Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Բախշիյան — ԵԴ1/0315/01/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Բախշիյան — ԵԴ1/0315/01/23

Վճռաբեկ դատարանԵԴ1/0315/01/2316 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 2023 թվականի ապրիլի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՇ քրեական օրենսգրքի 334րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ 09125223 քրեական վարույթը: Երնան քաղաքի Արաբկիր ն «Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Լ.Քոչարյանի՝ 2023 թվականի մայիսի 1Լի որոշմամբ Արթուր Մպարտակի Բախշիյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով ն նույն օրը նրան մ

Ամբողջ Տեքստ

7 Զ ԵԴՍՕ35/01/23

68 Թր ՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ժ.Չիչոյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Գ.Ստեփանյան

դատավորներ՝ Լ.Աբգարյան

Վ.Մարգարյան

16 սեպտեմբերի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արթուր Մպարտակի Բախշիյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի

2

հոկտեմբերի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 2023 թվականի ապրիլի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 334րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ 09125223 քրեական վարույթը:

Երնան քաղաքի Արաբկիր ն «Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Լ.Քոչարյանի՝ 2023 թվականի մայիսի 1Լի որոշմամբ Արթուր Մպարտակի Բախշիյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով ն նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել:

Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի մայիսի 1-ի որոշմամբ Արթուր Բախշիյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

2023 թվականի մայիսի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2 Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 27-ի դատավճռով ճանաչվել ու հռչակվել է Ա.ԼԲԲախշիյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի Լին մասով առաջադրված մեղադրանքում՝ մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով: Ա.ԲԲախշիյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված՝ բացակայելու արգելքը, վերացվել է:

Յ. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հոկտեմբերի 7-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 27-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

Յ

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, ն միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

Այսպես, բողոքաբերը, Վճռաբեկ դատարանի՝ Հայկ Պերրոսյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով ն գնահատելով վարույթի փաստական հանգամանքները, հանգել է հետնության առ այն, որ ապացուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով վերագրված հանցանքը կատարելու մեջ ԱԲախշիյանի մեղավորությունը: Մասնավորապես, ըստ բողոք բերած անձի՝ մեղադրյալի արարքում հանցակազմի առկայությունը ստորադաս դատարանների կողմից պետք է քննարկման առարկա դարձվեր ու գնահատվեր ոչ թե ապօրինի կերպով «կռփազենք», այլ սառը զենք հանդիսացող, հարվածող-փշրող առարկա կրելու շրջանակներում` դիտարկելով «Զենքի շրջանառության կարգավորման» մասին ՀՀ օրենքի սառը զենքի բնութագրիչ հատկանիշները սահմանող դրույթների հետ համակցության մեջ: Տվյալ դեպքում, այդ հատկանիշների առկայությունը պարզելու համար, կիրառվել են համապատասխան ոլորտի հատուկ գիտելիքներ, մասնավորապես, Ա.Բախշիյանից վերցված առարկայի՝ սառը զենք լինելու հանգամանքը որոշելու համար փորձագետն օգտվել է գիտական աղբյուրներից ու կիրառել է համապատասխան բնագավառի հատուկ մեթոդիկա, իսկ Ռուսաստանի Դաշնութան համապատասխան

ստանդարտը սույն վարույթով կիրառվել է ոչ թե որպես հանցակազմը սահմանող օրենսդրական ակտ, այլ փորձագետի կողմից օգտագործվել է որպես տեղեկատու գրականություն:

4

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ն փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումը, մեղադրյալ ԱԲախշիյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի Լին մասով նշանակելով համաչափ պատիժ, կամ դվարույթթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Արթուր Բախշիյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի Լին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ու նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ նա. «(..) (Խախտելով ՀՀ «Զենքի մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջները, ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սաոր զենք հանդիսացող կոփազենք, որը հայտնաբերվել է 2023 թվականի ապրիլի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Քանաքեո-Զեյթունի բաժնում կատարված ԱԲախշիյանի անձնական խուզարկությամը՝ վերջինիս հագին եղած ջինսն փաբատի հետնի ձախ գրպանից»:

