Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ասատրյան — ԵԴ/34944/02/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Ասատրյան — ԵԴ/34944/02/22

Վճռաբեկ դատարանԵԴ/34944/02/2220 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Ռիմա Ասատրյանի հայցի ընդդեմ «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ)՝ սեփականության իրավունքը ճանաչելու, պայմանագիրը ն գրավի իրավունքի պետական գրանցումը դադարած ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ռիմա Ասատրյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ռիմա Ասատրյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երնանի Հովսեփ Էմին փողոցի 2/1 շենքի թիվ 3

Ամբողջ Տեքստ

ԲԱՅ ն Իր

ԹՅԱ

ԿԱԽ

ՊՈԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34944/02/22 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34944/02/22

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան

Դատավորներ՝ Ն. Կարապետյան

Տ. Նազարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2024 թվականի դեկտեմբերի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Ռիմա Ասատրյանի հայցի ընդդեմ «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ)՝ սեփականության իրավունքը ճանաչելու, պայմանագիրը ն գրավի իրավունքի պետական գրանցումը դադարած ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ռիմա Ասատրյանի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ռիմա Ասատրյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երնանի Հովսեփ Էմին փողոցի 2/1 շենքի թիվ 33 բնակարանի նկատմամբ, դադարած ճանաձել Լնոն ն Գառնիկ Մարգարյանների ու Բանկի միջն 16.04.2010 թվականին

2

կնքված անշարժ գույքի գլխավոր հիփոթեքի պայմանագիրը ն որպես հետնանք՝ դադարած ճանաչել Բանկի գրավի իրավունքի պետական գրանցումը:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 26.01.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` ճանաչվել է Ռիմա Ասատրյանի համատեղ սեփականության իրավունքը Երնանի Հովսեփ Էմին փողոցի 2/1 շենքի թիվ 33 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ. մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.04.2024 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Ռիմա Ասատրյանի միջնորդությունը ն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռիմա Ասատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախպել է Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ, 370-րդ ու 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինքը Դատարանի 26.01.2024 թվականի վճիոն ստացել է 01.02.2024 թվականին, այդ պատճառով վերաքննիչ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացրել է 01.03.2024 թվականին` միջնորդելով ժամկետը բաց թողնելու պատճառը ճանաչել հարգելի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ուղարկվող վերաքննիչ բողոքի փոստային ծրարի վրա «քաղաքացիական» բառը չգրվելու պատճառով փոստային ծրարը վերադարձվել է իրեն՝ առանց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հանձնելու: Այնուհետն ինքն ուղղել է նշված տեխնիկական վրիպակը ն նույն օրը՝ 06.03.2024 թվականին, նույն առաքանին մեկ այլ ծրարի մեջ տեղադրելով ու հասցեն ճիշտ գրելով՝ ուղարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ միջնորդելով ժամկետը բաց թողնելու պատճառը համարել հարգելի, քանի որ իրականում վճիռն ստանալու օրվանից օրենքով սահմանված ժամկետում վերաքննիչ բողոքն ուղարկել է Վերաքննիչ դատարան: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը միջնորդությունը ն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է՝ խաթարելով արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 01.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ն փոփոխել այն՝ վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու հիմքով ժամկետը վերականգնել, վարույթ ընդունելու հարցն ուղարկել նոր քննության:

Յ

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքենիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու ն բաց թողեված ժամկետը վերականգեելու հարցին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները ն ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների ն ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ն ընթացակարգեր:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ .,. Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

«Մարդու իրավունքների ն ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Ֆ(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (5) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս

4

դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորություն, ։վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է՝ երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետնաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձնական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց' դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլեի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի ն Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի Ա դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(..) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, ն եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջն չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս Խիզլաօս/ մ. ԷՒճոօօ թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին Ա պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր պահանջ դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից, Ա որի սահմանափակումը դատարանների կողմից՝ ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետնանքով, կառաջացնի իրավունքի խախտում, ու անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետնաբար՝ քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում, ինչի արդյունքում առհասարակ արժեզրկվում են այդ վարույթի արդար, հրապարակային ն արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական ն արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին՝ նկատի ունենալով այն զգալի դերը որ արդար դատաքննության իրավունքն իրականացնում է ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս ԽՐօսշ յ. Քօլռոժ թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52-56, ՇօԼԱ6Ւ չ. հօ Սուօմ

5

Խոջժօո թիվ 4451/70 գանգատով Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի վճիռը, կետ 34):

Իր հերթին Սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է, որ՝

-` դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել| (Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

-` ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատճելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձաական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն չհանգեցնի իրավունքի էության խախտման (պե'ս թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-/Ձ20, թիվ ՍԴՈ-222, թիվ ՍԴՈ-257, թիվ ՍԴՈ-/289 որոշումները):

Սահմանադրական դատարանը 12.07.2016 թվականի թիվ ՍԴՈՂ293 որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես ժողովրդավարական ինստիտուտների ն կոնկրետ անձի շահերի միջն հավասարակշռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում: Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ե բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարնորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:

Ուղղված լինելով դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները (տես, օրինակ, ըստ «Ինեկոբանկ» ՓԲԸի դիմումի թիվ ԼԴ//0685/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2020 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն

6

ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց Ա այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե'ս ԽԱնջօոծմօՆ ռոմ օՕէհօտջ չ. Խաջառ թիվ 33636/09 գանգատով Եվրոպական դատարանի 28.03.2017 թվականի վճիռը, կետ 87) Բողոքարկման ժամկետներին վերաբերող նորմերն անկասկած սահմանված են արդարադատության պատշաճ իրականացման ն իրավական որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով, սակայն հիշյալ նորմերը կամ դրանց կիրառումը չպետք է գործին մասնակցող անձին զրկեն իր իրավունքի իրականացման հնարավորությունից (տե՛ս Քծօշ մօ ԽԹամռ Շաստուկօտ .. Տքօյո թիվ 28090/95 գանգատով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետեր 43, 45):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքենության կարգով վերանայման իրավունք՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի, (..) դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-4-րդ մասերի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը: Բաց թողնված դատավարական ժամկետը վերակաեգնելու միջնորդությունը ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի համապատասխան դատավարական գործողությունը: Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքի, երբ միջնորդությունը ներկայացվել է դատական նիստում: Միջնորդության քննության արդյունքով կայացվում է որոշում: Դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, ն բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում բողոքարկման ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնելու դրա

7

բաց թողնելու պատճառները հարգելի համարելու ն բաց թողնված ժամկետը վերակաեգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել՝ հաշվի առնելով նան անձի՝ սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության ու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե՛ս Հարություն Հովհաննիսյանն ընդդեմ Սերգեյ Ղազարյանի թիվ ԵԴ/34437/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.08.2024 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ բողոք ներկայացրած անձը բաց է թողել բողոքարկման համար օրենքով նախատեսված դատավարական ժամկետը, ապա պարտավոր է ներկայացնել ոչ միայն բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, այ նան՝ իր կողմից ներկայացված միջնորդությամբ վկայակոչված հանգամանքները հավաստող համապատասխան ապացույցներ, որոնք հնարավորություն կընձեռեն »դատարաններին գնահատելու ներկայացված միջնորդության հիմնավորվածությունը: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ չնայած այն հանգամանքին, որ օրենսդիրը չի հստակեցրել ն չի սահմանել դատավարական ժամկետի բաց թողնման պատճառների հարգելի լինելու հիմքերը, այնուամենայնիվ, այդ պատճառները պետք է հանդիսանան ժամկետը բաց թողնելու օբյեկտիվ ն (կամ) սուբյեկտիվ այնպիսի պատճառներ, որոնց առկայությունը պայմանավորել է անձի՝ դատավարական ժամկետների ավարտից հետո բողոքարկման իրավունքի իրացման իրավաչափությունը: Դատավարական ժամկետի բաց թողնման պատճառները հարգելի գնահատելիս դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն այն հարցը, թե անձի կողմից վկայակոչված պատճառները որքանով են իրական խոչընդոտ հանդիսացել դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրացման համար (տե'ս «Ջերմուկ Ինթերնեյշել Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ե ըեդդեմ «ՍԱԳ» Արտադրական կոոպերատիվի թիվ ԵԴ/17246/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2023 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով անձի բողոքարկման իրավունքի իրացմանը, արձանագրել է, որ վերաքննիչ դատարանի կողմից ոչ էական, աննշան թերությունների առկայության պատճառով անձին դատական ակտի բողոքարկման հնարավորությունից զրկելը հանգեցնում է արդար դատաքննության ն դրա բաղկացուցիչ տարրը կազմող դատական մատչելիության իրավունքի սահմանափակման (տե'ս Քրիստինե -Քամալյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի թիվ ԿԴՅ/0355/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.07.2018 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի դատավարական փաստերի համաձայն` Դատարանի 26.01.2024 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է նույն օրը (հիմք՝ «տոող.ՇՕԱՐԼ.Յող»): Գործում առկա է նշված վճիռը Ռիմա Ասատրյանի ներկայացուցչին ուղարկելու մասին Դատարանի կողմից կազմված առանց ելքային համարի գրություն, որի վրա առկա չէ ամսաթիվ (հատոր 1-ին, գ.թ. 113), ն գործում բացակայում է դատական ակտի

8

հրապարակման հաջորդ օրն այն փոստային ծառայությանը հանձնված լինելու վերաբերյալ ապացույցը:

Դատարանի 26.01.2024 թվականի վճիռը, գործում առկա՝ ստացման մասին ծանուցագրի համաձայն, Ռիմա Ասատրյանի ներկայացուցիչն ստացել է 01.02.2024 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 116):

Հետնաբար՝ Ռիմա Ասատրյանը 01.02.2024 թվականից սկսած ունեցել է իրական հնարավորություն՝ ծանոթանալու Դատարանի վճռին ն ներկայացնելու վերաքննիչ բողոք: Նշվածը հիմնավորվում է գործում առկա՝ ստացման մասին հավաստագրով, այդ հանգամանքն ընդունել է նան Ռիմա Ասատրյանը Վերաքննիչ դատարան ներկայացրած միջնորդությամբ: Ուստի, Դատարանի 26.01.2024 թվականի վճռի դեմ Ռիմա Ասատրյանը կարող էր վերաքննիչ բողոք ներկայացնել մինչն 04.03.2024 թվականը ներառյալ (տես, ի թիվ այլնի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ընդդեմ Հովհանեես Հովսեփյանի թիվ ԱՎԴ2/3930/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.05.2024 թվականի որոշումը), ինչն իրավաչափորեն արձանագրել է նան Վերաքննիչ դատարանը:

Ռիմա Ասատրյանը 02.03.2024 թվականին փոստային առաքման եղանակով վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ ծրարի վրա որպես ստացող նշելով «ՀՀ վերաքենիչ դատարան», ինչի հետնանքով ծրարը 06.03.2024 թվականին վերադարձվել է Ռիմա Ասատրյանին «թերի հասցե» նշումով Վերադարձվելուց հետո՝ նուն օրը՝ 06.03.2024 թվականին, Ռիմա Ասատրյանը վերաքննիչ բողոքը կրկին ուղարկել է՝ այս անգամ որպես ստացող նշելով «ՀՀ վերաքենիչ քաղաքացիական դատարան», ինչը հավաստվում է վերաքննիչ բողոքի ծրարի վրա առկա փոստային կնիքով:

Միաժամանակ Ռիմա Ասատրյանը Վերաքննիչ դատարանին միջնորդել է վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետի բացթողումը համարել հարգելի այն պատճառաբանությամբ, որ 01.03.2024 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքենիչ քաղաքացիական դատարան, ն փոստի միջոցով ուղարկել է «ք.Երնան Գ. ՆԺդեհի 23 հասցեով վերաքենիչ դատարանին»: Հայտնել է, որ 80 տարեկան է, ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնց պատճառով տանից ներս ու դուրս չի անում, իրեն օգնում են ծանոթները ն բարեկամները, այս անգամ էլ իրեն օգնել են փոստային ծառայության միջոցով նամակներն ուղարկելու հարցում: 06.03.2024 թվականին փոստից ստացել է «վերաքննիչ դատարան» ուղարկած նամակը: Պարզել է, որ նույն հասցեում երկու «վերաքննիչ դատարան» կա' քաղաքացիական գործեր քննող ն քրեական գործեր քննող, ու քանի որ ծրարի վրա չի գրվել րլ9«քաղաքացիական» բառը, փոստատարը նամակը չի հանձնել «վերաքննիչ դատարաններից» ոչ մեկին Ա վերադարձրել է իրեն: Այն, որ դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել 01.03.2024 թվականին, բողոքի օրինակներն ուղարկել է բանկին ն վճիռ կայացրած դատարանին, ակնհայտ է, բայց միայն այն հանգամանքով պայմանավորված, որ ծրարի վրա չի գրվել «քաղաքացիական» բառը, այսինքն` հասցեատիրոջ անունը կիսատ է գրվել, վերաքննիչ բողոքը հասցեատիրոջը չի հանձնվել:

Վերաքննիչ դատարանը, քննարկելով հարուցված միջնորդությունը, պատճառաբանելով, որ «26.01.2024 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 26.01.2024 թվականին (.., բողոք բերող անձին փոստային առաքման միջոցով ուղարկելու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ, իսկ առկա ստացման

9

մասին ծանուցագրի համաձայն' վճիռը բողոք ներկայացրած անձի ներկայացուցիչը ստացել է 01.02.2024 թվականին (...), հետնաբար վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել մինչն 04.03.2024 թվականը ներառյալ, մինչդեռ ներկայացվել է 06.03.2024 թվականին, որպիսի պայմաններում վճռի բողոքարկման ժամկետը բաց է թողնված 05.03.2024 թվականից մինչն 06.03.2024 թվականն ընկած ժամանակահատվածի մասով, իսկ այդ մասով առկա չեն ժամկետի բացթողման պատճառները հարգելի ճանաչելու ն այդ ժամկետը վերակաեգնելու հիմքեր», «վյալ դեպքում ժամկետը բաց է թողնվել բողոք բերած անձի մեղքով՝ վերաքննիչ բողոքը Վերաքենիչ դատարան է ուղարկվել բողոքաբերի կողմից հասցեատիրոջ սխալ անվանումով հասցեագրված փոստի միջոցով (ծրարի վրա նշված է եղել ՀՀ վերաքենիչ դատարան)», 01.04.2024 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը Ա վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին:

Վեր նշվա. իրավական դիրքորոշումների ե 60`փաստերի համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների ծհիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Դատարանի 26.01.2024 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը Վերաքննիչ դատարանը մերժել է՝ բացառապես հիմք ընդունելով 05.03.2024 թվականից մինչն 06.03.2024 թվականն ընկած ժամանակահատվածի մասով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարգելի պատճառների բացակայությունը ն միայն այն պատճառաբանությամբ, որ «Ժամկետը բաց է թողեվել բողոք բերած անձի մեղքով' վերաքենիչ բողոքը Վերաքենիչ դատարան է ուղարկվել բողոքաբերի կողմից հասցեատիրոջ սխալ անվանումով հասցեագրված փոստի միջոցով (ծրարի վրա եշված է եղել ՀՀ վերաքննիչ դատարան)»:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների, այդ թվում` պետական մարմինների համար օրենսդիրն առաջադրել է պահանջներ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է իրականացվել վերջիններիս իրավունքների պաշտպանությունը: Նման պահանջներից մեկը, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքն օրենքով սահմանված ժամկետում Վերաքննիչ դատարան ուղարկելու պահանջն է Նշված պահանջն ուղղված է կողմերի իրավահավասարության ն մրցակցության սկզբունքների երաշխավորմանը՝ ապահովելով գործին մասնակցող մյուս անձանց իրազեկվածությունը՝ իրենց իրավունքներին ն պարտականություններին վերաբերող դատական ակտի բողոքարկման վերաբերյալ: Հետնաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ բողոքը համապատասխան դատարանին ուղարկելու վերաբերյալ ապացույցը պետք է լինի այնպիսին, որ միանշանակորեն հնարավոր լինի եզրահանգում կատարել համապատասխան պարտականությունը կատարած լինելու վերաբերյալ (տե'ս Հարություն Հովհաննիսյանն ըեդդեմ Սերգե 6` Ղազարյանի թիվ ԵԴ/34437/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.08.2024 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը կասկածի տակ չի դրել Ռիմա Ասատրյանի կողմից դատական ակտն ուշացումով ստանալու օրվանից հաշված

10

մեկամսյա ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացված լինելու փաստը: Այլ հարց է, որ նշված վերաքննիչ բողոքը հասու չի դարձել համապատասխան` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին, քանի որ Ռիմա Ասատրյանն այն ուղարկել է հասցեատիրոջ սխալ անվանումով հասցեագրված փոստի միջոցով, մասնավորապես` ծրարի վրա սխալմամբ նշվել է «ՀՀ վերաքննիչ դատարան»: Ընդ որում, հարկ է նշել, որ բողոքն ուղարկվել է ճիշտ՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի' Գարեգին Նժդեհ 23 հասցեով, ն վերադարձվել է Ռիմա Ասատրյանին բացառապես հասցեատեր դատարանի թերի անվանման պատճառով:

Վերադարձվելուց հետո Ռիմա Ասատրյանը նույն օրը՝ 06.03.2024 թվականին, վերաքննիչ բողոք է ներկայացրել նույն՝ Գարեգին Նժդեհ 23 հասցեում գործող ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ միաժամանակ ներկայացնելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:

Հիմք ընդունելով վերը նշված փաստական հանգամանքները, այդ թվում՝ Ռիմա Ասատրյանի կողմից վերաքննիչ բողոքը թեկուզն հասցեատիրոջ սխալ անվանումով, սակայն ճիշտ հասցեով ուղարկելը, վերաքննիչ բողոքը միայն հասցեատիրոջ սխալ անվանման պատճառով «Հայփոստի» կողմից վերադարձվելը ն Ռիմա Ասատրյանի կողմից ստացվելուց հետո նուն օրը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ուղարկելը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք իրենց համակցությամբ վկայակոչված իրավական դիրքորոշումների ու կոնվենցիոն նորմերի համատեքստում բավարար հիմք են բաց թողնված ժամկետը հարգելի համարելու ն ներկայացված միջնորդությունը բավարարելու համար:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից միջնորդությունը ն դրանում ներկայացված հիմնավորումներն ու փաստական հանգամանքները պատշաճ հետազոտման ն համարժեք գնահատման չեն արժանացել, Վերաքննիչ դատարանը, ըստ էության, խիստ ձնական մոտեցում է ցուցաբերել՝ խախտելով ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի ու հետապնդվող նպատակի միջն. ոջ իրավաչափորեն մերժելով Ռիմա Ասատրյանի՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը ն վերաքննիչ բողոքի ընդունումը՝ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Ռիմա Ասատրյանի բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը՝ վերջինիս զրկելով վերադաս դատարանի մատճելիության իրավունքից:

Նշվածի հիման վրա 05.03.2023 թվականից մինչն 06.03.2023 թվականն ընկած ժամանակահատվածում վերաքննիչ բողոք չներկայացնելու պատճառն անհարգելի համարելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը, կայացնելով Ռիմա Ասատրյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի Ա 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 01.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար: Ընդ որում, նշված որոշումը

11

վերացվելու դեպքում Ռիմա Ասատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ենթակա է վարույթ ընդունման, եթե բացակայեն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այլ հիմքեր կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքեր:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտ բողոքարկված լինելու պայմաններում դատական ծախսեր չեն առաջացել: Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/34944/02/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել