Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 52 — Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները (վերնագիրը փոփ.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 52AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 52 — Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները (վերնագիրը փոփ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 52. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները (վերնագիրը փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն ) 1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մշտական հիմունքներով գործող պետական մարմին է: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` 1) վերահսկողություն է իրականացնում իր կողմից սպասարկվող տարածքում սույն օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ. 2) հաստատում է իր կողմից կազմակերպվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների նմուշ

Ամբողջ Տեքստ

Հոդված 52. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները (վերնագիրը փոփ.

07.05.21 ՀՕ-202-Ն ) 1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մշտական հիմունքներով գործող պետական մարմին է: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` 1) վերահսկողություն է իրականացնում իր կողմից սպասարկվող տարածքում սույն օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ. 2) հաստատում է իր կողմից կազմակերպվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների նմուշները. 3) սահմանում է ընտրական տեղամասերի հերթական համարները` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, և այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով. 4) իր և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեության, այդ թվում՝ հայտնաբերված խախտումների և դրանց վերացման ուղղությամբ՝ օրենսդրությամբ սահմանված միջոցների ձեռնարկման, ինչպես նաև հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի կողմից գրանցամատյանում արձանագրված գնահատականների վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին. 5) քննարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության վերաբերյալ ստացված դիմումները, վերանայում կամ վերացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների` սույն օրենսգրքին հակասող որոշումները. 6) ըստ ընտրական տեղամասերի` տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալների հիման վրա սույն օրենսգրքով սահմանված դեպքերում հրապարակում է քվեարկության նախնական արդյունքները. 7) կազմակերպում և անցկացնում է իր կողմից սպասարկվող տարածքում ընդգրկված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և ամփոփում դրանց արդյունքները. 8) հետևում է ընտրողների ցուցակները համընդհանուր ծանոթացման համար դրանք ընտրական տեղամասերում փակցնելուն. 9) վերահսկում է քվեարկության սենյակների` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան կահավորումը. 10) գրանցում է տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ Երևանի ավագանու) ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին: Կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին տալիս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նմուշի վկայական. 11) գրանցում է համամասնական ընտրակարգով ընտրված համայնքների ավագանու (բացառությամբ Երևանի ավագանու) անդամներին և տալիս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նմուշի վկայական. 12) անվավեր է ճանաչում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները. 12.1) «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով գրանցում է տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնող խմբին և դադարեցնում գրանցումը. 12.2) «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է տեղական հանրաքվե անցկացնելու նպատակով հավաքված ստորագրությունների վավերականության հաստատում. 13) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ: (52-րդ հոդվածը լրաց. 13.06.18 ՀՕ-348-Ն, փոփ., խմբ.

18.06.20 ՀՕ-333-Ն, 07.05.21 ՀՕ-202-Ն ) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել