Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 123 — Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 123AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 123 — Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 123. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքը։ 3. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը։ 4. Սույն օրենքը կիրառվում է՝ 1) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հարկադիր կատարման դիմումն

Ամբողջ Տեքստ

Հոդված 123. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքը։

3. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը։

4. Սույն օրենքը կիրառվում է՝ 1) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հարկադիր կատարման դիմումների հիման վրա հարուցված (վերսկսված) կատարողական վարույթների նկատմամբ. 2) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված կատարողական թերթ տալու դիմումներով տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված (վերսկսված) կատարողական վարույթների նկատմամբ. 3) ավարտված կամ կարճված կատարողական վարույթները վերսկսելու վերաբերյալ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված դիմումների քննության և լուծման, ինչպես նաև ավարտված կամ կարճված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերսկսված կատարողական վարույթների նկատմամբ. 4) սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կատարողական վարույթների նկատմամբ. 5) սույն մասի 1-4-րդ կետերում նշված կատարողական վարույթներով հարկադիր կատարողի կայացրած որոշումների հարկադիր կատարման նկատմամբ։

5. Սույն հոդվածի 4-րդ մասում չնշված կատարողական վարույթների նկատմամբ կիրառվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքը։

6. Եթե «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքով իրականացվող կատարողական վարույթով ծագում է նշված օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետի հիման վրա վարույթն ավարտելու հիմք, ապա հարկադիր կատարողն այդ կետով նախատեսված առաջարկություն պահանջատիրոջը չի անում և կատարողական վարույթը շարունակում է սույն օրենքի կիրառմամբ՝ այդ մասին գրավոր ծանուցելով վարույթի կողմերին։

7. Մինչև սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրումը կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրության՝ կատարողական թերթ տալու համար դիմում ներկայացնելու և դրա քննության, դրա ժամկետների, այդ ժամկետների վերականգնման, կատարողական թերթ տալու, դրա բովանդակության, կատարողական թերթը վերադարձնելու, կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելու վերաբերյալ կանոնները։

8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելը հիմք է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքի կիրառմամբ ավարտված կատարողական վարույթները սույն օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա վերսկսելու համար, եթե պահանջատերը ներկայացրել է դրա վերաբերյալ դիմում։ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ավարտված կատարողական վարույթների վերսկսման նկատմամբ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կիրառվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետային սահմանափակումը։

9. Սույն օրենքով սահմանված կատարողական ծախսերի հատուցման և կատարողական վճարների գանձման կանոնները կիրառվում են սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված կատարողական վարույթների և այդ վարույթների շրջանակներում հարկադիր կատարողի կայացրած որոշումների հարկադիր կատարման դեպքում, բացառությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ավարտված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հարկադիր կատարման դիմումների հիման վրա վերսկսված կատարողական վարույթների։ Այլ կատարողական վարույթներով կիրառվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքով սահմանված՝ կատարողական ծախսերի հատուցման կանոնները։

10. Սույն օրենքի 88-րդ և 89-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգը չի կիրառվում, եթե դատարանի վարույթում է գտնվում ընդհանուր սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու մասին պահանջատիրոջ հայցը, կամ եթե առկա է օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ նման հայցը բավարարելու մասին։

11. Բռնագանձված գումարները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկից ավելի պահանջատերերի միջև բաշխվում են սույն օրենքով սահմանված կանոններով, եթե պահանջատերերից թեկուզ մեկի պահանջով հարուցված (վերսկսված) կատարողական վարույթի նկատմամբ կիրառվում է սույն օրենքը։

12. Եթե մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված եզրափակիչ դատական ակտով հաստատված պարտավորության առաջին խախտումը տեղի է ունեցել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին խախտումը շարունակվում է, ապա վերջնական աստրենտ նշանակելու դիմում կարող է ներկայացվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։

13. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները պարտքը ներելու հիմքով՝ սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ, կարճվելու դեպքում կատարողական վճարներ չեն գանձվում նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ առանց սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված Կառավարության որոշման ընդունման։ (123-րդ հոդվածը փոփ. 29.05.25 ՀՕ-126-Ն, փոփ., խմբ.

17.12.25 ՀՕ-507-Ն, փոփ.

18.06.26 ՀՕ-259-Ն ) Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-179-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-179-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Ինկորպորացիա (12.07.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.04.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 03.05.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2026 Հիմնական ակտ 11.04.2024, ՀՕ-179-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 18.06.2026, ՀՕ-259-Ն 11.04.2024, ՀՕ-179-Ն 16.04.2026, ՀՕ-169-Ն 11.04.2024, ՀՕ-179-Ն 04.12.2025, ՀՕ-437-Ն 11.04.2024, ՀՕ-179-Ն 17.12.2025, ՀՕ-507-Ն 11.04.2024, ՀՕ-179-Ն 29.05.2025, ՀՕ-171-Ն 11.04.2024, ՀՕ-179-Ն 29.05.2025, ՀՕ-126-Ն 11.04.2024, ՀՕ-179-Ն Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 06.11.2001, ՀՕ-262 ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 27.11.2006, ՀՕ-185-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ 18.02.2004, ՀՕ-41-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ 08.07.2005, ՀՕ-176-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 11.10.2007, ՀՕ-195-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ 19.11.2019, ՀՕ-225-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 01.03.2023, ՀՕ-49-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ 25.12.2003, ՀՕ-18-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ 26.06.2001, ՀՕ-197 ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 17.12.2014, ՀՕ-231-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 15.12.2016, ՀՕ-245-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ 25.12.2006, ՀՕ-51-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 18.02.2004, ՀՕ-40-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 29.05.2025, ՀՕ-159-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ 09.04.2007, ՀՕ-172-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ 08.07.2005, ՀՕ-166-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ 28.06.2024, N 378-Ն ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԵՐԵԽԱՅԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋ ԽՆԱՄՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 23.09.2025, N 620-Ն ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՅԼ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 23.09.2025, N 619-Ն ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՕԺԱՆԴԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 23.09.2025, N 621-Ն ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 467-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 23.09.2025, N 623-Ն ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 92-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 23.09.2025, N 622-Ն ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 03.12.2025, N 791-Ն ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 03.12.2025, N 789-Ն ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼՈՒ, ՁԱՅՆԱԳՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼՈՒ, ՁԱՅՆԱԳՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 03.12.2025, N 793-Ն ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 03.12.2025, N 790-Ն ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 03.12.2025, N 794-Ն ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 03.12.2025, N 792-Ն ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՅԼ ԿՈՆՏՐԱԳԵՆՏՆԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՄԱՆ, ԱՐԳԵԼԱՆՔՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 11.12.2025, N 822-Ն ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 167-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 03.12.2025, N 792-Ն ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՅԼ ԿՈՆՏՐԱԳԵՆՏՆԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՄԱՆ, ԱՐԳԵԼԱՆՔՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 27.11.2025, N 1694-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 27.11.2025, N 1709-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 27.11.2025, N 1710-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՆՈՏԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ, ՊԱՐՏԱՊԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱՎԱՍՈՒ ԱՆՁԻՆ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՊԵՐԱՏՈՐԻՑ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂԻՑ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 18.02.2010, N 146-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉՎԱԾ, ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ` ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՆՎԵՐԸ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՈՒ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 494 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 30.12.2025, թիվ 220-Ն ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՄԱՆ, ԱՐԳԵԼԱՆՔՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 104-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել