ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի հունվարի 17 - ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 110.4-րդ և 110.5-րդ հոդվածներով. « Հոդված 110.4. Գյուղատնտեսության բնագավառում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունը 1. Գյուղատնտեսության բնագավառում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծումը, իրացումը, տնօրինումը, օգտագործումը, պահպանումը, տեղափոխումը, փորձարկումը, ստացումը կամ այլ կերպ գործածումը, բացառությամբ գիտահետազոտական կազմակերպությունների կողմից գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակների՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով: Հոդված 110.5. Մեկուսացված համակարգում և գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունը 1. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության համար մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական և մեթոդական պահանջները խախտելը կամ գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման կարգը խախտելը կամ մեկուսացված համակարգում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման կարգը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
2. Գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունն առանց լիցենզիայի իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:»։ Հոդված 2. Օրենսգրքի 238.1-ին հոդվածի վերնագրում և հոդվածում «Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինները» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Բուսասանիտարիայի ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող մարմինը» բառերով, «քննում են» բառերը՝ «քննում է» բառերով, «և 110» բառերը՝ «, 110, 110.4 և 110.5» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության բույսերի կարանտինի և երկրագործության պետական գլխավոր տեսուչը, նրա տեղակալները և տարածքային պետական տեսուչները» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, նրա տեղակալները և տարածքային մարմնի ղեկավարները» բառերով։ Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։ Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-12-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-12-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (10.08.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.02.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.01.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 08.02.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 10.08.2023 Հիմնական ակտ 17.01.2023, ՀՕ-12-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 հունվարի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-12-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
