Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 110 — Գնդի ծառայության պետը պարտավոր է` - մասնակցել մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը և կազմակերպել դրանց կատարումը իր մասնագիտության գ
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 110AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 110 — Գնդի ծառայության պետը պարտավոր է` - մասնակցել մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը և կազմակերպել դրանց կատարումը իր մասնագիտության գ

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 110. Գնդի ծառայության պետը պարտավոր է` - մասնակցել մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը և կազմակերպել դրանց կատարումը իր մասնագիտության գծով. - ղեկավարել ծառայության գործունեությունը և իրեն ենթակա ստորաբաժանման ու ծառայության մարտական պատրաստությանը, դրանցում պահպանել ներքին կարգուկանոն. - գիտենալ անմիջականորեն իրեն ենթակա ստորաբաժանման և ծառայության յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և սերժանտի

Ամբողջ Տեքստ

Հոդված 110. Գնդի ծառայության պետը պարտավոր է` - մասնակցել մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը և կազմակերպել դրանց կատարումը իր մասնագիտության գծով. - ղեկավարել ծառայության գործունեությունը և իրեն ենթակա ստորաբաժանման ու ծառայության մարտական պատրաստությանը, դրանցում պահպանել ներքին կարգուկանոն. - գիտենալ անմիջականորեն իրեն ենթակա ստորաբաժանման և ծառայության յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և սերժանտի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ անհատական աշխատանք տանել զինվորական դաստիարակության գծով. - գնդի սպաների, ենթասպաների և ստորաբաժանումների հետ պարապմունքներ անցկացնել իր մասնագիտության գծով, միջոցներ ձեռնարկել համապատասխան որակյալ մասնագետների պատրաստման համար. - գիտենալ իր ծառայության գծով սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների առկայությունը, վիճակը, ինչպես նաև կառուցվածքը և շահագործման (օգտագործման) կանոնները, ժամանակին միջոցառումներ անցկացնել իրեն ենթակա ստորաբաժանման և ծառայության սպառազինության, ռազմական տեխնիկայի, սարքավորման և ունեցվածքի չափաբանական ապահովման ուղղությամբ, վերահսկողություն իրականացնել և միջոցներ ձեռնարկել ստորաբաժանման կայանատեղում ենթակա պահեստի, սպառազինության ու տեխնիկայի սարքավորման վստահելի պահպանության ու կազմակերպման ուղղությամբ. - հետևել իր ծառայության գծով զինամթերքի, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների սարքին վիճակին ստորաբաժանումներում և գնդի պահեստում, կազմակերպել դրանց ճիշտ շահագործումը (օգտագործումը) և ապահովել այդ ընթացքում անվտանգության պահանջների կատարումը. - հսկողություն իրականացնել ծառայության սպառազինության և ռազմական տեխնիկայի վրա, վառելանյութի և քսանյութերի խնայողաբար օգտագործման և ճիշտ գործադրման նկատմամբ. - վարել սահմանված հաշվառում և հաշվետվություն, պարբերաբար կատարել հաշվառման տվյալների փոխստուգում ստորաբաժանումների և գնդի պահեստի հետ, ժամանակին հայտեր ներկայացնել իր ծառայության գծով զինամթերքի, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների ձեռքբերման համար, իրականացնել դրանց ստացումը, պահպանությունը, բաշխումը ստորաբաժանումներին և ժամանակին նորոգել (թարմացնել) անձեռնմխելի պաշարը. - կազմակերպել գնդում իր ծառայության գծով սպառազինության և ռազմական տեխնիկայի (ունեցվածքի) նորոգման աշխատանքը, վերահսկել դրա անցկացման որակն ու ժամկետները, ժամանակին նորոգման հանձնել այն սպառազինությունը և ռազմական տեխնիկան (ունեցվածքը), որ հնարավոր չէ նորոգել սեփական ուժերով. - հետազոտել գունդ ներմուծվող և գնդից դուրս բերվող սպառազինությունն ու ռազմական տեխնիկան իր ծառայության գծով. - միջոցառումներ անցկացնել իր ծառայության գծով զինամթերքի, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների հետ կապված պատահարների կանխման համար, պարզել դրանց պատճառները և միջոցներ ձեռնարկել վերացման համար, իրեն ենթակա ստորաբաժանումում և ծառայությունում հսկողություն իրականացնել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, ղեկավարել շրջակա միջավայրի պաշտպանության գծով անցկացվող միջոցառումներ. - մասնակցել գյուտարարական և նորարարական աշխատանքներին, կազմակերպել դրանք ենթակա ծառայությունում և ստորաբաժանումում. - ստուգել մարտական հերթապահության և օրվա վերակարգի ծառայության կատարումը գնդի հրամանատարի հաստատած կարգի համաձայն. - ղեկավարել իր մասնագիտության գծով ուսումնանյութական բազայի կահավորման գործը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել