Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 79 — Պատժից ազատելը ծանր հիվանդության հետեւանքով 1. Եթե անձը պատիժը կրելու ընթացքում հիվանդացել է հոգեկան խանգարմամ
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 79 — Պատժից ազատելը ծանր հիվանդության հետեւանքով 1. Եթե անձը պատիժը կրելու ընթացքում հիվանդացել է հոգեկան խանգարմամ

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 79.Պատժից ազատելը ծանր հիվանդության հետեւանքով 1. Եթե անձը պատիժը կրելու ընթացքում հիվանդացել է հոգեկան խանգարմամբ, որը նրան զրկել է իր գործողությունների (անգործության) փաստական բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից, ապա դատարանը նրան ազատում է պատիժը կրելուց: Այդպիսի անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց: 2. Եթե անձը հանցանք կատարելուց կամ դատավճիռ կայացնելուց հետ

Ամբողջ Տեքստ

Հոդված 79.Պատժից ազատելը ծանր հիվանդության հետեւանքով

1. Եթե անձը պատիժը կրելու ընթացքում հիվանդացել է հոգեկան խանգարմամբ, որը նրան զրկել է իր գործողությունների (անգործության) փաստական բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից, ապա դատարանը նրան ազատում է պատիժը կրելուց: Այդպիսի անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց:

2. Եթե անձը հանցանք կատարելուց կամ դատավճիռ կայացնելուց հետո հիվանդացել է այլ ծանր հիվանդությամբ, որը խոչընդոտում է պատիժը կրելուն, ապա դատարանը կարող է նրան ազատել պատիժը կրելուց՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, հիվանդության բնույթը եւ այլ հանգամանքներ:

3. Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված անձինք առողջանալու դեպքում կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության եւ պատժի, եթե սույն օրենսգրքի 75-րդ եւ 81-րդ հոդվածներով սահմանված վաղեմության ժամկետները չեն անցել:

4. Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողը պատիժը կրելուց ազատվում է այնպիսի հիվանդության դեպքում, որի հետեւանքով նա համարվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել