գործի քննության ձգձգումը, երբ

- դատարանը չի պահպանում այդ կանոնը,

- և, դրա պատճառով, տեղի է ունենում վճռի բողոքարկում, բեկանում, այնուհետև գործի նոր քննություն»: Դիմողների պնդմամբ խախտված է իրենց դատարանի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, քանի որ դատարանի տվյալ գործով գործին մասնակցող անձի կարգավիճակ չունեցող և միաժամանակ դիմողների հետ անմիջական պարտավորական հարաբերություններ չունեցող անձին ծանուցելու պարտականությունը և այդ պարտականությունը չկատարելու հետևանքները բացասաբար են ազդում դիմողների գործի քննության տևողության վրա: Դիմողների գնահատմամբ եթե վիճարկվող դրույթները չկիրառվեին վերը ներկայացված մեկնաբանությամբ, Վճռաբեկ դատարանը մերժելու էր վճռաբեկ բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.08.2016թ. վճիռը թողնելով անփոփոխ. դրանով դիմողների մասնակցությամբ հաշտության համաձայնությունը վերջնականապես հաստատվելու էր: Մինչդեռ գործի քննությունը ենթարկվել է անհարկի ձգձգման, ինչը, դիմողների եզրահանգմամբ, հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին: Ըստ դիմողների սույն գործի փաստերի շրջանակներում ակնառու է, որ հարկադիր կատարման ծառայության դիմումի հիման վրա իրականացվող վարույթի շրջանակներում թեև խոսքը հայցից հրաժարվելու հիմքով քաղաքացիական գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով կրկին գործի քննության մասին չէ, սակայն տեղի է ունենում դադարած դատավարական իրավունքների անհարկի ռեաբիլիտացիա վերականգնում, որն էլ իր հերթին հանգեցնում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական երաշխիքների խախտման: Դիմողների կարծիքով հակընդդեմ հայցից հրաժարվելով և արդյունքում կայացրած դատական ակտը չբողոքարկելով անձն ամբողջապես իրացրել է իր դատավարական իրավունքները միաժամանակ բացառելով, որևէ կերպ դրանք վերականգնելու լեգիտիմ հնարավորությունը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանի կողմից քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությանը և 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթներին տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին:

3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքեր, որպիսի պայմաններում սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Ընդ որում, սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով դիմողները, ըստ էության, վիճարկվող նորմերի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չեն ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող կարծիքներն առավելապես վերաբերում են դատարանի գործողությունների/դատական ակտի իրավաչափությանը, մասնավորապես Վճռաբեկ դատարանի: Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն գործով դիմողների նկատմամբ հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքներն առաջացել են թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 04.02.2022թ. որոշմամբ, և դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողները բարձրացնում են դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթների հակասահմանադրականության տեսանկյունից: Այսպես, դիմողները նշել են. Վերոգրյալի լույսի ներքո դիտարկելով վիճարկվող դրույթները Որոշմամբ դրանց տրված մեկնաբանությամբ, հանգում ենք հիմնավորումից և բացատրությունից զուրկ մի եզրակացության, որ դատարանի պարտականությունն է ծանուցել ոչ միայն տվյալ (ընթացիկ) գործի շրջանակներում գործին մասնակցող անձի կարգավիճակ ունեցող անձանց, այլև մեկ ուրիշ գործի: Այդպիսի պարտականությունը և, որ կարևոր է, այդ պարտականությունը չկատարված լինելու հիմքով գործը նոր քննության ուղարկելը չունի որևէ նպատակ կամ իմաստ, չի բխում որևէ բանական նկատառումից: Ողջամիտ հարց է առաջանում. եթե որևէ անձ տվյալ գործին մասնակցող անձի կարգավիճակ չունի, ինչու՞ պետք է նա ծանուցվի դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նման ծանուցման պարտականությունը կարելի է բնորոշել հենց վերը բերված ածականներով անհարկի», ավելորդ», անօգուտ», զուր»: Միևնույն ածականներով կարելի է բնորոշել նաև գործի ձգձգումը, երբ

- դատարանը չի պահպանում այդ կանոնը,

- և, դրա պատճառով, տեղի է ունենում վճռի բողոքարկում, բեկանում, այնուհետև գործի նոր քննություն: Այսպիսով խախտված է իրենց դատարանի կողմից իրենց գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, քանի որ դատարանի տվյալ գործով գործին մասնակցող անձի կարգավիճակ չունեցող և միաժամանակ դիմողների հետ անմիջական պարտավորական հարաբերություններ չունեցող անձին ծանուցելու պարտականությունը և այդ պարտականությունը չկատարելու հետևանքները բացասաբար են ազդում Դիմողների գործի քննության տևողության վրա, եթե վիճարկվող դրույթները չկիրառվեին վերը ներկայացված մեկնաբանությամբ, Վճռաբեկ դատարանը մերժելու էր վճռաբեկ բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.08.2016 թվականի վճիռը թողնելով անփոփոխ. դրանով Դիմողների մասնակցությամբ հաշտության համաձայնությունը վերջնականապես հաստատվելու էր: Մինչդեռ գործը ենթարկվել է անհարկի ձգձգման, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին»: Դիմողները նշել են. Այլ կերպ ասած հակընդդեմ հայցից հրաժարվելով և արդյունքում կայացրած դատական ակտը չբողոքարկելով անձը ամբողջապես իրացրել է իր դատավարական իրավունքները, միաժամանակ բացառելով, որևէ կերպ դրանք վերականգնելու լեգիտիմ հնարավորությունը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանի կողմից քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության և 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթների տրված մեկնաբանությունը, հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին»: Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի սահմանադրականության գնահատումը, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմերի սահմանադրականության հարց, դիմողներն իրականում առաջ են քաշում Վճռաբեկ դատարանի դատական ակտի/գործողությունների իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Սույն դիմումի վերաբերյալ դիմողների փաստարկների առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողներն առավելապես բարձրացրել են Վճռաբեկ դատարանի կողմից նշյալ դրույթների մեկնաբանության հարց, բավարար հիմնավորումներ չեն ներկայացրել վիճարկվող նորմերի վերաբերյալ, և դիմումից հստակ չէ, թե վիճարկվող նորմերն ինչպե՞ս են խախտել դիմողների սահմանադրական հիմնարար իրավունքները: Հետևապես առկա չէ պատճառահետևանքային կապ դիմողների հիմնարար իրավունքների հնարավոր խախտման և վիճարկվող նորմերի միջև: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումում վերոնշյալ պահանջները չեն պահպանվել, մասնավորապես դիմողը սահմանափակվել է սոսկ թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը ներկայացնելով. դիմողը մանրամասն շարադրել է հիշատակված քաղաքացիական գործի քննության դատավարական ընթացքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, վերաքննիչ քաղաքացիական, և ապա Վճռաբեկ դատարաններում նշելով հիշյալ դատական ատյանների իրավական դիրքորոշումները խնդրո առարկա քաղաքացիաիրավական վեճի վերաբերյալ, ապա վկայակոչել է Սահմանադրության վերաբերելի հոդվածները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումները չներկայացնելով բավարար հիմնավորումներ իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դիմողների ներկայացրած փաստարկներն իրենց համակցության մեջ չեն հաղթահարում Սահմանադրական դատարան հիմնավոր բողոք ներկայացնելու անհրաժեշտ նվազագույն շեմը, քանի որ վերը նշված վերլուծության համատեքստում դիմողներին չի հաջողվել հիմնավորել իրավակիրառ պրակտիկայի կողմից վիճարկվող նորմերին տրված մեկնաբանության հակասահմանադրականությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում, իսկ 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Նարեգ և Սարո Հարթունյանների դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության, 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

8 հուլիսի 2022 թվականի

ՍԴԱՈ-119

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հուլիսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-119
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել