Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Դանիելյան — ՀԿԴ/0231/06/24
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Դանիելյան — ՀԿԴ/0231/06/24

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0231/06/2416 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 116. Խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) 2025 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ ՇՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մաիլյանի միջնորդությունը բավարարվել է, ն մեղադրյալ Էդ.Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 (երկո) ամիս ժամանակով` նույն ժամկետով սահմանափակվելով նան մեղադրյալի՝ այլ անձանց հետ (բացառությամբ մերձավոր ազգականների) հաղորդակցվելու իրավունքը: 2. Մեղադրյալ Էդ.Դանիելյանի պաշտպաններ Հ.Շամբարձո

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր Ա ․ Գրիգորյան ՀԿԴ/0231/06/24 Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր Ա. Մարտիրոսյան ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Դ. Վեքիլյանի մասնակցությամբ դատավորներ` Ե. Դանիելյանի Ա. Կրկյաշարյանի Ռ. Մխիթարյանի Ս. Չիչոյանի 2025 թվականի սեպտեմբերի 16 -ին քաղաք Երևանում գրավոր ընթացակարգով քննության առնելով Էդուարդ Մուշեղի Դանիելյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի ապրիլի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա ․ Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 ․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի ( այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան ) 2025 թվականի փետրվարի 24- ի որոշմամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա ․ Մաիլյանի միջնորդությունը բավարարվել է , և մեղադրյալ Էդ ․ Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ( երկու ) ամիս ժամանակով՝ նույն ժամկետով սահմանափակվելով նաև մեղադրյալի՝ այլ անձանց հետ ( բացառությամբ մերձավոր ազգականների ) հաղորդակցվելու իրավունքը։ 2 ․ Մեղադրյալ Էդ ․ Դանիելյանի պաշտպաններ Հ ․ Համբարձումյանի , Լ ․ Կարապետյանի և Ա ․ Հակոբյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 4- ին որոշմամբ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումն ամբողջությամբ բեկանվել է , և կայացվել է դրան փոխարինող դատական ակտ ․ մեղադրյալ Էդ ․ Դանիելյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցված կիրառվել են տնային կալանք՝ 2 ( երկու ) ամիս ժամկետով , և գրավ՝ որպես գրավի առարկա ընդունելով համատեղ սեփականության իրավունքով ****************** և **************** պատկանող ********** մարզի ********** համայնքի **************** զանգվածի **** թաղամասի թիվ *** այգետնակը։ 3 ․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա . Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք , որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26- ի որոշմամբ ընդունվել է վարույթ , և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով. 4 ․ Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, մասնավորապես՝ սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ, 116-րդ և 118-րդ հոդվածներով նախատեսված իրավադրույթները, ինչի արդյունքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտում, քանի որ չի ապահովվել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը: Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ Էդ ․ Դանիելյանը մեղադրվում է այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության համար ութ դրվագով կաշառք ստանալու մեջ, որպիսի արարքները ոտնձգում են այնպիսի կարևոր հասարակական հարաբերությունների դեմ, ինչպիսիք են հանրային ծառայության շահերը: Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ ուշադրության չի արժանացել, ի թիվս այլնի, այն հանգամանքը, որ կոռուպցիոն հանցագործություններն ունեն բարձր հանրային վտանգավորություն, միաժամանակ հանդիսանում են բարձր լատենտայնություն ունեցող արարքներ, և իրավապահ մարմիններից մեծ ջանքեր և միջոցներ են պահանջվում դրանք ամբողջությամբ բացահայտելու, այդ հանցագործություններին ներգրավված բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ Էդ.Դանիելյանին մեղսագրվող արարքները խաթարում են պետաիշխանական և կառավարչական կառույցների բնականոն գործունեությունը, վնասում դրանց հեղինակությունը և նվազեցնում պետական համակարգի կառույցների նկատմամբ հանրային վստահությունը: Բողոքի հեղինակը փաստել է նաև, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն քրեական վարույթով շուրջ մեկ տասնյակ անձինք մեղադրյալի դատավարական կարգավիճակում տվել են խոստովանական ցուցմունքներ՝ հայտնելով Էդ.Դանիելյանի կողմից այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում կաշառք ստանալու հանցանքների հանգամանքները: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը ևս փաստել է, որ ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը շարունակում է առկա լինել, սակայն առանց պատշաճ հիմնավորումների հանգել է հետևության, որ այդ հավանականությունն այնքան բարձր չէ, որ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ի զորու չլինի ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը: Մինչդեռ, մեղադրյալ Էդ ․ Դանիելյանին վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված ութ դրվագ հանցանքներից յուրաքանչյուրի կատարման համար որպես պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկումը՝ չորսից տասը տարի ժամկետով, որպիսի պայմաններում հաշվի առնելով վերջինիս կողմից այլընտրանքային խափանման միջոցների կիրառման դեպքում վարույթի մասնակիցների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու հավանականությունը, մասնավորապես նրան վերագրվող արարքների բնույթը և վտանգավորության աստիճանը, կանխատեսվող պատժի խստությունը՝ արդեն իսկ բավարար հիմք են մեղադրյալի կողմից այլընտրանքային խափանման միջոցների կամ դրանց համակցված կիրառման պայմաններում վարույթին մասնակցող անձանց նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու հավանականությունը ողջամտորեն հիմնավոր համարելու համար: Ըստ բողոքաբերի՝ քրեական վարույթով դեռևս անհրաժեշտ է կատարել մի շարք ապացուցողական գործողություններ հնարավոր այլ պաշտոնատար անձանց, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց ներգրավվածությունն Էդ ․ Դանիելյանին մեղսագրվող հանցանքների կատարմանը պարզելու համար, որպիսի պայմաններում մեծ է հավանականությունը, որ ազատության մեջ մնալով՝ Էդ ․ Դանիելյանը կարող է պայմանավորվածություններ ձեռք բերել հանցավոր սխեմայում ենթադրաբար ընդգրկված, դեռևս ինքնությունը չպարզված և չհարցաքննված այլ անձանց հետ՝ իր կամ նրանց օգտին իրենց ձեռնտու ցուցմունքներ տալու կամ առհասարակ ցուցմունքներ չտալու կապակցությամբ: Բողոքաբերը միաժամանակ նշել է, որ քրեական վարույթի քննության սկզբնական փուլում Էդ ․ Դանիելյանին մեղսագրվել է մեկ դրվագ ենթադրյալ հանցանքի կատարում, իսկ 2024 թվականի նոյեմբերի 20-ին կայացված որոշմամբ՝ երեք դրվագ ենթադրյալ հանցանքների կատարում: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից վիճարկվող որոշումը կայացնելու ժամանակ Էդ ․ Դանիելյանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված ութ դրվագ հանցանքներ կատարելու մեջ, որպիսի հանգամանքը վերջինիս մոտ ավելի է ամրապնդել տևական ժամանակ ազատազրկման դատապարտվելու հավանականությունը, ինչը, իր հերթին, էլ ավելի է բարձրացնում Էդ ․ Դանիելյանի կողմից քրեական վարույթին մասնակցող անձանց նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու հավանականությունը: Անդրադառնալով մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքներին՝ բողոքաբերը գտել է, որ դրանք քրեական վարույթում առկա՝ վերը վկայակոչված փաստական տվյալների պայմաններում նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող բավարար գործոններ չեն, հետևաբար ի զորու չեն երաշխավորելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը նույնիսկ այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառման պայմաններում։ Ամփոփելով վերոգրյալը՝ բողոքաբերը հանգել է այն հետևության, որ Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ պատշաճ գնահատման չի ենթարկել մեղադրյալ Էդ ․ Դանիելյանին մեղսագրվող արարքների կատարման արդյունքում խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, արարքների կատարման եղանակը, դրանց ծանրության աստիճանը, ինչպես նաև մեղադրյալի՝ հասարակությունում ունեցած դերն ու հեղինակությունը, նրա՝ հանցանքի կատարման պահին պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքը, որոնք անձի նկատմամբ կալանքի կիրառման իրավաչափության գնահատման տեսանկյունից ունեն վճռորոշ նշանակություն: 5 ․ Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 4-ին որոշումը բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. 2025 թվականի փետրվարի 20-ին Էդ ․ Դանիելյանի նկատմամբ ութ դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն բանի համար որ ․ « (…) [ Նա], զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և օժտված լինելով Երևանի քաղաքապետի անունից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 180.1-րդ հոդվածի, 219.1-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 244.9-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Գովազդի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1 ․ 1-րդ և 2 ․ 1-րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորությամբ, այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում կաշառք տվողների օգտին ապօրինի անգործության համար ութ դրվագով ստացել է կաշառք, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում: Այսպես. Երևան քաղաքի բնակիչ ************************* իր մտերիմ ************************ պատկանող, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ************փողոցի ***** շենքի թիվ ** բնակարանում 2024 թվականի սեպտեմբեր ամսից ձեռնարկել է վերանորոգման աշխատանքներ, որի ընթացքում կատարվել են նաև պատուհանների բացվածքների ձևափոխություններ, իսկ պատշգամբի հատվածում՝ նոր պատի կառուցման աշխատանքներ: Տեղեկանալով կատարվող վերանորոգման աշխատանքների մասին՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, նշված բնակարան են այցելել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Էդուարդ Դանիելյանը և նույն բաժնի առաջին կարգի մասնագետ Տիգրան Գրիգորյանը , ովքեր ***************** հայտնել են, որ տվյալ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ էր նախապես դիմել Երևանի քաղաքապետարան և ստանալ համապատասխան թույլտվություն, ուստի տվյալ շինարարությունն ապօրինի է և դրա համար ***************** կարող են ենթարկել վարչական պատասխանատվության՝ 1.500.000-ից մինչև 2.500.000 ՀՀ դրամի չափով: Պաշտոնատար անձինք հանդիսացող Էդուարդ Դանիելյանը և Տիգրան Գրիգորյանը, գործելով խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով *********************** օգտին ապօրինի անգործության, այն է՝ սահմանված կարգի խախտմամբ շինարարական աշխատանքներ իրականացնելու փաստը չարձանագրելու, վարչական պատասխանատվության ենթարկվելուց զերծ մնալուն աջակցելու համար **************** պահանջել են 424.270 ՀՀ դրամին համարժեք 1.000 եվրո կաշառք: Պայմանավորվածության համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:05-ի սահմաններում, Էդուարդ Դանիելյանը Երևան քաղաքի Մաշտոցի փողոցում հանդիպել է *************************, միասին քայլել են

Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 15-րդ շենքի մոտ, որտեղ Էդուարդ Դանիելյանն ******************** ստացել է կաշառքի առարկա հանդիսացող 424.270 ՀՀ դրամին համարժեք 1.000 եվրո գումարը: (…) Բացի այդ, Երևան քաղաքի բնակիչ *********************** իրեն պատկանող,

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի *********** փողոցի ***** շենքի **** և **** բնակարաններում 2024 թվականի սեպտեմբեր ամսից ձեռնարկել է շինարարական աշխատանքներ, որի մասին տեղեկացել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետներ Էդուարդ Դանիելյանը, Կիմ Գրիգորյանը և նույն բաժնի առաջին կարգի մասնագետ Տիգրան Գրիգորյանը: Տեղեկանալով կատարվող շինարարական աշխատանքների մասին՝ 2024 թվականի սեպտեմբերին՝ քննությամբ չպարզված օրը, Էդուարդ Դանիելյանը, Տիգրան Գրիգորյանը և Կիմ Գրիգորյանը հանդիպել են ***********************: Էդուարդ Դանիելյանը, Տիգրան Գրիգորյանը և Կիմ Գրիգորյանը ******************* հետ հանդիպման ժամանակ վերջինից կաշառք ստանալու նպատակով նրան տեղեկացրել են, որ առանց համապատասխան թույլտվության կատարված շինարարական աշխատանքների համար նրան կարող են ենթարկել վարչական պատասխանատվության: Գիտակցելով վարչական պատասխանատվության ենթարկվելու վտանգը՝ **************** Էդուարդ Դանիելյանին, Կիմ Գրիգորյանին և Տիգրան Գրիգորյանին առաջարկել է տալ կաշառք, որին պաշտոնատար անձինք համաձայնել են: Էդուարդ Դանիելյանի և Տիգրան Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով վերջիններս 2024 թվականի հոկտեմբերի 8-ին ձերբակալվել են, որից հետո՝ 2024 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Կիմ Գրիգորյանը հանդիպել է ******************, ով ցանկացել է կաշառքի առարկա հանդիսացող գումարը՝ 200.000 ՀՀ դրամը, փոխանցել Կիմ Գրիգորյանին՝ առաջարկելով գումարը դնել վերջինիս ավտոմեքենայի մեջ: Սակայն, Կիմ Գրիգորյանը, գործընկերների ձերբակալումից հետո մտավախություն ունենալով բացահայտվել իրավապահ մարմինների կողմից, հրաժարվել է ստանալ կաշառքի առարկա հանդիսացող գումարը: (…) Բացի այդ, Երևան քաղաքի բնակիչ ********************************* իրեն պատկանող,

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ********* փողոցի ***** հասցեում գտնվող «*******» հյուրանոցի դիմաց 2024 թվականի սեպտեմբերին ձեռնարկել է շինարարական աշխատանքներ, որի մասին տեղեկացել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Էդուարդ Դանիելյանը և նույն բաժնի առաջին կարգի մասնագետ Տիգրան Գրիգորյանը: Տեղեկանալով կատարվող շինարարական աշխատանքների մասին՝ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, Էդուարդ Դանիելյանը և Տիգրան Գրիգորյանը հանդիպել են ***********************************: Այնուհետև՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ քննությամբ չպարզված օրը, Էդուարդ Դանիելյանը և Տիգրան Գրիգորյանը, գործելով խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով ***************************** օգտին ապօրինի անգործության, այն է՝ սահմանված կարգի խախտմամբ շինարարական աշխատանքներ իրականացնելու փաստը չարձանագրելու համար *************************************** պահանջել են և ստացել են չպարզված չափի կաշառք: Ստացած կաշառքի դիմաց Էդուարդ Դանիելյանը և Տիգրան Գրիգորյանը չեն արձանագրել **************************** կողմից առերևույթ կատարված իրավախախտումը, որից հետո՝ 2024 թվականի հոկտեմբերի 4-ին Էդուարդ Դանիելյանի հորդորով «********» հյուրանոցի մոտ կատարված շինարարական աշխատանքների հետքերը վերացվել են: (…) Բացի այդ, ************************ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ********************* փողոցի **** հասցեում գտնվող շինությունում 2024 թվականի ընթացքում առանց համապատասխան թույլտվության ձեռնարկել է շինարարական և վերանորոգման աշխատանքներ, որպիսի արարքի կատարման համար Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության: Այնուհետև ******************* կողմից կատարված շինարարական աշխատանքների մասին տեղեկացել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Էդուարդ Դանիելյանը և նույն բաժնի առաջին կարգի մասնագետ Տիգրան Գրիգորյանը: Տեղեկանալով կատարված շինարարական աշխատանքների մասին՝ 2024 թվականի սեպտեմբերին՝ քննությամբ չպարզված օրերին, Էդուարդ Դանիելյանը և Տիգրան Գրիգորյանը մի քանի անգամ հանդիպել են ************************* և վերջինից կաշառք ստանալու նպատակով նրան տեղեկացրել են, որ առանց համապատասխան թույլտվության կատարված շինարարական աշխատանքների համար նրան կարող են ենթարկել վարչական պատասխանատվության՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով: ******************* հետ հանդիպման ժամանակ նրա օգտին իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով ապօրինի անգործության համար կաշառք ստանալու նպատակով Տիգրան Գրիգորյանը և Էդուարդ Դանիելյանը, գործելով խմբի կազմում, նրան հայտնել են, որ կարող են տուգանքի չափը նվազեցնել, որից հետո հարցրել են, թե որքան գումար կարող է վճարել ********************: Գիտակցելով պաշտոնատար անձանց կողմից իրենից կաշառք պահանջելու հանգամանքը՝ ********************* ընդունել է կաշառքի առաջարկը և պատրաստակամություն է հայտնել Տիգրան Գրիգորյանին և Էդուարդ Դանիելյանին տալ 300.000 ՀՀ դրամ: Դրանից հետո՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, Տիգրան Գրիգորյանը Երևան քաղաքի Թումանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկի մոտակայքում հանդիպել է *********************** և նրանից ստացել է պահանջված կաշառքի գումարից 270.000 ՀՀ դրամը: (…) Բացի այդ, «*******************» փակ բաժնետիրական ընկերության կողմից վարձակալված, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ********* փողոցի *** շենքի ****** բնակարանում 2024 թվականի ընթացքում առանց համապատասխան թույլտվության իրականացվել են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, որոնք ղեկավարել է նույն ընկերության գովազդի և մարքեթինգի պատասխանատու *************************: Կատարվող շինարարական աշխատանքների մասին տեղեկացել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Էդուարդ Դանիելյանը և նույն բաժնի առաջին կարգի մասնագետ Տիգրան Գրիգորյանը: Տեղեկանալով կատարված շինարարական աշխատանքների մասին՝ 2024 թվականի օգոստոսի 7-ին Տիգրան Գրիգորյանը և Էդուարդ Դանիելյանը հանդիպել են ********************************* և վերջինից կաշառք ստանալու նպատակով նրան տեղեկացրել են, որ առանց համապատասխան թույլտվության կատարված շինարարական աշխատանքների համար նրան կարող են ենթարկել վարչական պատասխանատվության: ************************** հետ հանդիպման ժամանակ նրա օգտին իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով ապօրինի անգործության համար կաշառք ստանալու նպատակով Տիգրան Գրիգորյանը և Էդուարդ Դանիելյանը, գործելով խմբի կազմում, նրան հայտնել են, որ կարող են վարչական պատասխանատվության ենթարկելու փոխարեն օրինական տեսք տալ կատարվող շինարարական աշխատանքներին, որի դիմաց ********************** պահանջել են 200.000 ՀՀ դրամ կաշառք: ****************************** ընդունել է կաշառքի առաջարկը և պատրաստակամություն է հայտնել Տիգրան Գրիգորյանին և Էդուարդ Դանիելյանին տալ պահանջված 200.000 ՀՀ դրամը: Նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Տիգրան Գրիգորյանը և Էդուարդ Դանիելյանը Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 87/1 շենքի մոտ հանդիպել են ********************* և նրանից ստացել են կաշառքի առարկա հանդիսացող 200.000 ՀՀ դրամը: (…) Բացի այդ, ************************ իրեն պատկանող, Երևան քաղաքի ************* պողոտայի ******* շենքի բակում գտնվող ավտոտնակում 2024 թվականի սեպտեմբերին առանց համապատասխան թույլտվության իրականացրել է շինարարական և վերանորոգման աշխատանքներ: Կատարվող շինարարական աշխատանքների մասին տեղեկացել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ Տիգրան Գրիգորյանը և նույն բաժնի առաջատար մասնագետ Էդուարդ Դանիելյանը: Շինարարական աշխատանքների մասին տեղեկանալուց հետո Տիգրան Գրիգորյանը և Էդուարդ Դանիելյանը, գործելով խմբի կազմում, *************************** օգտին իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով ապօրինի անգործության համար կաշառք ստանալու նպատակով 2024 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 15/5 հասցեում գտնվող «Սիզնս» ռեստորանում հանդիպել են ***************** և նրան տեղեկացրել, որ առանց համապատասխան թույլտվության կատարված շինարարական աշխատանքների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն, միաժամանակ հորդորել են դադարեցնել կատարվող շինարարական աշխատանքները: Գիտակցելով վարչական պատասխանատվության ենթարկվելու վտանգը՝ ************************** Տիգրան Գրիգորյանին որպես կաշառք տվել է 38.136 ՀՀ դրամին համարժեք 100 ԱՄՆ դոլար: (…) Բացի այդ, Երևան քաղաքի **************** փողոցի **** հասցեում գտնվող «*********» խանութ-սրահում 2024 թվականի սեպտեմբերին առանց համապատասխան թույլտվության իրականացվել են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, որոնք ղեկավարել է *******************: Կատարվող շինարարական աշխատանքների մասին տեղեկացել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Էդուարդ Դանիելյանը և նույն բաժնի առաջին կարգի մասնագետ Տիգրան Գրիգորյանը: Տեղեկանալով կատարված շինարարական աշխատանքների մասին՝ 2024 թվականի սեպտեմբերի սկզբին՝ քննությամբ չպարզված օրը, Էդուարդ Դանիելյանը և Տիգրան Գրիգորյանը հանդիպել են ********************** և վերջինից կաշառք ստանալու նպատակով նրան տեղեկացրել են, որ առանց համապատասխան թույլտվության կատարված շինարարական աշխատանքների համար նրան կարող են ենթարկել վարչական պատասխանատվության: ************** հետ հանդիպման ժամանակ նրա օգտին իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով ապօրինի անգործության համար կաշառք ստանալու նպատակով Տիգրան Գրիգորյանը և Էդուարդ Դանիելյանը, գործելով խմբի կազմում, նրան հայտնել են, որ կարող են նվազեցնել տուգանքի չափը և պահանջել են իբրև որպես տուգանք վճարել 150.000 ՀՀ դրամ: Գիտակցելով պաշտոնատար անձանց կողմից իրենից կաշառք պահանջելու հանգամանքը՝ ********************* ընդունել է կաշառքի առաջարկը և պատրաստակամություն է հայտնել Տիգրան Գրիգորյանին և Էդուարդ Դանիելյանին տալ պահանջված 150.000 ՀՀ դրամը: 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Էդուարդ Դանիելյանը և Տիգրան Գրիգորյանը Երևան քաղաքի ********** փողոցի *** հասցեում գտնվող «*********» խանութ-սրահի մոտ հանդիպել են ***************** և նրանից ստացել են կաշառքի առարկա հանդիսացող 150.000 ՀՀ դրամը: (…) Բացի այդ, ***************** իր քրոջը՝ ********************** պատկանող, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ************ պողոտայի ***** շենքի **** բնակարանում 2024 թվականի սեպտեմբերին առանց համապատասխան թույլտվության ձեռնարկել է շինարարական և վերանորոգման աշխատանքներ, որի մասին տեղեկացել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Էդուարդ Դանիելյանը: Տեղեկանալով կատարված շինարարական աշխատանքների մասին՝ 2024 թվականի սեպտեմբերին՝ չպարզված օրը, Էդուարդ Դանիելյանը քննությամբ չպարզված պաշտոնատար անձի հետ հանդիպել են *******************: ******************** հետ հանդիպման ժամանակ նրա օգտին իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով ապօրինի անգործության համար կաշառք ստանալու նպատակով Էդուարդ Դանիելյանը և քննությամբ չպարզված պաշտոնատար անձը, գործելով խմբի կազմում, ****************** հայտնել են, որ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու համար վերջինիս կարող են ենթարկել վարչական պատասխանատվության: Գիտակցելով վարչական պատասխանատվության ենթարկվելու վտանգը՝ ************** Էդուարդ Դանիելյանին որպես կաշառք տվել է 20.000 ՀՀ դրամ: (…) » 1 : 7 ․ Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ արձանագրվել է հետևյալը ․ «(...) [Դ]ատարանն արձանագրում է, որ ներկայացված միջնորդությամբ, որպես կալանքի հիմք մատնանշվել է մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները չկատարելը: Դատարանն իրատեսական և ողջամիտ է համարում միջնորդությամբ և դատական նիստի ընթացքում Քննիչի ներկայացրած մտավախություններն առ այն, որ Էդուարդ Դանիելյանն, օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունը, ինչպես նաև պաշտոնավարման ընթացքում ձևավորած կայուն սոցիալական կապերը կարող է բացասական ազդեցություն գործադրել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր առնչվել են վերջինիս ենթադրյալ ապօրինի գործունեության հետ՝ համոզելու, խնդրելու, հարկադրելու կամ այլ եղանակով ապօրինի ներգործություն ունենալ վերջիններիս և նրանց մասնակցությամբ իրականացվող (իրականացվելիք) քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքների վրա, այդ թվում՝ իրեն մերկացնող ցուցմունքներ չտալու կամ իր դեմ տված ցուցմունքները հետագայում փոխելու, քննության ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները հայտնելու և փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերելու եղանակով, այդ կերպ՝ խոչընդոտելով վարույթի քննությանը՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին: Դատարանը հաշվի է առնում նա, որ. -քրեական վարույթով նախաքննությունը դեռևս շարունակվում է և գտնվում ապացույցների հավաքման փուլում, -դեռևս միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ հանցագործությունների կատարման բոլոր հանգամանքները և դրանց առնչություն ունեցած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ, -կատարվում են ապացույցների հավաքմանը, ստուգմանն ու գնահատմանն ուղղված ապացուցողական գործողություններ, Վերը նշված հիմքի առկայությունը գնահատելիս, Դատարանը հաշվի է առնում նաև Էդուարդ Դանիելյանին մեղսագրվող հանցավոր արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, մեղսագրվող արարքների կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունների ծանրությունը, այն, որ նրան մեղսագրվում է 8 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված՝ հանրային ծառայության շահերի դեմ ուղղված ծանր հանցանքների կատարում, որոնցից յուրաքանչյուրի համար որպես պատիժ է նախատեսվում բացառապես ազատազրկման ձևով՝ 4-ից 10 տարի ժամկետով, ինչը վերը նշված հանգամանքների հետ համակցության մեջ գնահատելիս էապես բարձրացնում է հավանականությունը, որ մեղադրյալն ազատության մեջ մնալու դեպքում կարող է չկատարել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները, այդ կերպ խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում` ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին: ( ․․․ ) Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի այն պնդումներին, որ մեղադրյալը գրեթե երկու ամիս գտնվել է ազատության մեջ և վարույթն իրականացնող մարմինն ինքն է նաև փաստում, որ այդ ընթացքում խոչընդոտման հետ կապված որևէ գործողություն կատարած լինելու վերաբերյալ տվյալներ առկա չեն, ապա Դատարանը փաստում է, որ կալանքի կիրառման հիմքերն ունեն կանխատեսական բնույթ, և նախկինում նման վարքագիծ դրսևորած չլինելն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ վարույթին խոչընդոտելու կամ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու ռիսկերն իսպառ չեզոքացած համարելու համար: Բացի այդ, հարկ է փաստել նաև, որ նշված հիմքի առկայությունը գնահատելիս Դատարանը հաշվի է առնում այլ հանգամանքներ ևս, որոնք համակցության մեջ թույլ են տալիս գալ հիմնավոր եզրահանգման՝ մեղադրյալի կողմից ազատության մեջ մնալու դեպքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերի առկայության վերաբերյալ: Դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս՝ հաշվի է առել նաև դրան նախորդող ժամանակահատվածում մեղադրյալի ազատության մեջ գտնված լինելու և այդ ընթացքում խոչընդոտման ուղղությամբ գործողություններ կատարած չլինելու հանգամանքները ևս, սակայն նշվածն այլ հանգամանքների հետ համակցությամբ դիտարկելիս հանգել է հետևության՝ մեղադրյալի պատշաճ վարքագիծը բացառապես կալանքի կիրառմամբ ապահովելու հարցում, իսկ նշված որոշման կայացումից հետո կալանքի իրավաչափության պայմանների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Բացի այդ հարկ է փաստել, որ կալանքի երկամսյա ժամկետում մեղադրյալին նախկինում ներկայացված մեղադրանքը փոփոխվել է և լրացվել ու վերջինիս մեղադրանք է ներկայացվել ութ դրվագ ենթադրյալ հանցավոր արարքների կատարման համար՝ նախկին երեք դրվագների փոխարեն, ինչը ևս էական նշանակություն ունի մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հավանականության առկայությունը գնահատելիս: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ մեղադրյալը սեփական դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից, ինչը ևս հիմք կարող է հանդիսանալ զբաղեցրած պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով վարույթին խոչընդոտելու, ներառյալ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու մտավախությունների բացակայությունը արձանագրելու համար, ապա Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի զբաղեցրած պաշտոնից ազատված լինելու հանգամանքը չի ենթադրում տվյալ պաշտոնից բխող հեղինակության և այդ պաշտոնով պայմանավորված մեղադրյալի ձևավորած կայուն սոցիալական կապերի իսպառ վերացում, քանի որ նախկինում պաշտոն զբաղեցրած լինելու հանգամանքը ևս հիմք է հանդիսանում մեղադրյալի կողմից վարույթին խոչընդոտելու, ներառյալ` ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանական դրսևորումների ռիսկի առկայությունը գնահատելիս: Այդ կապակցությամբ Դատարանը հաշվի է առնում նաև Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքն այն մասին, որ ի թիվս այլնի, անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս, առանձնահատուկ դերակատարում ունի նրա` հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնն ու հնարավոր ազդեցությունը գործով անցնող վկաների վրա, նրա հնարավորությունները խոչընդոտելու մինչդատական վարույթի բնականոն ընթացքին: ( ․․․ ) Բացի այդ, Դատարանն արձանագրում է, որ համաձայն ներկայացված միջնորդության՝ դեռևս անհրաժեշտ է հարցաքննել Էդուարդ Դանիելյանին մեղսագրվող հանցագործությունների դրվագներին առնչություն ունեցած այլ անձանց, ովքեր դեռևս չեն հարցաքննվել, անհրաժեշտության դեպքում նրանց մասնակցությամբ կատարել զննություններ և այլ քննչական և վարութային գործողություններ, որից հետո՝ վերջնական իրավական գնահատական տալ հիշյալ դեպքերին առնչվող անձանցից յուրաքանչյուրի գործողություններին, մինչդեռ քրեական վարույթով մեղադրյալ Էդուարդ Դանիելյանին կալանքի տակ պահելու ժամկետը լրանում է 2025 թվականի փետրվարի 28-ին (…)» 2 : 8 ․ Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ արձանագրվել է հետևյալը ․ «(…) [Վ]երաքննիչ դատարանը փաստում է, որ անդրադարձ չի կատարում մեղադրյալի կողմից իրեն մեղսագրվող արարքները կատարած լինելու հիմնավոր կասկածին, քանի որ ասվածը դուրս է ներկայացված հատուկ վերանայման բողոքի հիմքերի և հիմնավորումների ծավալից։ ( ․․․ ) Անդրադառնալով մեղադրյալ Էդուարդ Դանիելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցին պետք է փաստել, որ սույն վարույթով դիտվում է հետևյալ իրավիճակը. Ի սկզբանե Էդուարդ Դանիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվելուց հետո վերջինի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունները մերժվել են, ինից հետո վերջինը գտնվել է ազատության մեջ՝ տևական ժամանակ։ Այնուհետև, դատախազի ներկայացրած հատուկ վերանայման բողոքի հիման վրա ստորադաս դատարանի դատական ակտը ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից բեկանվել է և Էդուարդ Դանիելյանը տեղափոխվել է կալանավայր, քանի որ վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Հարկ է փաստել, որ ինչպես կալանքի կիրառումից հետո, այնպես էլ դրանից առաջ մեղադրյալը դրսևորել է որոշակի վարութային վարքագիծ, ինչն արձանագրվել է օբյեկտիվ իրականության մեջ։ Այդպիսիք են՝ մեղքը որոշակի առումով ընդունելը /ներկայացված հարցաքննության արձնագրությունն ամբողջական չէ, դրանում տեսանելի է միայն, որ Էդուարդ Դանիելյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն իր մասով, իսկ Տիգրան Գրիգորյանի վերաբերյալ օգտվել է իր լռելու իրավունքից, ինչը չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի/, վարույթն իրականացնող մարմնի կանչով պատշաճ ներկայանալը և վարութային, ապացուցողական և քննչական գործողություններին մասնակցելը /անգամ կալանավայրում գտնվելիս մեղադրյալներն օժտված են լինում տարբեր պատճառաբանություններով գործողություններին չներկայանալու հնարավորությամբ/, վարույթի բնականոն ընթացքին չմիջամտելը։ Որքան էլ, որ խափանման միջոցի կիրառման իրավաչափության հիմքերն ունեն մոտավոր՝ կանխատեսական բնույթ, դրա նկատմամբ մշտապես գերակայում է օբյեկտիվ իրականությունը։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանի համար չի կարող չկարևորվել այն հանգամանքը, որ վարույթի և իրեն առաջադրված մեղադրանքի մասին տեղեկանալուց հետո մեղադրյալը գտնվել է ազատության մեջ և վարույթն իրականացնող մարմնի կողմից չի արձանագրվել վերջինի կողմից վարույթին խոչընդոտելու որևէ դեպք կամ կասկած։ Ինչ վերաբերում է Էդուարդ Դանիելյանի պաշտոնից բխող առավելություններն օգտագործելով վարույթին խոչըդնոտելու մտավախությանը, ապա պետք է փաստել, որ վերջինը զբաղեցրել է առաջատար մասնագետի հաստիք, նրա կարգադրիչ լիազորությունները եղել են սահմանափակ։ Բացի այդ, վարույթի մեկնարկից հետո անձն ինքնակամ ազատվել է աշխատանքից, որպիսի պայմաններում նախկին գործընկերների հետ առնչվելու նրա հնարավորությունը սահմանափակվել է։ ( ․․․ ) Ասվածը չի վկայում այն մասին, որ Վերաքննիչ դատարանը ցանկանում է փաստել, թե Էդուարդ Դանիելյանի կողմից վարույթին խոչընդոտելու հիմքն այլևս սպառված է։ Ընդհակառակը, Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում Էդուարդ Դանիելյանի կողմից վարույթի հետագա՝ բնականոն ընթացքին խոչընդոտելու հնարավորությունը, այն հանգամանքի հաշվառմամբ, որ վարույթը դեռևս գտնվում է ապացույցների հավաքագրման ակտիվ փուլում, իսկ դրա համար հետաքրքրություն ներկայացնող տվյալները և անձինք դեռևս ամբողջ ծավալով չեն բացահայտվել և հայտնաբերվել։ Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դա չի նշանակում, թե այս առնչությամբ Էդուարդ Դանիելյանի պատշաճ վարութային վարքագիծը հնարավոր է ապահովել բացառապես շարունակական կալանքի կիրառմամբ։ Ինչ վերաբերում է մեղադրյալին մեղսագրվող արարքների ծանրությանը և հետևաբար՝ սպասվող պատժի խստությանը, ապա պետք է փաստել, որ վարույթը դեռևս մինչդատական փուլում է, որի ընթացքում առնվազն խիստ վաղ է խոսել արարքների ծանրության կամ սպասվող պատժի խստության մասին, քանի որ դրանք առավելապես դատաքննության խնդիրներ են։ Ընդ որում, սույն վարույթով դիտվող իրավիճակը վկայում է այն մասին, որ մեղադրյալին մեղսագրվող արարքը կարող է պարբերաբար փոփոխվել, ծանրացվել կամ մեղմացվել՝ մինչ վերջնականապես հաստատվելը կամ հերքվելը։ ( ․․․ ) [ Վ]երաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Էդուարդ Դանիելյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունը գնահատվում է իրատեսական և հնարավոր, սակայն, միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը հնարավորություն է տալիս անգամ խափանման միջոցի կիրառման իրավաչափության պայմանների ռեալ առկայության դեպքում ևս մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը զսպել կալանքի համամատությամբ առավել մեղմ հարկադրանքի միջոցների կիրառմամբ, ընդ որում՝ համակցված։ Այսինքն, քրեադատավարական մեխանիզմներն իրենց էությամբ նախատեսելով լայն գործիքակազմեր՝ դատական երաշխիքներ տրամադրելիս թույլ են տալիս իրավասու դատարաններին առաջնորդվել նվազագույնի սկզբունքով։ ( ․․․ ) [ Դ]ատարանը որպես մեղադրյալի անձը բնութագրող և հաշվառման ենթակա հանգամանքներ է գնահատում վերջինի կողմից 44-օրյա պատերազմին մասնակցած լինելը, խափանման միջոցի կիրառման ընթացքում դրա պայմանները որևէ կերպ չշրջանցելը, մշտական բնակության վայր ունենալը, ամուսնացած լինելը։ Սույն քրեական վարույթով ուսումնասիրելով մեղադրյալ Էդուարդ Դանիելյանի անձը, վերջինին մեղսագրվող արարքների բնույթը, հանրորեն վտանգավորության աստիճանը, նրա արդեն իսկ դրսևորած վարութային վարքագիծը և վարույթով արձանագրված իրադրությունն ու իրավահարաբերությունը՝ գտնում է, որ վերջինը հասարակությունից պետք է մեկուսացվի, սակայն ոչ բացառապես քրեակատարողական հիմնարկում պահվելով։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Էդուարդ Դանիելյանի պատշաճ վարութային վարքագիծը հնարավոր է ապահովել նաև տնային կալանքի և գրավի համակցման պայմաններում, ընդ որում՝ վերջինին պետք է թույլատրվի շփվել բացառապես իր տան անդամների հետ, որոնց հետ մշտապես բնակվում է։ Այսինքն, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Էդուարդ Դանիելյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս ՀՀ հակակոռուպցիոն դատարանը համակողմանի չի գնահատել վերջինի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ռեալ հնարավորությունը և չի առաջնորդվել նվազագույնի սկզբունքով, ինչի կապակցությամբ մեղադրյալ Էդուարդ Դանիելյանի պաշտպաններ Հովհաննես Համբարձումյանի, Լևոն Կարապետյանի և Արտակ Հախինյանի հատուկ վերանայման բողոքը պետք է բավարարել, իսկ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ ՀԿԴ/0231/06/24 վարույթով 2025 թվականի փետրվարի 24-ի «Կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը՝ բեկանել։ Էդուարդ Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով և գրավը։ Տնային կալանքի կրման վայր պետք է սահմանել Էդուարդ Մուշեղի Դանիելյանի բնակության վայրը՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 24-րդ շենքի 26-րդ բնակարան հասցեն (կամ անհրաժեշտության դեպքում բնակության այլ հասցե) և տնային կալանքի կրման ողջ ընթացքում մեղադրյալին պետք է արգելել շփում ունենալ, իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց, նրանց հետ ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում բացառապես մեղադրյալի տան անդամներին, ինչպես նաև օրենքով սահմանված մարմիններին։ Տնային կալանքը Էդուարդ Դանիելյանի նկատմամբ պետք է համարել կիրառված վերջինին փաստացի հաշվառման վերցնելու պահից՝ խափանման միջոցի երկամսյա ժամկետի մեջ հաշվակցելով մեղադրյալի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը: Էդուարդ Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել նաև գրավը, իսկ որպես գրավի առարկա ընդունել **************************** անվամբ գրանցված և նրան ու ********************************* համասեփականության իրավունքով պատկանող ********* մարզի ********* համայնքի ***************** զանգվածի **** թաղամասի թիվ *** այգետնակը։ (…)» 3 ։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանքի և գրավի համակցված կիրառմամբ մեղադրյալ Էդ ․ Դանիելյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։ 10 ․ ՀՀ Սահմանադրության 27- րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ` « Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ , քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով ` (…) 3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով . 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով , երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած , կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով . (…) » : « Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին » եվրոպական կոնվենցիայի 5- րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ` « Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք : Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ , քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով . (…) բ ) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով , գ ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում , երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար , (…) »: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ « Մեղադրյալը պարտավոր է՝ (…) 3) չխոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում` ապօրինի չմիջամտել ապացուցման գործընթացին. (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն` «2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝ ( ․․․ ) 3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:

3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները։ ( ․․․ )»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածը սահմանում է. «(…) 2. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար: (…) 4. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմաններ։ (…)»։ 11 . «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. - ներպետական իշխանությունները, անձին ազատ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս, պետք է փնտրեն նաև այլընտրանքային միջոցներ, որոնք թույլ կտան ապահովել տվյալ անձի ներկայությունը դատաքննությանը 4 , - կալանքը պետք է կիրառվի որպես անձի ազատության իրավունքի սահմանափակման վերջին կամ ծայրահեղ միջոց, երբ այլ միջոցներով հնարավոր չէ լիարժեք երաշխավորել վարույթի պատշաճ ընթացքը 5 , - կալանքի՝ որպես խիստ միջոցի կիրառումը կարող է արդարացվել, երբ այլ՝ ներգործության ուժով նվազ միջոցների կիրառելիությունը քննարկվել է և որոշվել, որ դրանք բավարար չեն մասնավոր կամ հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու համար, ինչը կարող է պահանջել, որ անձը կալանավորվի 6 , - մեղադրյալի կողմից վարույթի պատշաճ իրականացմանը խոչընդոտելու վտանգը չի կարող որպես հիմք մատնանշվել վերացական մակարդակում և պետք է հիմնավորված լինի փաստական ապացույցներով 7 ։

12. Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների շրջանակներում Վճռաբեկ դատարանը փաստել է , որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոցների աստիճանակարգությունում, ելնելով ներգործության բնույթից, աստիճանից և վրա հասնող հետևանքներից, կալանքը համարվում է ամենախիստը, քանի որ առավելագույն չափով է սահմանափակում մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, և որպես անձի ոչ պատշաճ վարքագծի կանխման վերջին հնարավոր միջոց (ultima ratio) պետք է կիրառվի այն բացառիկ դեպքերում, երբ կհիմնավորվի մեղադրյալի օրինական վարքագիծն այլընտրանքային խափանման միջոցներով երաշխավորելու անհնարինությունը։ Այլ խոսքով՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ կհիմնավորի, իսկ դատարանն էլ պատճառաբանված որոշմամբ կհաստատի, որ միայն այդ խափանման միջոցի կիրառմամբ է հնարավոր հասնել խափանման միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակներին՝ այդ համատեքստում հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները 8 ։ 12.1 ․ Անդրադառնալով խափանման միջոցի կիրառման հիմքերին ՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի և դրա հետ փոխկապակցված 18-րդ, 29-րդ, 43-րդ, 118-119-րդ հոդվածների համալիր վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը, խափանման միջոցի հիմքերի առկայության և այն կիրառելու անհրաժեշտության մասին խոսելիս, օգտագործում է «կարող է» ձևակերպումը և դրանով իսկ ընդգծում, որ խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածում թվարկված «մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները» ոչ թե պետք է արդեն տեղի ունեցած լինեն, այլ պետք է լինի ռիսկի առկայություն կամ հավանականություն, որ եթե խափանման միջոց չկիրառվի, ապա դրանք տեղի կունենան: Նշվածը, սակայն, չի նշանակում, որ երբ արդեն իսկ վերոնշյալ գործողությունները մեղադրյալի կողմից կատարվել են, ապա նրա նկատմամբ ուշացած լինելու պատճառաբանությամբ չպետք է կալանավորում կիրառել, այլ ընդհակառակը՝ այդպիսի դեպքերում կալանավորման կիրառումը կլինի առավել քան հիմնավորված և պատճառաբանված: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ըստ օրենսդրի տրամաբանության՝ չպետք է թույլատրել, որպեսզի մեղադրյալը դրսևորի ոչ պատշաճ վարքագիծ, իսկ դրանից հետո նրա նկատմամբ քննարկվի կալանավորում կիրառելու հարցը, քանի որ կախված նրանից, թե մեղադրյալն ազատության մեջ մնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված որ գործողություններն է կատարել, խափանման միջոց կալանավորման կիրառումը որոշ դեպքերում կարող է լինել ուշացած 9 ։ 12 ․ 2 ․ Անդրադառնալով խափանման միջոցի տեսակը որոշելու չափանիշ հանդիսացող՝ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող հնարավոր հանգամանքների առանձնահատկություններին ՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դրանց էական նշանակություն ունենալը և որոշիչ դերը նախևառաջ պայմանավորված է նրանով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված՝ «մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները» վերաբերելի հիմքեր են բոլոր խափանման միջոցներին որոշ բացառություններով, ուստի Վճռաբեկ դատարանը գտել է, որ որպեսզի իրավասու մարմինը գործնականում հնարավորություն ունենա տարբերակված մոտեցում ցուցաբերել և նույն հիմքերի առկայության պայմաններում պիտանի խափանման միջոց ընտրելու մասին ճիշտ եզրահանգում կատարել և հիմնավորել դրա անհրաժեշտությունը՝ պետք է հաշվի առնել նաև որոշ հանգամանքներ 10 : Մասնավորապես, դրանով է պայմանավորված Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքն առ այն, որ խափանման միջոցների՝ օրենքով սահմանված հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Ընդ որում, այդ կանխատեսվող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որոնցով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը 11 ։ 13 ․ Վճռաբեկ դատարանը միաժամանակ ընդգծել է, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրահանգումը պետք է հիմնված լինի վերը նշված հանգամանքների փոխազդեցության, հարաբերակցության բացահայտման, այդ հանգամանքների համակցված գնահատման արդյունքում ձևավորված համոզմունքի վրա, ինչն իր հերթին պետք է արտացոլվի դատարանի կողմից կայացվող դատական ակտում 12 ։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորությանը, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին 13 : 14 ․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ․ - Էդ ․ Դանիելյանի նկատմամբ ութ դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 435- րդ հոդվածի 2- րդ մասի 1- ին և 3- րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն բանի համար , որ ն ա , զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը , հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք , պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և օժտված լինելով Երևանի քաղաքապետի անունից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1801-րդ հոդվածի, 2191-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 2449-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Գովազդի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1 ․ 1- րդ և 2 ․ 1- րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորությամբ , այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում կաշառք տվողների օգտին ապօրինի անգործության համար ութ դրվագով ստացել է կաշառք 14 ։ - Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Էդ ․ Դանիելյանն, օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունը, ինչպես նաև պաշտոնավարման ընթացքում ձևավորած կայուն սոցիալական կապերը կարող է բացասական ազդեցություն գործադրել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր առնչվել են վերջինիս ենթադրյալ ապօրինի գործունեության հետ՝ համոզելու, խնդրելու, հարկադրելու կամ այլ եղանակով ապօրինի ներգործություն ունենալ վերջիններիս և նրանց մասնակցությամբ իրականացվող (իրականացվելիք) քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքների վրա, այդ թվում՝ իրեն մերկացնող ցուցմունքներ չտալու կամ իր դեմ տված ցուցմունքները հետագայում փոխելու, քննության ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները հայտնելու և փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերելու եղանակով, այդ կերպ՝ խոչընդոտելով վարույթի քննությանը՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, նշել է, որ մեղադրյալին նախկինում ներկայացված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է ու նոր մեղադրանք է ներկայացվել ութ դրվագ ենթադրյալ հանցավոր արարքների կատարման համար՝ նախկին երեք դրվագների փոխարեն, ինչը ևս էական նշանակություն ունի մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հավանականության առկայությունը գնահատելիս 15 ։ - Բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, նշել է, որ վարույթի ու ներկայացված մեղադրանքի մասին տեղեկանալուց հետո մեղադրյալը գտնվել է ազատության մեջ և վարույթն իրականացնող մարմնի կողմից չի արձանագրվել նրա կողմից վարույթին խոչընդոտելու որևէ դեպք կամ կասկած։ Ինչ վերաբերում է Էդ ․ Դանիելյանի պաշտոնից բխող առավելություններն օգտագործելով վարույթին խոչըդնոտելու մտավախությանը, ապա Վերաքննիչ դատարանը փաստել է, որ վերջինս ինքնակամ ազատվել է աշխատանքից, որպիսի պայմաններում նախկին գործընկերների հետ առնչվելու նրա հնարավորությունը սահմանափակվել է։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել Էդ ․ Դանիելյանի կողմից վարույթի հետագա բնականոն ընթացքին խոչընդոտելու հնարավորությունն այն հանգամանքի հաշվառմամբ, որ վարույթը դեռևս գտնվում է ապացույցների հավաքագրման ակտիվ փուլում, իսկ դրա համար հետաքրքրություն ներկայացնող տվյալները և անձինք դեռևս ամբողջ ծավալով չեն բացահայտվել և հայտնաբերվել։ Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Էդ ․ Դանիելյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունը գնահատելով իրատեսական և հնարավոր, միաժամանակ, գտել է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը հնարավորություն է տալիս խափանման միջոցի կիրառման իրավաչափության պայմանների ռեալ առկայության դեպքում ևս մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը զսպել կալանքի համեմատ առավել մեղմ խափանման միջոցների կիրառմամբ։ Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Էդ ․ Դանիելյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել նաև տնային կալանքի և գրավի համակցված կիրառման պայմաններում 16 ։

15. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում մեջբերված նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանքին այլընտրանք հանդիսացող առավել մեղմ խափանման միջոցների՝ տնային կալանքի և գրավի համակցված կիրառմամբ մեղադրյալ Էդ ․ Դանիելյանի պատշաճ վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել սույն վարույթում առկա մի շարք հանգամանքներ և իր եզրահանգումները չի կառուցել այդ հանգամանքների համակցված վերլուծության վրա : 15 .

1. Այսպես՝ տ վյալ դեպքում պատշաճ գնահատման չեն ենթարկվել Էդ ․ Դանիելյանին մեղսագրվող ենթադրյալ հանցագործությունների կատարման փաստական հանգամանքները և ծանրության աստիճանը (մեղսագրվում է 8 դրվագ ծանր հանցանքների կատարում), դրանց բնույթը, դրսևորման ձևի համատեքստում նաև մեղադրյալի դերակատարումը, եղանակը և ակնկալվող հնարավոր պատժի խստությունը։ Հատկանշական է, որ մեղադրյալ Էդ ․ Դանիելյանին մեղսագրվում են բարձր լատենտայնություն ունեցող կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, որոնք ոտնձգում են այնպիսի կարևոր արժեքների դեմ, ինչպիսիք են պետաիշխանական և կառավարչական կառույցների բնականոն գործունեությունը, դրանց հեղինակությունը և հանրային վստահությունը պետական մարմինների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանի կողմից բավարար չափով գնահատման չի ենթարկվել մեղադրյալի անձը բնութագրող հատկանիշները , նախկինում զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված սոցիալական կապերի առկայությունը, որպիսի հանգամանքները, գործի նյութերից բխող մյուս հանգամանքների համատեքստում, հանդիսանում են մեղադրյալ Էդ ․ Դանիելյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր: Ընդ որում, վերը նշվածի առումով կիրառելի են ինչպես Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները 17 , այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքն այն մասին , որ ի թիվս այլնի , անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս առանձնահատուկ դերակատարում ունի նրա ` հասարակությունում ունեցած դերը , զբաղեցրած պաշտոնն ու հնարավոր ազդեցությունը գործով անցնող վկաների վրա , նրա հնարավորությունները՝ խոչընդոտելու վարույթի բնականոն ընթացքին 18 ։ Այդ համատեքստում անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաշվի է առել օրինակ` անձի կողմից իր նախկին ծառայողական գործունեության հետ սերտ կապված հանցագործություն կատարելու մեջ մեղադրվելը՝ ազատության մեջ գտնվելու դեպքում գործի քննությանը միջամտելու հավանականությունը գնահատելու տեսանկյունից 19 ։ 15.2. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ, ի թիվս այլնի, Վերաքննիչ դատարանը համակցության մեջ չի գնահատել քրեական վարույթում առկա փաստական տվյալներն առ այն, որ մեղադրյալ Էդ ․ Դանիելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունն Առաջին ատյանի դատարան ներկայացվելուն անմիջապես նախորդել է Էդ ․ Դանիելյանի նկատմամբ ևս հինգ դրվագ խմբի կազմում, կաշառք տվողի օգտին ապօրինի անգործության համար կաշառք ստանալու վերաբերյալ քրեական հետապնդում հարուցելն ու մեղադրանք ներակայացվելը, որով ևս փաստվում է, որ քրեական վարույթը գտնվել է ապացույցների հավաքագրման ակտիվ փուլում, և մեղադրյալի կողմից այդ գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը, տվյալ պարագայում, եղել է բարձր՝ առավել, քան նախկինում։ Արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Էդ ․ Դանիելյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանքի և գրավի համակցված կիրառումը, նախաքննության տվյալ փուլում, չէր կարող չեզոքացնել մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանական ռիսկերը։ Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ հետևությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի տեսակի ընտրության հարցի քննարկումը, ի թիվս այլնի, ենթադրում է մեղադրյալի մասնակցությամբ քրեական վարույթի իրականացման հանրային շահի գնահատում, ինչը ենթակա է գնահատման քրեական վարույթի տվյալ փուլում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականության համատեքստում 20 ։

16. Ընդհանրացնելով սույն որոշման 15.1-15.2-րդ կետերում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների վերը նշված առանձնահատկությունները, վարույթի նյութերից բխող մյուս տվյալների համատեքստում ողջամտորեն կարող էին վկայել, որ քրեական վարույթի քննության տվյալ փուլում առկա է մեղադրյալ Էդ ․ Դանիելյանի կողմից քրեական վարույթի բնականոն ընթացքին խոչընդոտելու բարձր հավանականության շարունակվող ռիսկ, ինչը չի կարող չեզոքացվել կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցներ տնային կալանքի և գրավի համակցված կիրառմամբ։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ սույն վարույթի փաստական հանգամանքների պայմաններում այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառումը կարող է լինել արդյունավետ միջոց՝ զսպելու ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Էդ ․ Դանիելյանի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հնարավորությունը, հիմնավոր չեն։ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, համաձայն որի՝ մեղադրյալ Էդ ․ Դանիելյանն իրեն առաջադրված մեղադրանքի մասին տեղեկանալուց հետո գտնվել է ազատության մեջ և նախաքննության մարմինը չի արձանագրել վերջինի կողմից վարույթին խոչընդոտելու որևէ դեպք, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վերահաստատել իր նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ խափանման միջոցների՝ օրենքով սահմանված հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Ընդ որում, այդ կանխատեսվող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որոնցով էլ վերջին հաշվով որոշվում է կալանքի կիրառման հիմնավորվածությունը 21 ։ 1 7 . Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը, նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար : Սակայն, հաշվի առնելով, որ տվյալ դեպքում մինչդատական վարույթն ավարտվել է, և Էդ ․ Դանիելյանի վերաբերյալ քրեական վարույթն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան ու մեղադրյալի խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում 22 ՝ բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել , քանի որ եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը : Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է , որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՀԿԴ/0231/06/24 դատական վարույթով

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 4-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: _______________________ 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 182-188։ 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 247-249։ 3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 82-88։ 4 Տե՛ս Idalov v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` 2012 թվականի մայիսի 22-ի վճիռը, գանգատ թիվ 5826/03, 140-րդ կետ: 5 Տե՛ս, mutatis mutandis, Sahin Alpay v. Turkey գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018 թվականի մարտի 20-ի վճիռը, գանգատ թիվ 16538/17, 181-րդ կետ: 6 Տե՛ս, mutatis mutandis, Djundiks v. Latvia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 15-ի վճիռը, գանգատ թիվ 14920/05, 89-րդ կետ: 7 Տե՛ս Becciev v. Moldova գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 9190/03, 59-րդ կետ: 8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արշակ Հակոբյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԴ/1194/06/21 որոշման 13.1-րդ կետը: 9 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Վարդան Մարտիրոսյանի վերաբերյալ գործով 2024 թվականի հոտկեմբերի 30-ի ՀԿԴ/0225/01/23 որոշումը։ 10 Տե՛ս, նույն տեղում։ 11 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Արամ Ճուղուրյանի վերաբերյալ 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը։ 12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Պետրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16 որոշման 13-րդ կետը, mutatis mutandis` Վալերի Հակոբյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0548/06/19 որոշումը, Արշակ Հակոբյանի գործով վերը հիշատակված որոշումը։ 13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վահագն Պողոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումը: 14 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։ 15 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։ 16 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։ 17 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 որոշումը, կետ 16։ 18 Տե՛ս Մարու իրավունքների եվրոպական դատարանի` Neumeister v. Austria գործով 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 1936/63, Gabor Nagy v. Hungary (No. 2) գործով 2017 թվականի ապրիլի 11-ի վճիռը, գանգատ թիվ 73999/14, կետ 70: 19 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khanzadyan v. Armenia գործով 2014 թվականի մարտի 11-ի որոշումը, գանգատ թիվ 68571/11: 20 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Ալեքսեյ Գոմցյանի վերաբերյալ գործով 2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ ՀԿԴ/0015/01/22 որոշումը։ 21 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Արամ Ճուղուրյանի վերաբերյալ 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը։ 22 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ՀԿԴ/0091/01/25 քրեական գործը։ Նախագահող` Դ. Վ եքիլյան Դատավորներ` Ե․ Դ ԱՆԻԵԼՅան ա. կ րկյաշարյան Ռ ․ Մ ԽԻԹԱՐՅԱՆ ս. չ ԻՉՈՅԱՆ Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2026 թվական:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՀԿԴ/0231/06/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել