Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 395 — Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների, ինչպես նաև դրանք պատրաստելու համար օգտագործվող
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 395AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 395 — Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների, ինչպես նաև դրանք պատրաստելու համար օգտագործվող

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 395. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների, ինչպես նաև դրանք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութերի, սարքավորումների կամ գործիքների օրինական շրջանառության կանոնները խախտելը (վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն) 1. Թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի կամ դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ

Ամբողջ Տեքստ

Հոդված 395. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների, ինչպես նաև դրանք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութերի, սարքավորումների կամ գործիքների օրինական շրջանառության կանոնները խախտելը (վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն) 1. Թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի կամ դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ դրանց ածանցյալի, ինչպես նաև դրանք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութի, սարքավորման կամ գործիքի օրինական շրջանառության կանոն խախտելն այն անձի կողմից, որի վրա դրված է եղել այդ կանոնի պահպանության պարտականությունը, եթե կանոնը խախտողի անզգուշության հետևանքով տեղի է ունեցել տվյալ նյութի, սարքավորման կամ գործիքի հափշտակություն կամ ապօրինի շրջանառություն` պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: (395-րդ հոդվածը լրաց.

15.06.22 ՀՕ-148-Ն) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել