ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 169 — Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը 1.
Ամփոփում
Հոդված 169. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը 1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված դեպքերի: 2. Սույն օրենսգրքով նախատեսված՝ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: 3. Սույն օրենսգրքով նախատեսված՝ ազատության սահմանափակման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից: 4. Սույն օրե
Ամբողջ Տեքստ
Հոդված 169. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը 1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված դեպքերի:
2. Սույն օրենսգրքով նախատեսված՝ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենսգրքով նախատեսված՝ ազատության սահմանափակման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
4. Սույն օրենսգրքով նախատեսված՝ կարգապահական գումարտակում պահելու վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան կարգապահական գումարտակ ստեղծելուց և շահագործման հանձնելուց հետո:
5. Սույն օրենսգրքով նախատեսված՝ Վերասոցիալականացման հանձնաժողովին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից։
6. Սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 6-րդ մասով և 81-րդ հոդվածի 1-ին մասով հանձնուքների և ծանրոցների համար նախատեսված սահմանաչափերը գործում են 2023 թվականի հունվարի 1-ից։
7. Սույն օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան, անվտանգային յուրաքանչյուր գոտու պայմաններն ապահովող բժշկական ստորաբաժանումներ ստեղծելուց և շահագործման հանձնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան 2024 թվականի հուլիսի 1-ը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
