ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 186 — Նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը 1.
Ամփոփում
Հոդված 186. Նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը 1. Վարույթի մասնավոր մասնակիցները, վկան և նրա փաստաբանն իրավունք ունեն հրապարակելու պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում իրենց հայտնի դարձած նախաքննության տվյալները, եթե քննիչը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով գրավոր չի արգելել դրանց հրապարակումը: Այս դեպքում քննիչը պարտավոր է վարույթի մասնավոր մասնակցին, վկային և նրա փաստաբանին գրավոր նախազգուշացնել
Ամբողջ Տեքստ
Հոդված 186. Նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը 1. Վարույթի մասնավոր մասնակիցները, վկան և նրա փաստաբանն իրավունք ունեն հրապարակելու պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում իրենց հայտնի դարձած նախաքննության տվյալները, եթե քննիչը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով գրավոր չի արգելել դրանց հրապարակումը: Այս դեպքում քննիչը պարտավոր է վարույթի մասնավոր մասնակցին, վկային և նրա փաստաբանին գրավոր նախազգուշացնել նախաքննության տվյալների հրապարակման համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:
2. Նախաքննության տվյալների հրապարակումն արգելվում է, եթե դա կարող է` 1) խոչընդոտել մինչդատական վարույթի բնականոն ընթացքին. 2) դառնալ հանցանքի կատարման պատճառ. 3) վտանգել վարույթի մասնակիցների կամ այլ անձանց իրավունքները կամ իրավաչափ շահերը. 4) հանգեցնել օրենքով պահպանվող գաղտնիքի հրապարակման:
3. Նախաքննության տվյալների հրապարակման` սույն հոդվածով սահմանված արգելքները չեն տարածվում փաստաբանի և նրա վստահորդի միջև տեղեկությունների փոխանակման վրա:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
