ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 165 — Փաստաբանի, փորձագետի և թարգմանչի վարձատրությունը 1.
Ամփոփում
Հոդված 165. Փաստաբանի, փորձագետի և թարգմանչի վարձատրությունը 1. Փաստաբանի կողմից ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է վստահորդի միջոցների հաշվին՝ փաստաբանի և վստահորդի միջև համաձայնեցված պայմաններով, կամ փաստաբանի համաձայնությամբ ցույց է տրվում անվճար: 2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում փաստաբանի կողմից ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է պետական միջոցների հաշվին: 3. Փորձագետը և թարգմանիչը
Ամբողջ Տեքստ
Հոդված 165. Փաստաբանի, փորձագետի և թարգմանչի վարձատրությունը 1. Փաստաբանի կողմից ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է վստահորդի միջոցների հաշվին՝ փաստաբանի և վստահորդի միջև համաձայնեցված պայմաններով, կամ փաստաբանի համաձայնությամբ ցույց է տրվում անվճար:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում փաստաբանի կողմից ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է պետական միջոցների հաշվին:
3. Փորձագետը և թարգմանիչը ստանում են՝ 1) աշխատավայրից աշխատավարձ, եթե վարույթին մասնակցել են ի կատարումն աշխատանքային առաջադրանքի. 2) պետական միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով վարձատրություն, եթե աշխատանքը կատարել են վարույթն իրականացնող մարմնի հետ անմիջական պայմանավորվածությամբ. 3) վարույթի համապատասխան մասնավոր մասնակցի հետ պայմանավորված չափով վարձատրություն, եթե աշխատանքը կատարել են տվյալ մասնակցի հետ ունեցած պայմանավորվածությամբ:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում վարձատրությունը տրվում է փորձագետի կամ թարգմանչի կողմից հաշիվ ներկայացնելուց հետո՝ վարույթն իրականացնող մարմնի կայացրած որոշման հիման վրա:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
