ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 12 — Հատուկ նշանակության անտառները 1.
Ամփոփում
Հոդված 12. Հատուկ նշանակության անտառները 1. Հատուկ նշանակության անտառներ են` ա) բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդգրկված անտառները. բ) քաղաքային և քաղաքամերձ անտառները. գ) ռեկրեացիոն և առողջարարական անտառները. դ) սահմանային, ռազմական նշանակության անտառները. ե) պատմական և գիտական արժեք ներկայացնող անտառները. զ) սանիտարական գոտիները պահպանող անտառները: 2. Հատուկ նշանակության անտառներում սահմանափակվում և արգելվում են անտառօգտագործման այն ձևե
Ամբողջ Տեքստ
Հոդված 12. Հատուկ նշանակության անտառները 1. Հատուկ նշանակության անտառներ են` ա) բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդգրկված անտառները. բ) քաղաքային և քաղաքամերձ անտառները. գ) ռեկրեացիոն և առողջարարական անտառները. դ) սահմանային, ռազմական նշանակության անտառները. ե) պատմական և գիտական արժեք ներկայացնող անտառները. զ) սանիտարական գոտիները պահպանող անտառները:
2. Հատուկ նշանակության անտառներում սահմանափակվում և արգելվում են անտառօգտագործման այն ձևերը, որոնք չեն համապատասխանում այդ տարածքների պահպանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռեժիմին:
3. Հատուկ նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
