Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 117 — Հիմնական դրույթներ կոոպերատիվների մասին 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 117AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 117 — Հիմնական դրույթներ կոոպերատիվների մասին 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 117. Հիմնական դրույթներ կոոպերատիվների մասին 1. Կոոպերատիվ է համարվում քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը: 2. Կոոպերատիվի կանոնադրությունը, բացի սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից, պետք է պայմաններ պարունակի կոոպերատիվի անդամների փայավճարների չափի

Ամբողջ Տեքստ

Հոդված 117. Հիմնական դրույթներ կոոպերատիվների մասին 1. Կոոպերատիվ է համարվում քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը:

2. Կոոպերատիվի կանոնադրությունը, բացի սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից, պետք է պայմաններ պարունակի կոոպերատիվի անդամների փայավճարների չափի, դրանք վճարելու կարգի և այդ պարտավորությունը խախտելու համար կոոպերատիվի անդամների պատասխանատվության, կոոպերատիվի կառավարման մարմինների կազմի, իրավասության ու նրանց որոշումների ընդունման` ներառյալ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ, կոոպերատիվի անդամների կողմից կոոպերատիվի կրած վնասները հատուցելու կարգի մասին:

3. Կոոպերատիվի անվանումը պետք է ցուցում պարունակի նրա գործունեության հիմնական նպատակի մասին, ինչպես նաև ներառի «կոոպերատիվ» բառը:

4. Կոոպերատիվների առանձին տեսակների, մասնավորապես` սպառողական կոոպերատիվների ու համատիրությունների առանձնահատկությունները և իրավական վիճակը, ինչպես նաև նրանց անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով: &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել