Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 73 — Պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 73AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 73 — Պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 73. Պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար 1. Չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելիս հաշվի են առնվում հանցավորի արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և այն հանգամանքները, որոնց հետևանքով հանցագործությունն ավարտին չի հասցվել: Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով սույն հոդվածում նշված կանոնները չեն կիրառվում։ 2. Ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների նախապատրա

Ամբողջ Տեքստ

Հոդված 73. Պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար 1. Չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելիս հաշվի են առնվում հանցավորի արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և այն հանգամանքները, որոնց հետևանքով հանցագործությունն ավարտին չի հասցվել: Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով սույն հոդվածում նշված կանոնները չեն կիրառվում։

2. Ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների նախապատրաստության համար ազատազրկում չի նշանակվում:

3. Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստության համար ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետի մեկ երկրորդը, իսկ նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված ազատազրկման նվազագույն ժամկետի մեկ երկրորդից: Եթե նշված կանոնները կիրառելիս ազատազրկման ժամկետը պակաս է ստացվում 3 ամսից, ապա նշանակվում է կանոնները կիրառելու հետևանքով ստացված ժամկետով ազատազրկում:

4. Հանցագործության նախապատրաստության համար ցմահ ազատազրկում չի նշանակվում:

5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված սահմանափակումները չեն կիրառվում հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս: (73-րդ հոդվածը լրաց.

16.01.24 ՀՕ-31-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել