ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-41)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 հունվարի 2011թ. ՍԴԴԿՈ/2 - 41 | ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
10 հունվարի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ Մ. Թոփուզյանի
Հ. Նազարյանի
Քննության առնելով քաղաքացի Աշոտ Մանուկյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Աշոտ Մանուկյանը 2010թ. դեկտեմբերի 15-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4263-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4264-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներին և 101-րդ հոդվածի 6-րդ կետին հակասող և անվավեր։
Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ
1. Դիմողի կարծիքով սահմանադրական դատարանի որոշման հիման վրա, որով բացահայտվել է սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը և որը տարբերվում է իրավակիրառողի կողմից դրան տրված մեկնաբանությունից, դատական ակտերի վերանայման բացակայության առկա իրավակարգավորման պայմաններում չի ապահովվում սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների լիարժեք կատարումը անձի սահմանադրական արդարադատության իրավունքի իրացումը դարձնելով ինքնանպատակ և ոչ արդյունավետ։
2. Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27- րդ, 28-րդ հոդվածների և 69-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ մասերի պահանջներին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Քաղաքացի Աշոտ Մանուկյանի անհատական դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4263-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 4264-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, ընդունել քննության, կազմել գործ։
2. Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
3. Բավարարել պետական տուրքից ազատելու վերաբերյալ դիմողի միջնորդությունը։
4. Նկատի ունենալով, որ ՀՀ սահմանադրական դատարանի վարույթում է գտնվում «Քաղաքացի Ս. Ասատրյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը քննության ընդունված ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմի 22 հուլիսի 2010թ. ՍԴԴԿՈ/1-20 որոշմամբ, առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով առաջարկել միավորել սույն գործն ու նշված գործը և քննել դրանք դատարանի նույն նիստում։
Նախագահող
Անդամներ
10 հունվարի 2011 թվականի
ՍԴԴԿՈ/2-41
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 հունվարի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-41
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