8. Թիվ 74323 փորձագիտական եզրակացության համաձայն՝ «(.) Ելնելով հետազոտվող առարկայի ընդհանուր փեսքից, չափային ն կառուցվածքային առանձնահամվկություններից, նան տեղեկավու գրականության վվյալների հետ համեմատությունից, կարելի է գալ եզրակացություն այն մասին, որ ներկայացվածը պատրաստված է արհեստագործական եղանակով կոփազենքերի (կաստետների) նմանողությամբ Կկռփազենքի ապահովվածության նե անվտանգության աստիճանները արուգելու նպատակով համապատասխան թիրախի վրա

կատարվեցին փորձարարական հարվածներ (5-20) անգամ, որի արդյունքում: պարզվեց, որ կոփազենքի կառուցվածքային հատկանիշներն ապահովում են նրա հաստատուն կերպով ձեռքում պահելը, տարբեր ուժգնությամի ն ուղղությամը հարվածներ հասցնելու անվտանգությունը, ուսրի այն պիտանի է առանց ձեռքր վնասելու նշանակետ խոցելու համար ն հանդիսանում է հարվածող-փշրող սառը ւՏե՛ս քրեական գործ, հատոր Լին, թերթեր 78-84:

5

զենք, որի շրջանառությունը համաձայն ՀՀ «Զենքի մասին օրենքի» 6-րդ հողվածի՝ ՀՀ տարածքում արգելված Լ»:

Փորձագիտական եզրակացությունում որպես օգտագործված

տեղեկատվության աղբյուրներ նշվել են. «մ. «(քաաԱՕՂԱՎՇԸ00 ԱՇԸԼ6006011Ա6 70100::020 Ա «Պլանո 6.20 0քյշատ» ոօ քօժակածմ Ե.ԷԼ116600, Է. 1Օ.Շատպաւ Օ.2.ոտքօոօծն, 11 4..200աօ:08, 31060664 2020, 11371 ԵՓ,

2 ԳՕՍՏ Ռ 51215-22 «Սաոր զենք. Տերմիններ ն սահմանումներ»

3. «Զենքի մասին» ՀՀ օրենք»՝:

81 Փորձագետ Վ.Ոսկանյանի ցուցմունքի համաձայն` հետազոտության ընթացքում օգտագործվել ն կիրառվել են նան գիտական տվյալներ ու որոշակի մեթոդիկա, մասնավորապես, պարզելու համար ներկայացված առարկայի սառը զենք հանդիսանալու հանգամանքը, հատուկ գիտական մեթոդիկայի կիրառմամբ՝ ներկայացված առարկայով կատարվել են փորձարարական հարվածներ':

9. Ա.ԲԲախշիյանին ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի Լին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու հետնությունն Առաջին ատյանի դատարանը հիմնավորել է հետնյալ կերպ. «(..) («Զենքի մասին» ՀՀ) օրենքը չի սահմանում այն հատկանիշները, առանձնահատվկությունները ն չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր է փարբերակել հարվածող, ջարդող, մանրացնող ն նեվտղական հատկություններով օժտված առարկան դրա նմանողության այլ առարկաներից: Այլ կերպ ասած, կուիազենքի արվաքին վեսքը չի կարող միակ ու վճռորոշ բնութագրիչ տվյալը լինել, որի արդյունքում այն կարող է դիտարկվել որպես սառը զենք, քանի որ այն առավելապես պետք է պայմանավորված լինի առարկայի նյութական կազմությամի, ամրությաւմը, վնասակարությամիը (հարվածող, ջարդող) ն այլ հատկանիշներով: Հետնարար, պարզելու համար` արդյոք արտաքին տեսքով կոփազենքի նմանողությամբ առարկան հանդիսանում է սաւոր զենք, թե ոչ, պետք է հստակ աահմանված լինե դրա որոշման կարգը, իրականացվող

մորձարարությունը, մեթոդիկան ն մյուս ընթացակարգերը: (..) (Սյփանդարտը, որով 7 Տե՛ս քրեական զործ, հատոր 1-ին, թերթ 49:

3 Տե'ս նույն տեղում:

Հ Տե՛ս քրեական զործ, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրությունը, թերթ 73:

6

որոշվել է համապատասխան առարկայի սատը զենք լինելու հանգամանքը, հասանելի եղանակով պաշտոնական որնէ աղբյուրում հրապարակված չէ, այդ ստանդարտն էլեկտրոնային եղանակով ենթակա Լ վաճառքի: Ավելին՝ այդ կանոններն ի ակզրանն կազմվել են ռուսերենով, իսկ դրանց հայերեն թարգմանված օրինակը հասանելի չէ որնէ աղբյուրում: Այսինքն, թեն հիշյալ արանդարտրը ՀՀ-ում գործողությաւն մեջ է դրվել 2022 թվականի հունվարի 1Լից, սակայն այն Հայաստանի Հանրապեպությունում՝ պաշտփտնապես` հայերեն լեզվով, հրապարակված չլինելու, ինչպես նան վաճառքի ենթակա լինելու պայմաններում պետական իրավասու մարմնի կողմից ապահովված չէ նվազագույն ջանքերի գործադրմամբ դրանք գտնելու ն ընթերցելու հնարավորությունը: Այլ կերպ ասած, միայն ձնական առումով ստանդարտ գործողության մեջ դներ չի կարող վկայել. որ այն

համապատասխանում է 6«ռասանելիության»»։ նե .«լանխատեսկլիության» չափանիշներին:

Ինչ վերաբերում է փորձաքննության ժամանակ օգվփագործված՝

«(քան ԱՕՌԱՎՇԱ06 ԱՇԸՂՇՕ06Ա6 70210000 Ա ԱՈՂ ԱԵԼ020 օք)2մ8» վերտառությամբ գրականությաւնը, որում, ըստ. փորձագետի, ես նշված են հարվածող-փշրող զենքերի շարքին դասվող սառը զենքի չափանիշները, փորձարարության մեթոդիկայի անցկացումը, հարկ է նշել, որ այնուամենայնիվ, (..) ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի Լին մասր ձնակերպված է րլանկերային դիսպոզիցիայով, այսինքն` այդ հանցակազմի առարկաներն ամիողջությամի կարող են որոշվել բլանկերային նորմի համապատասխան դրույթների վերլուծության միջոցով, այլ ոչ թն գրականությամի, այն էլ՝ ռուսալեզու:

Ամփոփելով վերոգրյալը` (Առաջին ատյանի դատարանը գվնում է, որ ԳՕՍՏ Ռ 51215-22 «Սառր զենք. Տերմիններ ն սահմանումներ» սվաւնդարտը չի բավարարում «հասաւնելիության» ն «կանխատեսելիության» չափանիշներին, հետնարար չի կարող համարվել «օրենք», քանի որ չի համապատասխանում իրավական որոշակիության (165 )սճԱոճնճ) սկզբունքին: Նման պայմաններում հիշյալ արանդարտր հնարավոր չէ կիրառել մեղադրյալ ԱԲախշիյանի անձնական խուզարկությամը հայտնաբերված առարկայի՝ սառը զենք հանդիսանալու հանգամանքը որոշելիս: Այլ խոսքով` ԱԲախշիյանի կողմից ներկայացված առարկան հարվածու-մշրող սառը

7

զենք ճանաչելու համար չեն կարող հիմք ընդունվել այդ արանդարտում սահմանված բնութագրիչ հատկանիշները, ինչպես նան առարկան հարվածող-մվշրող սաոր զենք ճանաչելու վերաբերյալ նկարագրված մեթոդիկան:

Վերոգրյալից զափ, (-) «Զենքի» մասին ՀՀ օրենքի ուսումնասիրությունը վկայում է, որ օրենսդիրը, սահմանելով քաղաքացիական ն ծառայողական զենքի շիջանառությաան վրա տարածվող սահմանափակումներ, նախատեսել է համապատասխան չափանիշներ, որոնք հարակորեն սահմանում են բնութագրիչ հատկանիշներ կամ թվարկում են ուղղորդող հանգամանքներ, որոնց առկայության պարզումը նախապայման է այս կամ այն առարկան շրջանառությունն արգելված զենքի տեսակների ցանկում ներառելու համար: (-) Որոշակի առարկաների դեպքում դրանց շրջանառության արգելքի մասին տեղեկություններ ստանալու համար պետք է ուսումնասիրել իրավասու այլ մարմինների կողմից սահմանված չափանիշները, արանդարտները ն այլն:

Մինչդեռ, ի տարբերություն դանակների, էլեկտրահարող սարքերի ն կայծային պարպիչների, գազային զենքի, հրազենի, ինչպես նան օրենքում թվարկված զենքի այլ տեսակների համար չափանիշներ նախատեսված լինելուն, հայտնաբերված առարկայի՝ հարվածող-փշրող սաոր զենք հանդիսանալու հանգամանքը պարզելու համար օրենսդիրը չի սահմանել բնութագրիչ հատկանիշներ, ինչպես նան հղում չի տվել այնպիսի ակտերի կամ ստանդարտների, որոնցում կարող են պարունակել ուղղորդող փվյալներ կամ բնութագրումներ, որոնք պեմք է հաշվի առնվեն համապատասխան առարկան հարվածող-փշրող սաւտտր զենք համարելու հարցը քննարկելիս (փորձաքննություն իրաւկանացնելիս):

Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը (Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ Ա.Բախշիյանը, օրենքի «հասանելի» ն «կանխատեսելի» չլինելու պատճառով հնարավորություն չի ունեցել գիտակցել իր իրավունքների ն ազավությունների իրացման թույլատրելի շրջանակների, հարմարեցնել իր վարքագիծն այղ շրջանակներն ամրագրող նորմերի պահանջներին ն գնահատել իր վարքագծի իրավաչափությունը կանխատեսելով ոչ իրավաչափ վարքագիծ դրսնորելու դեպքում վրա հասնող իրավական հետնանքները: Այլ կերպ` վերջինս չի գիտակցել իր արարքի հակաիրավականությունը ն չէր կարող գիվաւկցել, ուստի չի

8

կատարել իրեն մեղսագրվող հանցանքը՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի Լին մասով»":

10. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է. «(.) /Տյվյալ դեպքում ձեռք չի բերվել վտխկապակցված հավասարի ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը բացառելով հակառակի ողջամիվ հավանականությունը, հիմք կտար անվերապահ հետնություն անելուայն մասին, որ մեղադրյալ ԱԲախշիյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցանքը:

Անդրադառնալով «ԳՕՍՏ Ռ 512152022 «Սառը զենք, Տերմիններ ն Սահմանումներ» Ռուսաստանի Դաշնության արանդարվփի` «հասանելիության» ն «կլանխատեսելիության»» չափանիշներին բավարարկու ն իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը դրանք հիմնավոր չի համարում ն արձանագրում է, որ հիշյալ արանդարտը, փորձաքննությունն իրականացնելիս, լիազոր մարմնի կողմից ընդունված, ինչպես նան պատշաճ կերպով հրապարակված ն հասանելի չի ելել՝ այդ արանդարտի տեքարի պաշտոնական թարգմանությունն առկա չէ, այն հասանելի է միայն ոուսերեն լեզվով, դեռ ավելին, այն հնարավոր է ձեռք բերել բացառապես վճարովի հիմունքներով: Հետնաբար, այդ արանդարտի հնարավոր հասցեատերը չէր կարող ն պարկավոր չէր իր վարքագիծը հարմարեցնել դրանով սահմանված կանոնների պահանջներին:

Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն, է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգմանը, որ «ԳՕՍՏ Ռ 51215- 2022 «Սառը զենք, Տերմիններ ն Սահմանումներ» Ռուսաստանի Դաշնության ստանդարտը չի րավարարում «հասանելիության» ն «կանխատեսելիության» չափանիշին, հետնաբար այն չի կարող համարվել «օրենք»՝ իրավական որոշակիությաւն 165 )սճեոճնն սկզբունքին չհամապավտասխաւնելու հիմքով:

Ամփոփելով վերր շարադրվածը` Վերաքննիչ դատարանը, համակարծիք լինելով Առաջին ատյանի դատարանի հեղ, նույնպես գտնում է, որ խնդրո առարկաւ 5 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 74-91:

9

հանդիսացող արանդարփր հնարավոր չէ կիրառել ԱԲախշիյանի մորից հայտնաբերված առարկայի՝ կոփազենք հանդիսանալու հանգամանքը որոշելիս:

Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում նան Առաջին ատյեւնի դատարանի այն հետնությաւնը, որ կոփազենքի արտաքին տեսքը նույնպես չի կարող վճռորոշ բնութագրիչ տվյալ լինել` վերջինը սառր զենք դիտարկելու համար: Նման եզրահանգմանը գալու համար անհրաժեշվ Լ ելնել այլ տվյալներից՝ քննարկվող առարկայի ամրությունից, նյութական րաղադրությունից, վնաս հասցնելու հատկանիշից»»:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

1. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված է արդյո՛ք Ա.Բախշիյանին ՀՀ քրեական օրենսգրքի 334րդ հոդվածի 1Լին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունը:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ «Փորձաքննություն կատարվում է, երբ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպապտաւկով անհրաժեշտ են գիվաության, տեխնիկայի, արվեատի, արհեարի կամ այլ|Րլ թբնագավառում, այդ թվում համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի բնագավառում հատուկ գիտելիքներ»:

Նույն օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Փորձագեւրի եզրակացության մեջ նշվում են՝

1 փորձաքննության կատարման ժամանակը ն վայրը.

2) փորձագետի անունը ն ազգանունը, նրա մասնագիվպաւկուն ձեռնհասությունը, հավաստող տվյալները.

3) փորձաքննության կատարմեւն հիմքը.

4) փորձաքննության փեսակը.

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 72-91:

10

5) փորձաքննության կատարման ընթացքում օգտագործված քրեական վարույթի նյութերը, այդ թվում իրեղեն ապացույցները, նմուշները ն այլ օբյեկտներ.

6) փորձաքննության կատարմանը մասնակցած անձինք.

1 կատարված հետազոցտությունեի նե կիրառված մեթոդների

նկարագրությունը.

8/ առաջադրված հարցերի հիմնավորված պազտասխաւնները.

9) հետազոտության ընթացքում ի հայտ եկած այն հանգամանքները, որոնք, փորձագետի կարծիքով, կարող են նշանակություն ունենալ վարույթի համար»:

12.1. Տվյալ քրեադատավարական նորմի ձնակերպումից հետնում է, որ փորձաքննությունը սերտորեն կապված է ապացուցման գործընթացի, այն է՝ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ հաստատելու կամ հերքելու նպատակով ապացույցներ հավաքելու հետ, որն իրականացվում է հատուկ գիտելիքների կիրառմամբ՝ փորձագիտական եզրակացություն տալու միջոցով, ն որը որոշակի պահանջների բավարարման դեպքում ճանաչվում է որպես թույլատրելի ապացույց ն դրվում դատավարական ակտի հիմքում:

Փորձաքննության արդյունք հանդիսացող փորձագիտական եզրակացությունը՝ որպես ապացույցի ինքնուրույն տեսակ, գնահատում է վարույթն իրականացնող մարմինը՝ առաջնորդվելով ապացույցների գնահատման ընդհանուր կանոններով ն հաշվի առնելով ապացույցի այս տեսակի առանձնահատկությունները: Վճռաբեկ դատարանը, ապացույցի այս տեսակի գնահատման կապակցությամբ արձանագրել է, որ փորձագետի եզրակացությունն ապացույցների տեսակներից մեկն է ու որպես այդպիսին չունի նախապես հաստատված ապացույցի ուժ, իսկ դրա գնահատման նկատմամբ կիրառելի են ապացույցների գնահատման ընդհանուր կանոնները՛:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նան Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքը նս ճանաչում է գիտականորեն հիմնավորված փորձագիտական եզրակացություննրը որպես ապացույց 7 Տե'ս, ումոնտ ուսեոում Վճռաբեկ դատարանի՝ Արայիկ Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԿԴԼ/0006/01/14 որոշման 16-րդ կետը:

1

օգտագործելու հնարավորությունը, ինչը դիտարկվում է արդար դատաքննության իրավունքի սահմաններում:

3. Վերոշարադրյալից բխում է, որ ինչպես ցանկացած ապացույց, այնպես էլ փորձագետի եզրակացություն, ենթակա է գնահատման թույլատրելիության, վերաբերելիության ու արժանահավատության տեսանկյունից` հաշվի առնելով ապացույցի այս տեսակի առանձնահատկությունները:

13.1. Ապացույցի վերոնշյալ հատկանիշների առնչությամբ Վճռաբեկ դատարանը Արարատ Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «Ապացույցների թույլատրելիության հատկանիշը վերաբերում է դրանց ձնական կողմին: Դրա էությունը կազմում է ապացույցները ձեռք բերելիս օրենքով նախատեսված դատավարական պահանջների

պահպանվածությունը ն ենթադրում է.

- աղբյուրի օրինականություն՝ ապացույցի պետք է ձեռք բերվի միայն օրենքով սահմանված աղբյուրներից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս),

- ձեռքբերման միջոցների օրինականություն՝ պետք Լ պահպանված լինեն ապացույցների ձեռքրելմաւնն ուղղված գործողություններ կատարելուն օրենքով առաջադրված պահանջները,

- դատավարական ձնակերպում՝ ապացույցը, դրա ձեռքբերման գործընթացը պետք է օրենքով սաւհմանված կարգով ենթարկվեն դատավարական ձնակերպման,

- լիազորված սուրյեկվ` այն պետք է արացված լինի ապացույց ձեռք բերելու լիազորությամբ օժվված սուբյեկտի կողմից:

Ապացույցն անթույլատրելի ճանաչելու հիմքերը հարակ սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով»»:

13.2. Վերոշարադրյալ դիրքորոշման հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ փորձագետի եզրակացության թույլատրելիությունը գնահատելիս Ց Տե՛ս, Աւթէ ճնռ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 8ծուտժ: ». ստո գործով 1985 թվականի մայիսի 6-ի վճիռը, գանգատ թիվ 8658/79 ն. Թոռոմտէօ116- 7. «ստեՂո գործով 1991 թվականի օգոստոսի 28-ի վճիռը, գանգատներ թիվ 11170/84, 12876/87 ն 13468/87:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արարաւր Ավազյունի ն Վահան Սափաւկյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 3Լ1-րդ կետը:

12

անհրաժեշտ է հաշվի առնել փորձաքննություն նշանակելու ն կատարելու դատավարական կարգը պահպանված լինելը, փորձագետի եզրակացությունը կազմելու ճշտությունը ն դրա մեջ օրենքով նախատեսված բոլոր ռեկվիզիտների առկայությունը, հետազոտության ներկայացված օբյեկտների ձեռքբերման ն պահպանման դատավարական կարգը պահպանված լինելը:

14. Անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ.

- անձնական խուզարկությամբ ԱԲախշիյանից վերցված առարկայի՝ սառը զենք լինելու հանգամանքը պարզելու համար նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննությունն,

- պարզելու համար, թե արդյո՛ք անձնական խուզարկությամբ ԱԲախշիյանից վերցված առարկան հանդիսանում է սառը զենք՝ այդ թվում դրա տեսակը, փորձագետը ներկայացված առարկայի արտաքին հատկանիշները համադրել է տեղեկատու գրականության տվյալների հետ ն հատուկ գիտական մեթոդիկայի կիրառմամբ կատարել է փորձարարական հարվածներ: Արդյունքում փորձագետն արձանագրել է, որ կատարված փորձարարական հարվածների արդյունքում պարզվել է, որ կռփազենքի կառուցվածքային հատկանիշներն ապահովում են նրա հաստատուն կերպով ձեռքում պահելը, տարբեր ուժգնությամբ ու ուղղությամբ հարվածներ հասցնելու անվտանգությունը, ուստի այն պիտանի է առանց ձեռքը վնասելու նշանակետ խոցելու համար ն հանդիսանում է հարվածող-փշրող սառը զենք, որի շրջանառությունը, համաձայն «Զենքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված է: Փորձագիտական եզրակացությամբ մատնանշված աղբյուրները, որոնք օգտագործվել են հետազոտությունը կատարելիս, ներառում են «Զենքի մասին» ՀՀ օրենքը, Ռուսաստանի Դաշնության ստանդարտն ու տեղեկատու գրականություն",

օ Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 39-40:

ո Տե'ս սույն որոշման 8-րդ ն 81-րդ կետերը:

Թ

- ԱԲախշիյանին ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի Լին մասով մեղադրանք է առաջադրվել հարվածող-փշրող, սառը զենք հանդիսացող կռփազենք ապօրինի կերպով կրելու համար»,

- վերագրվող արարքը կատարելու մեջ Ա.Բախշիյանի մեղավորությունն ապացուցված չլինելու հետնությունն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է հետնյալ կերպ. փորձագետի օգտագործած՝ Ռուսաստանի Դաշնության ստանդարտը չի կարող համարվել «օրենք», քանի որ այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հետնաբար չի կարող կիրառվել անձնական խուզարկությամբ ԱԲախշիյանից վերցված առարկայի՝ հարվածող-փշրող սառը զենք լինելու հանգամանքը պարզելու համար: Ինչ վերաբերում է գրականությանը, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի Լին մասը բլանկետային է, այսինքն, հանցակազմի համապատասխան հատկանիշի առկայությունը կարող է որոշվել բլանկետային նորմի դրույթների վերլուծության միջոցով, այլ ոչ թե գրականությամբ, այն էլ՝ օտարալեզու: Անդրադարձ կատարելով «Զենքի մասին» ՀՀ օրենքին՝ Առաջին ատյանի դատարանը նշել է, որ դրանով ներկայացված չեն այն բնութագրիչ հատկանիշները, այն ակտերը կամ ստանդարտները, որոնք պետք է հաշվի առնվեն համապատասխան առարկան կռփազենք համարելու հարցը քննարկելիս: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Ա.Բախշիյանը, օրենքի «հասանելի» ն «կանխատեսելի» չլինելու պատճառով հնարավորություն չի ունեցել գիտակցել իր իրավունքների իրացման թույլատրելի շրջանակները, հարմարեցնել իր վարքագիծն այդ շրջանակներն ամրագրող նորմերի պահանջներին ն գնահատել իր վարքագծի իրավաչափությունը՝ կանխատեսելով ոջ իրավաչափ վարքագիծ դրսնորելու դեպքում վրա հասնող իրավական հետնանքներըտ,

- Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին":

5. Սոյն որոշման 12132րդ կետերում արտահայտված իրավական

դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով առաջադրված մեղադրանքում ռ Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

Կ Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

14

ԱԲախշիյանին արդարացնելու եզրահանգման հիմքում դրված ստորադաս դատարանների փաստարկին առ այն, թե ներպետական իրավական համակարգում բացակայում են բնութագրիչ այն հատկանիշները, որոնցով պետք է գնահատել անձնական խուզարկությամբ ԱԲախշիյանից վերցված առարկայի` հարվածող- փշրող սառը զենք լինելու հանգամանքը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասը բլանկետային է, ուստի այն պետք է դիտարկել ԱԲախշիյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող «Զենքի մասին» ՀՀ օրենքի՝ սառը զենքի հասկացությունը բացահայտող դրույթների հետ համակցության մեջ:

Այսպես, Ա.Բախշիյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող «Զենքի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի «գ» կետով սառը զենքը բնութագրվում է որպես «/Մ)արդու մկանային ուժի օգնությամի, օրյեկտի հետ անմիջական շփման ժամանակ այն խոցելու համար նախատեսված զենք»: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի պնդմանն առ այն, որ օրենքի՝ «հասանելի» ն «կանխատեսելի» չլինելու պատճառով ԱԲախշիյանը հնարավորություն չի ունեցել գիտակցել իր իրավունքների իրացման թույլատրելի շրջանակները, հարմարեցնել իր վարքագիծն այդ շրջանակներն ամրագրող նորմերի պահանջներին ն գնահատել իր վարքագծի իրավաչափությունը՝ կանխատեսելով ոչ իրավաչափ վարքագիծ դրսնորելու դեպքում վրա հասնող իրավական հետնանքները: Ընդ որում, կենդանի կամ այլ նշանակետ խոցելու՝ սառը զենքի հատկանիշը պահպանվել է նան 2022 թվականի հոկտեմբերի 5ին ընդունված ն 2023 թվականի հունիսի Լին ուժի մեջ մտած «Զենքի շրջանառության կարգավորման» մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի Լին մասի 6-րդ կետում, որն այն բնորոշում է որպես կտրող, ծակող, ջարդող սարք, որը նախատեսված է մարդու մկանային ուժի օգնությամբ անմիջական շփման դեպքում կենդանի կամ այլ նշանակետ խոցելու ն վնասազերծելու համար: Վերոշարադրյալից հետնում է, որ սառը զենքի բնութագրիչ հատկանիշները հստակ օրենսդրական կարգավորում ունեն: Այլ հարց է, որ այդ բնութագրիչ հատկանիշների առկայությունը պարզելու համար անհրաժեշտ են համապատասխան ոլորտի հատուկ գիտելիքներ:

5

15.1. Սույն վարույթի փաստական հանգամանքներից բխում է, որ կոնկրետ դեպքում նշանակված դատաքրեագիտական փորձաքննության ընթացքում՝ պարզելու համար անձնական խուզարկությամբ Ա.Բախշիյանից վերցված առարկայի՝ սառը զենք լինելու հանգամանքը, ինչպես նան դրա տեսակն ու բնութագրիչ հատկությունները, փորձագետ` Օ։ՁՑսերկաացված առարկաի արտաքին հատկանիշները համադրել է տեղեկատու գրականության տվյալների հետ ն հատուկ գիտական մեթոդի կիրառմամբ կատարել է փորձարարական հարվածներ, որոնց արդյունքում եզրահանգել է, որ տվյալ առարկան պիտանի է առանց ձեռքը վնասելու նշանակետ խոցելու համար ն հանդիսանում է հարվածող-փշրող սառը զենք: Այսինքն՝ ներկայացված առարկայի՝ սառը զենք լինելու հանգամանքը որոշելու համար, փորձագետն օգտվել է գիտական աղբյուրներից ու կիրառել է համապատասխան բնագավառի հատուկ մեթոդիկա:

15.2. Վերոգրյալի հետ մեկտեղ, իրավաչափ համարելով ստորադաս դատարանների եզրահանգումն՝ Ձ:առ այն, որ փորձաքննության կատարման ընթացքում օգտագործված` Ռուսաստանի Դաշնության ստանդարտը չի կարող համարվել «օրենք», քանի որ այն չի համապատասխանում իրավական որոշակիության (755 ազմո) սկզբունքին», Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ հիշյալ ստանդարտը, գիտական աղբյուրների հետ մեկտեղ, սույն վարույթով կիրառվել է ոչ թե որպես հանցակազմը սահմանող օրենսդրական ակտ, այ փորձագետի կողմից օգտագործվել է ռրպես տեղեկատու

գրականություն, հետնապես նշված ստանդարտի օգտագործումը չի ենթադրում փորձաքննության կատարման կարգի այնպիսի էական խախտում, որը կբացառեր փորձագետի եզրակացությունը որպես թույլատրելի ապացույց օգտագործելու հնարավորությունը»:

16. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Բախշիյանին ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված 5 Տե՛ս, ումռկչ ումռոմչ Վճռաբեկ դատարանի` Հասմիկ Գրիգորյանի ն Էդուարդ Սարիբեկյանի զործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵՇԴ/0131/01/15 որոշումը:

6 Տես Վճռաբեկ դատարանի` Հայկ Պեւրոսյանի գործով 2025 թվականի հունվարի 10-ի թիվ ԵԴ/0205/01/20 որոշումը:

16

մեղադրանքում արդարացնելու վերաբերալ ստորադաս դատարանների հետնությունը հիմնավորված չէ:

17. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, ճանաչելով ն հռչակելով Ա.Բախշիյանի անմեղությունն այն փաստական հանգամանքներով, որոնք դրված էին ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի հիմքում, իսկ Վերաքննիչ դատարանը, իր հերթին, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

ՀՇետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 27-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումը պետք է բեկանել ն վարույթը փոխանցել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:

Նոր քննության ընթացքում Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը պետք է սույն վարույթում առկա ապացույցների, այդ թվում՝ թիվ 74323 փորձագիտական եզրակացության, համակցությամբ որոշի ներկայացված մեղադրանքում Ա.Բախշիյանի մեղավորության կամ անմեղության հարցը՝ հանգելով համապատասխան հետնության:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163»րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 36Լրդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

17

ՈՐՈՇԵՑ

Մեղադրյալ Արթուր Մպարտակի Բախշիյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 27-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումը բեկանել ու վարույթը փոխանցել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ1/0315/01/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել