Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 13 — Քրեական վարույթի կարճման հիմքերը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 13AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 13 — Քրեական վարույթի կարճման հիմքերը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 13. Քրեական վարույթի կարճման հիմքերը 1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե` 1) հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը. 2) վարույթը նախաձեռնվել է սույն օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ կամ 6-րդ մասերով նախատեսված պայմանների խախտմամբ. 3) կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնար

Ամբողջ Տեքստ

Հոդված 13. Քրեական վարույթի կարճման հիմքերը 1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե` 1) հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը. 2) վարույթը նախաձեռնվել է սույն օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ կամ 6-րդ մասերով նախատեսված պայմանների խախտմամբ. 3) կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները. 4) առկա է սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հանգամանքը․ 5) մինչդատական վարույթի ընթացքում հայտնաբերվել է մասնավոր մեղադրանքի կարգով քրեական հետապնդման ենթակա ենթադրյալ հանցանք կատարած անձը, եթե բացակայում են հանրային քրեական հետապնդում հարուցելու հիմքերը: (13-րդ հոդվածը խմբ.

16.01.24 ՀՕ-32-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել