Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան23 հունվարի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 23 հունվարի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

23 հունվարի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը նախագահությամբ` Հ.Նազարյանի, անդամակցությամբ` Հ.Դանիելյանի եւ Ռ.Պապայանի, քննության առնելով ՀՀ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի կողմից ներկայացված դիմումի ընդունելիության հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Քաղ. Ռուբեն Թորոսյանը դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 9-րդ մասի դրույթների սահմանադրականությունը, համաձայն որոնց` սահմանադրական դատարանն անհատական դիմումներով գործի քննության արդյունքում որոշում կայացնում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 5-րդ մասի առաջին եւ երկրորդ պարբերություններով նախատեսված ժամկետներում:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 4-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Վիճարկելով վերոհիշյալ օրենքի 69 հոդվածի 9-րդ մասում նախատեսված ժամկետների (օրենքի 68 հոդվածի 5-րդ մասի 1-ին եւ 2-րդ պարբերություններով սահմանված) սահմանադրականությունը, դիմումատուն սահմանադրական դատարանում անհատական դիմումներով գործերի քննության առարկան նույնացնում է ընտրական վեճերի հետ, որով եւ փորձում է հիմնավորել դատավարական առավել կարճ ժամկետների կիրառման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ, օրենքով

նախատեսված կարգով իր կողմից պետական տուրք չվճարելու հանգամանքը:

Ընտրական գործընթացների հետ կապված Սահմանադրական դատարանի

լիազորությունները նախատեսված են ինչպես ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի

3.1 կետում, այնպես էլ` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածում, որտեղ եւ նախատեսված են դատավարական առավել սեղմ ժամկետներ (74 հոդվածի 3-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ եւ 19-րդ մասեր):

Դիմումատուն ներկայացրել է նաեւ միջնորդություններ, որոնցում բարձրացված

հարցերը վերաբերում են իր նախկին դիմումի հիման վրա քննության ընդունված

գործին, հետեւաբար սույն դիմումի շրջանակներում քննարկվել չեն կարող:

3. Նկատի ունենալով, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի

69 հոդվածի կարգով սահմանադրական դատարանում քննության են ընդունվում

կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով անձանց նկատմամբ կիրառված

օրենքների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու (եւ ոչ թե` ընտրական վեճերի) վերաբերյալ դիմումներ, սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը գտնում է, որ դիմումատուի փաստարկները, իր կողմից վիճարկվող նորմի գործողության կասեցման վերաբերյալ միջնորդությունը, ինչպես եւ` պետական տուրք չվճարելն ակնհայտ անհիմն են` «Սահմանադրական դատարանի մասին» «

օրենքի 69 հոդվածում սահմանված կարգով վերոհիշյալ դիմումը քննության ընդունելու համար, ուստի ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 3-րդ մասով, 32 հոդվածով եւ 69 հոդվածի 7-րդ մասով, ՀՀ ՍԴ 2-րդ դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց

Ռուբեն Թորոսյանի դիմումի (կից միջնորդություններով) քննության ընդունումը

մերժել:

Նախագահող`

Անդամներ`

Հ.Նազարյան

Հ.Դանիելյան

Ռ.Պապայան

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հունվարի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել