Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՆԱՀԻՏ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՆԱՀԻՏ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-987 հունիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-98)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 հունիսի 2022թ. ՍԴԱՈ - 98 | «ԱՆԱՀԻՏ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՆԱՀԻՏ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Անահիտ Թորոսյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի ապրիլի 28-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Անահիտ Թորոսյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «21.01.2022թ. թիվ ՎԴ/7304/05/14 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ Դատարանի որոշմամբ Դիմումատուի նկատմամբ կիրառված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 28-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Դիմողը նշել է, որ երկու այլ անձի հետ մեկտեղ հայց է ներկայացրել վարչական դատարան պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2009 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 9100-Ա որոշումը և կիրառել հիշյալ ակտի անվավերության հետևանքներ: Հիշյալ վարչական ակտը կայացվել է «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հիման վրա և վերաբերել է անշարժ գույքի նկատմամբ երրորդ անձի սեփականության իրավունքի վերականգնմանը։ Դիմողը փաստել է, որ ինքը և մյուս համահայցվորները, 56 տարի բացահայտ և բարեխղճորեն օգտագործելով իրենց գույքը, փաստացի հանդիսացել են դրա սեփականատերերը, ունեցել են այն ուղիղ վաճառքով գնելու նախապատվության իրավունք և տրամաբանորեն թիվ ՎԴ/7304/05/14 վարչական գործով վիճարկվող վարչական ակտն անմիջականորեն առնչվել է նրանց իրավունքներին ու շահերին, քանի որ դրանով վերջիններս զրկվել են իրենց փաստացի օգտագործած գույքից և դրա նկատմամբ իրավունքները գրանցելու հնարավորությունից։ Թիվ ՎԴ/7304/05/14 վարչական գործով 2022 թվականի հունվարի 21-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ վարչական դատարանի որոշումը և այն փոփոխել մերժելով Դիմողի և ևս երկու համահայցվորների հայցը, եզրահանգելով, որ Դիմողը թիվ ՎԴ/7304/05/14 վարչական գործով վիճարկվող որոշման համար հիմք հանդիսացած «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի իմաստով շահառու չի հանդիսանում, և գործով վիճարկվող վարչական ակտը որևէ կերպ չի առնչվում նրա իրավունքներին և օրինական շահերին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով: Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությունն առ այն, որ «(...) անձն իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն կարող է հայցել միայն այն դեպքում, եթե գտնում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ անմիջականորեն խախտվել կամ կարող են խախտվել նրա իրավունքները կամ օրինական շահերը: Նշվածից հետևում է նաև, որ վարչական արդարադատություն հայցող անձի պահանջը կարող է բավարարվել միայն նրա` շահագրգիռ անձ լինելու դեպքում, այն է` եթե խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները», այնքան նեղ է, որ առհասարակ արգելափակել է վարչական արդարադատության ինստիտուտը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է, ի թիվս այլ իրավական ակտերի, նաև օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության ստուգման վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 7-ի ՍԴՈ-906 որոշումը, որում, մասնավորապես, Սահմանադրական դատարանը նշել է․ «Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածները, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին մասով ամրագրված դրույթների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի` 04.04.2008 թվականի ՍԴՈ-747 որոշման 7-րդ կետում ամրագրված իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին համահունչ ՀՀ օրենսդրությունը հիմնված է այն տրամաբանության վրա, որ խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, ի թիվս այլոց, ներառում է անմիջականորեն դատարան դիմելու իրավունքն այն անձանց կողմից, որոնց իրավունքները խախտվել են: Այս առումով սահմանադրական դատարանն անհիմն է համարում դիմողի դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը նախատեսում է դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ավելի լայն շրջանակ։ (...) Բոլոր դեպքերում, ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ»: Հիշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանն անդրադարձել և դիրքորոշում է հայտնել դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակի վերաբերյալ սույն դիմումում բարձրացված հարցի առնչությամբ։ Հետևաբար` Սահմանադրական դատարանը գտնում է սույն դիմումի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Անահիտ Թորոսյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

7 հունիսի 2022 թվականի

ՍԴԱՈ-98

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հունիսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-98
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել