Շահնազարյան — ԼԴ/0034/13/20
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 362. Բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը · Հոդված 372. Վերաքննության կարգով բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը · Հոդված 378. Նոր փաստական կամ իրավական հանգամանքի առկայությունըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ՝ 2020 թվականի օգոստոսի 28- ի դատավճռով Արտուշ Սերյոժայի Շահնազար յան ը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 296- րդ հոդվածի 1- ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 500.000 ( հինգ հարյուր հազար ) ՀՀ դրամի չափով : Նշանակված տուգանքի վճարումը տարաժամկետվել է 10 (տասը) ամիս ժամկետով, և թույլատրվել է նշված ժամկետում այն վճարել մաս առ մաս՝ ամս ա կան 50.000 ( հիսուն հազար ) ՀՀ դրամի չափով: 1.1. ՀՀ արդարադատո
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Նախագահող դատավոր՝ Կ. Մարդան յ ան ԼԴ/0034/13/20 Դատավորներ՝ Ն. Հովակիմյան Ս. Համբարձումյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ. Ա սատրյանի մասնակցությամբ դատավորներ` Ս. Ա ՎԵՏԻՍՅԱՆԻ Ե. Դ ԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. Թ ադևոսյանի Ա. Պ ողոսյանի Ս. Օ հանյանի 6 ապրիլի 2023 թվական ք. Երևան
գրավոր ընթացակարգով քննության առնելով
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ` 2022 թվականի հունվար ի 5- ի որոշման դեմ դատապարտյալ Արտուշ Սերյոժայի Շահնազար յանի վճռաբեկ բողոքը ,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ՝ 2020 թվականի օգոստոսի 28- ի դատավճռով Արտուշ Սերյոժայի Շահնազար յան ը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 296- րդ հոդվածի 1- ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 500.000 ( հինգ հարյուր հազար ) ՀՀ դրամի չափով : Նշանակված տուգանքի վճարումը տարաժամկետվել է 10 (տասը) ամիս ժամկետով, և թույլատրվել է նշված ժամկետում այն վճարել մաս առ մաս՝ ամս ա կան 50.000 ( հիսուն հազար ) ՀՀ դրամի չափով: 1.1. ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի պետը 2020 թվականի հոկտեմբերի 28- ին միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ պրոբացիայի շահառու Արտուշ Շահնազարյանի նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ՝ 2020 թվականի օգոստոսի 28- ի դատավճռով սահմանված՝ 500.000 ( հինգ հարյուր հազար ) ՀՀ դրամ տուգանք պատժատեսակը հ անրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու մասին :
2. Առաջին ատյանի դատարան ը ՝ 20 21 թվականի նոյեմբերի 19 - ի որոշմամբ բավարարել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի պետի՝ 2020 թվականի հոկտեմբերի 28- ի միջնորդությունը և դատապարտյալ Ա.Շահնազար յանի նկատմամբ Առաջին ատյանի դատարան ի ՝ 2020 թվականի օգոստոսի 28- ի դատավճռով նշանակված՝ 500.000 ( հինգ հարյուր հազար ) ՀՀ դրամ տուգանք պատժատեսակը փոխարինել է 2.200 (երկու հազար երկու հարյուր) ժամ հանրային աշխատանքներ պատժատեսակով :
3. Դատապարտյալ Ա.Շահնազար յանի վերաք ննիչ բողոքի քննության արդյունքում,
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ ՝ նաև Վերաքննիչ դատարան) 20 22 թվականի հունվարի 5 - ի որոշմամբ բողոքը մերժ ել է ՝ Ա ռաջին ատյանի դատարան ի՝ 20 21 թվականի նոյեմբերի 19 - ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ :
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դ ատապարտյալ Ա.Շահնազար յան ը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 202 2 թվականի հունիսի 14 -ի որոշմամբ ընդունվել է վարույթ 1 : Վճռաբեկ դատարանի՝ 202 2 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Վերլուծելով ՀՀ Սահմանադրության 63- րդ հոդվածի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քրեական օրենսգրքի 51- րդ և 74 - րդ հոդվածների դրույթ ն երը` բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել և կիրառել վերոնշյալ իրավական նորմերը, ինչի արդյունքում կայացվել է սխալ դատական ակտ: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը քննության առնելու ժամանակ հայտնել է, որ մեկնել է արտագնա աշխատանքի, նոր է վերադարձել, պատրաստվում է տուգանքն ամբողջությամբ վճարել և խնդրել է տրամադրել լրացուցիչ 10 օր ժամանակ: Իսկ 2021 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռով սահմանված տուգանքը՝ 500.000 ՀՀ դրամը, ամբողջությամբ վճարել է, որի վճարման մասին անդորրագրի բնօրինակը նույն օրը ներկայացրել է՝ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն: Սակայն Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տուգանքը վճարելու պարտավորությունը այլևս եղել է դադարած, իսկ տուգանք պատիժը՝ փոփոխված, հետևաբար այն վճարելը եղել է առարկայազուրկ:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունվարի 5-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ արձանագրել է, որ «(…) ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի օգոստոսի 28-ի դատավճռով ամբաստանյալ Արտուշ Սերյոժայի Շահնազարյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի հիման վրա նշանակված տուգանքի վճարումը տարաժամկետվել է 10 (տասը) ամիս ժամկետով, և թույլատրվել է նույն ժամկետում այն վճարել մաս առ մաս՝ ամսական 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Դատապարտյալ Ա.Շահնազարյանն իր նկատմամբ նշանակված տուգանքից վճարում չի կատարել: Հիմք ընդունելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ դատապարտյալ Ա.Շահնազարյանն իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափել է: Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ քննությամբ հաստատվեց դատապարտյալ Ա.Շահնազարյանի կողմից իր նկատմամբ նշանակված տուգանքի վճարումից խուսափելը՝ Դատարանը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը պետք է բավարարել և ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա դատապարտյալ Ա.Շահնազարյանի նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 28.08.2020թ. դատավճռով նշանակված տուգանքը՝ 500.000 ՀՀ դրամը՝ փոխարինել հանրային աշխատանքներով՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց (…)» 2 : 7.1. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 28-ի դատավճռով սահմանված տուգանքը՝ 500.000 ՀՀ դրամը, դատապարտյալ Ա.Շահնազարյանը 2021 թվականի նոյեմբերի 29-ին ամբողջությամբ վճարել է և վճարման մասին անդորրագրի պատճենը ներկայացրել Վերաքննիչ դատարան 3 :
8. Վերաքննիչ դատարանը 20 22 թվականի հունվարի 5 - ի որոշմամբ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 20 21 թվականի նոյեմբերի 19 - ի որոշումը արձանագրել է հետևյալը. «(…) Առաջին ատյանի դատարանը վիճարկվող որոշումը կայացնելիս համակցության մեջ պատշաճ գնահատել է գործի նյութերը, ինչի արդյունքում բավարարելով դատապարտյալ Արտուշ Շահնազարյանի նկատմամբ նշանակված տուգանք պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին միջնորդությունը՝ հանգել է իրավաչափ հետևության։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ գործում առկա փաստական տվյալները բավարար են փաստարկված դատողություն անելու այն մասին, որ դատապարտյալ Արտուշ Շահնազարյանը չարամտորեն խուսափել է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց։ Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատավճռի կայացումից հետո՝ դատապարտյալ Արտուշ Շահնազարյանը չի կատարել որևէ վճարում, սահմանված ժամկետում տուգանքի վճարման անհնարինության հանգամանքի վերաբերյալ չի ներկայացրել որևէ հիմնավոր պատճառաբանություն։ Անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ վիճարկվող դատական ակտը կայացնելուց տասն օր անց դատապարտյալը վճարել է 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը, հետևաբար նրան պետք է ազատել քրեական պատասխանատվությունից իրադրության փոփոխման հիմքով, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տուգանքը վճարելու պարտավորությունը այլևս եղել է դադարած, իսկ տուգանք պատիժը փոփոխված, հետևաբար այն վճարելը եղել է առարկայազուրկ (…) » 4 ։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է . հիմնավո՞ր են արդյոք դատապարտյալ Ա.Շահնազարյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները։ 10 . ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Տ ուգանքը դրամական տուժանք է, որը նշանակվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում՝ պատիժ նշանակելու պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն աշխատավարձ) երեսնապատիկից երեքհազարապատիկի չափով (… ) » ։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դ ատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին (…) » :
11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ՝ - Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Ա . Շահնազարյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ, 2021 թվականի նոյեմբերի 19-ի դատական նիստի ընթացքում քննության առնելիս, Ա.Շահնազարյանը խնդրել է տրամադրել լրացուցիչ մեկ ամիս ժամանակ՝ 2020 թվականի օգոստոսի 28- ի դատավճռով նշանակված տուգանքը վճարելու համար 5 , - Առաջին ատյանի դատարանը 20 21 թվականի նոյեմբերի 19 - ի որոշմամբ բավարարել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի պետի՝ 2020 թվականի հոկտեմբերի 28- ի միջնորդությունը, և դատապարտյալ Ա.Շահնազար յանի նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ՝ 2020 թվականի օգոստոսի 28- ի դատավճռով նշանակված տուգանք պատժատեսակը փոխարինել է հանրային աշխատանքներ պատժատեսակով՝ պատճառաբանելով, որ դատապարտյալ Ա.Շահնազարյանը չարամտորեն խուսափել է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց 6 , - 2021 թվականի նոյեմբերի 29-ին դատապարտյալ Ա.Շահնազարյանն ամբողջությամբ վճարել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 28-ի դատավճռով սահմանված տուգանքը, որի վճարման մասին անդորրագրի պատճենը ներկայացրել է Վերաքննիչ դատարան 7 , - Վերաքննիչ դատարանը 2022 թվականին հունվարի 5-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ՝ արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է իրավաչափ հետևության։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ գործում առկա տվյալները բավարար են փաստարկված դատողություն անելու այն մասին, որ դատապարտյալ Ա.Շահնազարյանը չարամտորեն խուսափել է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ դատավճռի կայացումից հետո, դատապարտյալ Ա.Շահնազարյանը չի կատարել որևէ վճարում, սահմանված ժամկետում տուգանքի վճարման անհնարինության հանգամանքի վերաբերյալ չի ներկայացրել որևէ հիմնավոր պատճառաբանություն։ Անդրադառնալով վիճարկվող դատական ակտը կայացնելուց տաս օր անց դատապարտյալի կողմից տուգանքը վճարելու հանգամանքին, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տուգանքը վճարելու պարտավորությունը այլևս եղել է դադարած, իսկ տուգանք պատիժը՝ փոփոխված, հետևաբար այն վճարելը եղել է առարկայազուրկ 8 :
12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-րդ կետում շարադրված իրավական նորմերի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո, Ա.Շահնազարյանի գործով ի հայտ է եկել նոր փաստական հանգամանք: Մասնավորապես, Ա.Շահնազարյանը 2021 թվականի նոյեմբերի 29-ին ամբողջությամբ վճարել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով սահմանված տուգանքը և վճարման մասին անդորրագրի պատճենը ներկայացրել է Վերաքննիչ դատարան։ Վերոնշյալ հանգամանքը, սակայն, հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 19-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելիս: 13 . Վերոնշյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 2021 թվականի նոյեմբերի 29-ին Ա.Շահնազարյանի կողմից 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը վճարելու փաստով, վերջինս ամբողջությամբ կրել է իր նկատմամբ 2020 թվականի օգոստոսի 28-ի դատավճռով նշանակված պատիժը։ Հետևաբար, Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 19-ի որոշման կայացումից հետո առաջացել է այնպիսի փաստական հանգամանք, որի հաշվառմամբ բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ։ Վերոնշյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատական ակտի իրավաչափության վրա ազդող փաստական հանգամանքի առկայությունը, որը ստորադաս դատարանի թերացման արդյունք չէ, որպես դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմք նախատեսվել է նաև 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով 9 ։ 14 . Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Ա.Շահնազար յանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն : 15 . Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս պատշաճ չի գնահատել սույն գործի փաստական հանգամանքները, որի արդյունքում թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պրոբացիայի շահառու Արտուշ Շահնազարյանի նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ՝ 2020 թվականի օգոստոսի 28- ի դատավճռով սահմանված՝ 500.000 ( հինգ հարյուր հազար ) ՀՀ դրամ տուգանք պատժատեսակը հ անրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի պետի՝ 2020 թվականի հոկտեմբերի 28- ին միջնորդությունը պետք է մերժել։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162- րդ , 163- րդ և 171- րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39- րդ , 43- րդ , 361.1- րդ , 403-406- րդ , 415.1- րդ , 418.1-րդ, 419- րդ , 422-423- րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Արտուշ Սերյոժայի Շահնազար յանի վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 20 21 թվականի նոյեմբերի 19 - ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 20 22 թվականի հունվարի 5 - ի որոշումը բեկանել և փոփոխել :
2. Դատապարտյալ Արտուշ Շահնազարյանի նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ՝ 2020 թվականի օգոստոսի 28- ի դատավճռով սահմանված՝ 500.000 ( հինգ հարյուր հազար ) ՀՀ դրամ տուգանք պատժատեսակը հ անրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի պետի՝ 2020 թվականի հոկտեմբերի 28- ի միջնորդությունը, մերժել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: 1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: 2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 80-81: 3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 7։ 4 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 31-36: 5 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, դատական նիստի արձանագրություն, թերթ 79: 6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։ 7 Տե՛ս սույն որոշման 7.1. կետը։ 8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։ 9 Տե՛ս 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ, 372-րդ, 378-րդ, 387-րդ հոդվածները։ Նախագահող` Հ. Ա սատրյան Դատավորներ` ս. ա ՎԵՏԻՍՅԱՆ ե. դ ԱՆԻԵԼՅԱՆ Լ. Թ ադևոսյան Ա. Պ ողոսյան Ս. Օ հանյան Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 ապրիլի, 2023 թ.
- Գործի #:
- ԼԴ/0034/13/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
