ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 հունիսի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 15 | ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երեւան
8 հունիսի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ` Կ. Բալայանի
Անդամակցությամբ` Վ.Հովհաննիսյանի
Վ. Պողոսյանի
Քննության առնելով Կարապետ Հաջիյանի դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Կարապետ Հաջիյանը 21.05.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան`
վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլխով սահմանված
դրույթների սահմանադրականությունը:
Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է ՀՀ
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլուխը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18 եւ 19-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր:
2. Վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը
ներկայացրել է հետեւյալ հիմնավորումները.
դիմողի կարծիքով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլխի եւ
ՀՀ Սահմանադրության 18 եւ 19-րդ հոդվածների միջեւ հակասությունը դրսեւորվում է նրանում, որ վերը նշված գլխում անձին հնարավորություն չի ընձեռվում բողոքարկել գործի վարույթը վերսկսելու մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտը, որի հետեւանքով խախտվում է անձի իրավունքների վերականգնման հնարավորությունը: Դիմողը գտնում է, որ «եթե հնարավոր է բողոքարկել գործի վարույթը կասեցնելու
մասին դատական ակտը, ապա նույն տրամաբանությամբ ինչու հնարավոր չէ բողոքարկել
գործի վարույթի կասեցումը վերսկսելու մասին դատական ակտը»:
Ըստ դիմողի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլխում
օրենսդիրը դրույթ չի նախատեսել առ այն, որ անձը կարողանա վերաքննության կարգով
բողոքարկել գործի վարույթը վերսկսելու մասին ստորադաս դատարանի դատական ակտը,
այսինքն` օրենքի նշված բացը խոչընդոտում է դատական պաշտպանության իրավունքի
իրականացման ապահովմանը, հետեւաբար` «վիճարկվող գլուխը պարունակում է
ստորադաս դատարանի դատական ակտի` գործի վարույթի կասեցումը վերսկսելու մասին
որոշման վերաքննության կարգով բողոք ներկայացնելու սահմանափակում»:
3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Գործի վարույթի կասեցումը»
վերտառությամբ 16-րդ գլուխը բաղկացած է 105, 106, 107 եւ 108-րդ հոդվածներից: Ընդ որում,
վերոնշյալ առաջին երեք հոդվածները, այն է` 105, 106 եւ 107-րդ,
կարգավորում են
համապատասխանաբար գործի վարույթը կասեցնելու` դատարանի պարտականության,
գործի վարույթը կասեցնելու` դատարանի իրավունքի եւ գործի վարույթը վերսկսելու հետ
կապված իրավահարաբերությունները: Ինչ վերաբերում է 108-րդ հոդվածին, ապա այն
կանոնակարգում է գործի վարույթը կասեցնելու եւ վերսկսելու կարգին առնչվող իրավահարաբերությունները: Ընդ որում, վերջինիս երկրորդ մասն է հենց ամրագրում գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման հնարավորությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն
ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ
մասում նշված որեւէ հատկանիշով: Դիմողին ներկայացվող այս պահանջը նշանակում է, որ
դիմողը պետք է փորձի բավարար կերպով հիմնավորել, թե իր որ սահմանադրական
իրավունքներն են խախտվել եւ ինչ անմիջական պատճառահետեւանքային կապ է առկա
վիճարկվող դրույթի եւ իր իրավունքների խախտման փաստի միջեւ: Ինչպես վկայում է
դիմումի ուսումնասիրությունը՝ դիմողն իրավաբանորեն չի հիմնավորել, թե իր որ
սահմանադրական իրավունքներն են խախտվել խնդրո առարկա գլխի 105, 106, 107-րդ
հոդվածներով, ինչպես նաեւ ներկայացված չէ անմիջական պատճառահետեւանքային կապը
վերոնշյալ դրույթների եւ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջեւ:
Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշմամբ դիրքորոշում է հայտնել, որ եթե
դիմողը չի հիմնավորում վիճարկվող դրույթի եւ իր իրավունքների ենթադրյալ խախտման
փաստի միջեւ պատճառահետեւանքային կապը, ապա տվյալ դեպքում դիմումն ակնհայտ
անհիմն է:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլխի
108-րդ հոդվածին, ապա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ`
• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական
դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 32 եւ 69-րդ հոդվածների
պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Կարապետ Հաջիյանի անհատական դիմումով գործի քննությունը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլխի 105, 106 եւ 107-րդ հոդվածների սահմանադրականությունը վիճարկելու մասով մերժել:
2. Կարապետ Հաջիյանի անհատական դիմումով գործը ՀՀ քաղաքացիական
դատավարության օրենսգրքի 16-րդ գլխի 108-րդ հոդվածի սահմանադրականությունը
վիճարկելու մասով ընդունել քննության եւ որպես պատասխանող ներգրավել ՀՀ Ազգային
ժողովին:
Նախագահող`
ՔԱՐՏՈՒՂԱ-
Անդամներ` ՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՍԱՀՄԱՆ
10
8 հունիսի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/1-15
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հունիսի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-15
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
