Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 367 — Պարտավորությունների հանդիպական կատարումը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 367AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 367 — Պարտավորությունների հանդիպական կատարումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 367. Պարտավորությունների հանդիպական կատարումը 1. Հանդիպական է ճանաչվում կողմերից մեկի պարտավորության կատարումը, որը պայմանագրին համապատասխան, պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ: 2. Այն կողմը, որի վրա դրված է հանդիպական կատարումը, պարտավոր կողմի` պայմանագրով պայմանավորված պարտավորությունը սահմանված ժամկետում չկատարելու մասին ակնհայտորեն վկայող հանգամանքների առկայության դեպքում, իրավունք ունի կասեցնել իր պարտավորության կատա

Ամբողջ Տեքստ

Հոդված 367. Պարտավորությունների հանդիպական կատարումը 1. Հանդիպական է ճանաչվում կողմերից մեկի պարտավորության կատարումը, որը պայմանագրին համապատասխան, պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:

2. Այն կողմը, որի վրա դրված է հանդիպական կատարումը, պարտավոր կողմի` պայմանագրով պայմանավորված պարտավորությունը սահմանված ժամկետում չկատարելու մասին ակնհայտորեն վկայող հանգամանքների առկայության դեպքում, իրավունք ունի կասեցնել իր պարտավորության կատարումը կամ հրաժարվել այն կատարելուց և պահանջել հատուցելու վնասները:

3. Եթե պայմանագրով պայմանավորված պարտավորությունը կատարվել է ոչ լրիվ ծավալով, այն կողմը, որի վրա դրված է հանդիպական կատարումը, իրավունք ունի կասեցնել իր պարտավորության կատարումը կամ հրաժարվել այն կատարելուց` մյուս կողմի պարտավորության չկատարված մասին համապատասխան չափով:

4. Եթե հանդիպական պարտավորությունը կատարվել է, չնայած, որ մյուս կողմը չի կատարել պայմանագրով պայմանավորված իր պարտավորությունը, ապա վերջինս պարտավոր է կատարել այն:

5. Սույն հոդվածի 2-4-րդ կետերով նախատեսված կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով: Գ Լ ՈՒ Խ 24 ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ § 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել