ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2004 թվականի ապրիլի 27-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակության 26 1 -րդ գլխով` « Գ Լ ՈՒ Խ 26 1 . ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԲԱՆԿԻ ԿԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ Հոդված 163 1 . Հ ԱՅԱՍՏԱՆԻ Հ ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ և ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԲԱՆԿԻ ԿԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ 1. «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում Կենտրոնական բանկի խորհրդի և ժամանակավոր ադմինիստրացիայի, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց որոշումներն ու գործողությունները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարան` սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Կենտրոնական բանկի խորհրդի և ժամանակավոր ադմինիստրացիայի, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց որոշումները կարող են բողոքարկվել դրանց ուժի մեջ մտնելու, իսկ գործողությունների դեպքում` դրանք կատարվելու պահից յոթ օրվա ժամկետում:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումներն ու գործողություններն անվավեր ճանաչելու դիմումում պետք է նշվի այն իրավական ակտի դրույթը, որը խախտվել է բողոքարկվող որոշումը կայացնելիս, կամ որին հակասում է բողոքարկվող գործողությունը:
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետից հետո ներկայացված կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունը չպարունակող դիմումները դատարանը վերադարձնում է դիմումատուին` առանց քննարկման:
5. Դատարանը սույն հոդվածի 1-ին հոդվածում նշված որոշումներն ու գործողությունները կարող է անվավեր ճանաչել բացառապես այն դեպքում, երբ բողոքարկված որոշումը կայացվել է օրենքի պահանջների խախտմամբ, կամ գործողությունը հակասում է օրենքին:
6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումներն ու գործողությունները բողոքարկելիս, ինչպես նաև դատական ողջ քննության ընթացքում դրանք չեն կարող կասեցվել:»: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2004 թ. մայիսի 22 Երևան ՀՕ-67-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-67-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (12.06.2004-09.04.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2004.06.02/29(328) Հոդ.683 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 27.04.2004 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.05.2004 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 12.06.2004 Ուժը կորցրել է 09.04.2018 Հիմնական ակտ 27.04.2004, ՀՕ-67-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 17.06.1998, ՀՕ-247 17.06.1998, ՀՕ-247 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 ապրիլի, 2004 թ.
- Գործի #:
- ՀՕ-67-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
