ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 84 — Գործի քննության ժամկետը 1.
Ամփոփում
Հոդված 84. Գործի քննության ժամկետը 1. Վարչական դատարանում գործերը քննվում և լուծվում են հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունվելու պահից ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան վեց ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին գործերի քննության և լուծման համար սույն օրենսգրքով սահմանված են որոշակի ժամկետներ։ 1.1. Վարչական դատարանը կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երկու անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը՝ յ
Ամբողջ Տեքստ
Հոդված 84. Գործի քննության ժամկետը 1. Վարչական դատարանում գործերը քննվում և լուծվում են հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունվելու պահից ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան վեց ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին գործերի քննության և լուծման համար սույն օրենսգրքով սահմանված են որոշակի ժամկետներ։ 1.1. Վարչական դատարանը կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երկու անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը վեց ամիս ժամկետով:
2. Դատաքննությունը, որպես կանոն, պետք է ավարտվի մեկ դատական նիստով՝ առանց հետաձգումների։
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում չեն ներառվում գործի վարույթի կասեցման ժամանակահատվածը, հաշտության համար վարչական դատարանի նշանակած ժամկետը և դատական հանձնարարության կատարման ժամանակահատվածը: (84-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.03.26 ՀՕ-109-Ն ) ( 25.03.26 ՀՕ-109-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) Գ Լ ՈՒ Խ 14 ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
