Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 444 — Իրավաբանական անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 444AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 444 — Իրավաբանական անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 444. Իրավաբանական անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը 1. Իրավաբանական անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվում է հսկող դատախազի կողմից իրավաբանական անձին մեղադրանք ներկայացնելու մասին որոշման կայացմամբ՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունը վկայող փաստերի հիման վրա: 2. Իրավաբանական անձին մեղադրանք ներկայացնելու մասին որոշման մեջ նշվում են իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի պետական գր

Ամբողջ Տեքստ

Հոդված 444. Իրավաբանական անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը 1. Իրավաբանական անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվում է հսկող դատախազի կողմից իրավաբանական անձին մեղադրանք ներկայացնելու մասին որոշման կայացմամբ՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունը վկայող փաստերի հիման վրա:

2. Իրավաբանական անձին մեղադրանք ներկայացնելու մասին որոշման մեջ նշվում են իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը, պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը, իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը, մեղադրանքի փաստական հիմքը` մեղսագրվող արարքի էությունը, կատարման տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որքանով դրանք պարզված են առկա ապացույցներով, ինչպես նաև քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով պատասխանատվություն է նախատեսված իրավաբանական անձին մեղսագրվող արարքի կատարման համար (արարքի իրավական գնահատականը):

3. Որոշումն ուղարկվում է քննիչին՝ իրավաբանական անձի օրինական ներկայացուցչին հանձնելու համար:

4. Քննիչը, ստանալով իրավաբանական անձին մեղադրանք ներկայացնելու մասին դատախազի որոշումը, այն անհապաղ հանձնում է իրավաբանական անձի օրինական ներկայացուցչին, պարզաբանում է մեղադրանքի փաստական հիմքը և իրավական գնահատականը, սույն օրենսգրքի 43-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև վերջինիս հանձնում է դրանց ցանկը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունների կատարումը հաստատվում է քննիչի կազմած արձանագրությամբ, որն ստորագրում են քննիչը, իրավաբանական անձի օրինական ներկայացուցիչը և մասնակցող այլ անձինք: Օրինական ներկայացուցչի կամ մասնակցող այլ անձանց կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում կիրառվում է սույն օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել