ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 փետրվարի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 4 | ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
15 փետրվարի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով Արամ Շահբազյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Արամ Շահբազյանը 2018 թվականի հունվարի 31-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների «եզրափակիչ մասումե բառակապակցության, ՀՀ Սահմանադրության 1- ին, 3-րդ, 5-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1- ին մասին, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ հոդվածներին համապատասխանության հարցըե։
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մայիսի 20-ի վճռով Արամ Շահբազյանի հայցը բավարարվել է մասնակիորեն. Նելլի Մամիկոնյանից հօգուտ Արամ Շահբազյանի բռնագանձվել է 385.350 ՀՀ դրամ որպես համապարտ պատասխանատվությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գումար, 100.000 ՀՀ դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն, իսկ մնացած մասով մերժվել է։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2015 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին Արամ Շահբազյանի միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2015 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2015 թվականի հուլիսի 23-ի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասինե որոշման դեմ Արամ Շահբազյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2015 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու ժամկետը վերականգնելու և պետական տուրքի չվճարված մասի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ Արամ Շահբազյանի միջնորդությունները մերժվել են, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2016 թվականի մարտի 16-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2015 թվականի նոյեմբերի 30-ի որոշման դեմ Արամ Շահբազյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2017 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2016 թվականի մարտի 16-ի որոշմամբ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասինե որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով Արամ Շահբազյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
3. Դիմողի վիճարկվող դրույթների սահմանադրականության խնդրի վերաբերյալ փաստարկները հանգում են հետևյալին։ Ըստ նրա «Թիվ ԵՄԴ/2598/02/14 քաղաքացիական գործով դիմողի նկատմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կիրառվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները «եզրափակիչ մասումե բառակապակցությունը, որը և/կամ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ հոդվածներին, 61(1), 63(1), 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ հոդվածների պահանջներինե։
Դիմողը մատնանշում է, որ թիվ ԵՄԴ/2598/02/14 քաղաքացիական գործով 2017 թվականի հուլիսի 26-ի ՀՀ վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասինե որոշման վճռաբեկ դատարանի
պատճառաբանությունները և եզրահանգումը բաժնում նշվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևությանը, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող է ազդել գործի ելքի վրա, կամ առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք։ Այնուհետև ՀՀ վճռաբեկ դատարանը հղում է կատարել վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետին որպես դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր հանգամանքները սահմանող իրավանորմ, որը սահմանում է, որ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար այն դեպքում, երբ ՀՀ սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։
Դիմողի կարծիքով վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների, Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ վիճարկվող օրենքի դրույթները սահմանում են կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրվել է մեկնաբանություն, որի համաձայն բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարանը դիմողի նկատմամբ կիրառված վիճարկվող օրենքի դրույթները ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն եզրափակիչ մասում չի բացահայտում դրանց սահմանադրաիրավական բովանդակությունը, թե ինչպես պետք է այն մեկնաբանվի, ապա այդ պարագայում դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր հանգամանք առկա չէ։ Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշումը կամ եզրակացությունը հիմնավորող իրավական դիրքորոշումները, որոնք արտահայտված են որոշման պատճառաբանություններ բաժնում, չունեն իրավական հետևանքներ առաջացնելու նշանակություն և չեն կարող համարվել նոր հանգամանքի հիմք։ Այսինքն վիճարկվող դրույթը կամ դրան իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությունը տարբերակում է մտցնում Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների միջև պայմանավորված Սահմանադրական դատարանի որոշման տարբեր մասերում դրանց տեղակայված լինելու հանգամանքով։
4. Արամ Շահբազյանի անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ
* դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, * դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
* դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
* դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
* դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։
5. Դիմողը միաժամանակ ներկայացրել է միջնորդություն իրեն պետական տուրքի վճարումից ազատելու մասին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Արամ Շահբազյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական
դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների «եզրափակիչ մասումե բառակապակցության մասով, ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալե գործն ընդունել քննության։
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
3. Բավարարել Արամ Շահբազյանի պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը։
Նախագահող
Անդամներ
15 փետրվարի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/2-4
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 փետրվարի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-4
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
