ԱՐՍԵՆ ԲԱԲԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-22)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 հուլիսի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 22 | ԱՐՍԵՆ ԲԱԲԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
12 հուլիսի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Ֆ.Թոխյանի
Ա. Թունյանի
Ուսումնասիրելով Արսեն Բաբասյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Արսեն Բաբասյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով.
«հակասահմանադրական և ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասին 28-րդ հոդվածի հետ համադրությամբ և 1-ին հոդվածին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի դրույթը, այնքանով որքանով այն վճռաբեկ բողոք ներկայացրած անձի համար նախատեսում է ՄԻԵԴ-ի կողմից կայացված դատական ակտը կցելու ձևական (ֆորմալ) պահանջ»:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթով սահմանված վճռաբեկ բողոքին կից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված դատական ակտը կցելու պահանջն ակնհայտորեն հակասում է iura novit curia սկզբունքին և, հետևաբար, նաև`իրավական պետության հիմնարար սկզբունքին:
Ըստ դիմողի` դատարանը պարտավոր է տիրապետել կիրառելի իրավունքին, այլ ոչ թե այն պահանջել կողմերից (բացառությամբ օտարերկրյա իրավունքի և օրենսդրության կիրառման դեպքերի): Հակառակ իրավիճակը խարխլում է դատական իշխանության արդյունավետությունը:
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. խնդրո առարկա անհատական դիմումով վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված հարցի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2016 թվականի հուլիսի 12-ի ՍԴՈ-1293 որոշումը, ինչը, որպես գործի քննությունը մերժելու հիմք, ամրագրված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3- րդ կետով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Արսեն Բաբասյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող
Անդամներ
12 հուլիսի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/1-22
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հուլիսի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-22
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
