Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-32-Ն16 դեկտեմբերի, 2005 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 15-րդ հոդվածի առաջին մասի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Նշված անձանց նկատմամբ տուգանք չի կարող կիրառվել:»: Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 36. Հատուկ իրավունքից զրկելու ժամկետի հաշվումը Հատուկ իրավունքից զրկելու ժամկետը հաշվվում է տարիներով, ամիսներով կամ օրերով:»: Հոդված 3. Օրենսգրքի 97 2 -րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»: Հոդված 4. Օրենսգրքի 97 3 -րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»: Հոդված 5. Օրենսգրքի 175-րդ հոդվածի երրորդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»: Հոդված 6. Օրենսգրքի 182-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 182. Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»: Հոդված 7. Օրենսգրքի 206 5 -րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 206 5 . Հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը կամ կատարմանը խոչընդոտելը Հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը կամ օրենքով նրա վրա դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:»: Հոդված 8. Օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի երրորդ պարբերությունից հանել «(բացառությամբ վարչական կալանքի)» բառերը: Հոդված 9. Օրենսգրքի 299-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 299. Վարչական տույժեր նշանակելու մասին որոշումների կատարումը Նույն անձի նկատմամբ վարչական տույժեր նշանակելու մասին մի քանի որոշումներ կայացվելու դեպքում յուրաքանչյուր որոշում ի կատար է ածվում առանձին-առանձին:»: Հոդված 10. Օրենսգրքի 300-րդ հոդվածի դիսպոզիցիայից հանել «վարչական կալանքի, ուղղիչ աշխատանքների կամ» բառերը: Հոդված 11. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 30-րդ և 31-րդ գլուխները, 30-րդ, 31-րդ, 53 1 -րդ, 172-րդ, 206 1 -րդ, 206 4 -րդ, 206 6 -րդ և 206 7 -րդ հոդվածները, 23-րդ և 296-րդ հոդվածների երկրորդ մասերը, 23-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ և 7-րդ կետերը: Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. հունվարի 16 Երևան ՀՕ-32-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-32-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.02.2006-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.01.25/5(460) Հոդ.108 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.12.2005 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.01.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.02.2006 Հիմնական ակտ 16.12.2005, ՀՕ-32-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 դեկտեմբերի, 2005 թ.
Գործի #:
ՀՕ-32-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել