Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 159 — Վճռաբեկ բողոքը հետ վերցնելը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 159AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 159 — Վճռաբեկ բողոքը հետ վերցնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 159. Վճռաբեկ բողոքը հետ վերցնելը 1. Վճռաբեկ դատարան բողոք բերելուց հետո՝ մինչև գործի դատաքննության ավարտը կամ վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու դեպքում մինչև բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրը, վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու բողոքը հետ վերցնելու մասին։ 2. Սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերով, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից, վճռա

Ամբողջ Տեքստ

Հոդված 159. Վճռաբեկ բողոքը հետ վերցնելը 1. Վճռաբեկ դատարան բողոք բերելուց հետո՝ մինչև գործի դատաքննության ավարտը կամ վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու դեպքում մինչև բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրը, վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու բողոքը հետ վերցնելու մասին։

2. Սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերով, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից, վճռաբեկ բողոք բերելուց հետո բողոք բերող անձն իրավունք չունի ներկայացնելու դիմում բողոքը հետ վերցնելու մասին։

3. Եթե բողոք բերած անձը բողոքը հետ վերցնելու դիմումը ներկայացրել է վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելուց հետո, ապա վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից։ Եթե վճռաբեկ բողոք բերել են նաև այլ անձինք, ապա վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով: (159-րդ հոդվածը լրաց. 24.06.20 ՀՕ-343-Ն) (24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել