ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 37 — Ջրի նպատակային օգտագործումը Ջուրը պետք է վերցվի և օգտագործվի միայն ջրօգտագործման թույլտվության մեջ նշված նպատակներով և չպետք է գերազանցի արդյունավետ օգտագործման համար Ջրային ռեսուր
Ամփոփում
Հոդված 37. Ջրի նպատակային օգտագործումը Ջուրը պետք է վերցվի և օգտագործվի միայն ջրօգտագործման թույլտվության մեջ նշված նպատակներով և չպետք է գերազանցի արդյունավետ օգտագործման համար Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հիմնավորած և սահմանած չափաքանակները: Ջրային համակարգերի օգտագործումը պետք է ապահովի արդյունավետ ջրօգտագործումը: Ջրօգտագործման և կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում էկոլոգիական թողքի փաստացի չափաքանակները հաշվառելո
Ամբողջ Տեքստ
Հոդված 37. Ջրի նպատակային օգտագործումը Ջուրը պետք է վերցվի և օգտագործվի միայն ջրօգտագործման թույլտվության մեջ նշված նպատակներով և չպետք է գերազանցի արդյունավետ օգտագործման համար Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հիմնավորած և սահմանած չափաքանակները: Ջրային համակարգերի օգտագործումը պետք է ապահովի արդյունավետ ջրօգտագործումը: Ջրօգտագործման և կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում էկոլոգիական թողքի փաստացի չափաքանակները հաշվառելու համար Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից, սույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն, ջրօգտագործման թույլտվության մեջ ամրագրվում է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր տեղադրելու պահանջը (բացառությամբ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման դեպքի)։ Ջրօգտագործողի կողմից այդ սարքերի տեղադրման ժամկետները նշվում են Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից ջրօգտագործողին տրամադրվող ջրօգտագործման թույլտվության՝ որպես ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս համարվող պայմաններում: Ջրօգտագործման և էկոլոգիական թողքի հաշվառման համար տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման, շահագործման կարգը և էկոլոգիական թողքի հաշվառման դեպքերը սահմանում է կառավարությունը։ (37-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն , լրաց., խմբ.
13.11.25 ՀՕ-380-Ն ) ( 07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 13.11.25 ՀՕ-380-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 4.1 (գլուխը լրաց. 21.12.15 ՀՕ-19-Ն) ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
