ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 37.1.1 — Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխը 1.
Ամփոփում
Հոդված 37.1.1. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխը 1. Ջրօգտագործողի կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսից հորատանցքի միջոցով ջրառ իրականացվելու դեպքում սահմանված չափով փոխանցվող ֆինանսական միջոցների հաշվին ստեղծվում է Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ: Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 2. Ջրային ռեսուրսն
Ամբողջ Տեքստ
Հոդված 37.1.1. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխը 1. Ջրօգտագործողի կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսից հորատանցքի միջոցով ջրառ իրականացվելու դեպքում սահմանված չափով փոխանցվող ֆինանսական միջոցների հաշվին ստեղծվում է Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ: Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին հատկացումներ կատարելու ջրօգտագործողի պարտականությունը ներառվում է ջրօգտագործման թույլտվության մեջ:
3. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի գումարները փոխանցվում են կենտրոնական գանձապետարանում բացված՝ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի արտաբյուջետային հաշվեհամարին և օգտագործվում են բացառապես ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման համար: (37.1.1-ին հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն ) ( 07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
