Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 69 — Վարույթին օրինական ներկայացուցչի մասնակցությունը բացառող հանգամանքները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 69AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 69 — Վարույթին օրինական ներկայացուցչի մասնակցությունը բացառող հանգամանքները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 69. Վարույթին օրինական ներկայացուցչի մասնակցությունը բացառող հանգամանքները 1. Անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող մեղադրյալի կամ տուժողի կամ վկայի խնամակալը, հոգաբարձուն կամ իր իրավասության սահմաններում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի աշխատակիցը կամ մահացած մեղադրյալի կամ ենթադրյալ հանցանք կատարած և մահացած անձի մերձավոր ազգականը, ինչպես նաև տուժող կամ գույքային պատասխանող իրավաբանական անձի ղեկավարը չի կարո

Ամբողջ Տեքստ

Հոդված 69. Վարույթին օրինական ներկայացուցչի մասնակցությունը բացառող հանգամանքները 1. Անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող մեղադրյալի կամ տուժողի կամ վկայի խնամակալը, հոգաբարձուն կամ իր իրավասության սահմաններում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի աշխատակիցը կամ մահացած մեղադրյալի կամ ենթադրյալ հանցանք կատարած և մահացած անձի մերձավոր ազգականը, ինչպես նաև տուժող կամ գույքային պատասխանող իրավաբանական անձի ղեկավարը չի կարող մասնակցել վարույթին, եթե՝ 1) գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն դատավորի, վարույթի հանրային կամ մասնավոր մասնակցի հետ, որը մասնակցել կամ օրինական ներկայացուցչի ներգրավման պահին մասնակցում է վարույթին. 2) վարույթին մասնակցել է որպես դատավոր, հանրային մասնակից, մասնավոր մասնակից կամ վարույթին օժանդակող անձ, բացառությամբ վկա հանդես գալու դեպքերի. 3) իր վարքագծով ակնհայտորեն վնասում է ներկայացվողի շահերին. իր վարքագծով խոչընդոտել է ներկայացվողի իրավունքների իրականացմանը կամ հանգեցրել է դրանց խախտմանը. 4) օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել օրինական ներկայացուցիչ. 5) նրա վերաբերյալ առկա են ներկայացվողի շահերի դեմ ուղղված ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր:

2. Անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող մեղադրյալի, տուժողի կամ վկայի ծնողը կամ որդեգրողը չի կարող մասնակցել վարույթին սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել