Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱՅԿ ՄԱՇՈՒՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱՅԿ ՄԱՇՈՒՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-218 հուլիսի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 հուլիսի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 21 | ՀԱՅԿ ՄԱՇՈՒՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

8 հուլիսի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Ֆ.Թոխյանի

Ա. Թունյանի

Ուսումնասիրելով Հայկ Մաշուրյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Հայկ Մաշուրյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի հունիսի 20-ին)` խնդրելով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61 և 63, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 176- րդ հոդվածի 2-րդ մասը,

Կամ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասը,

Կամ

Բացահայտել վիճարկվող դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը»: Ըստ դիմողի ՀՀ վարչական դատարանը, կիրառելով ՀՀ վարչական

դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասը, սահմանափակել է իր` հակընդդեմ հայցով դատարան դիմելու իրավունքը: Դիմողը նշում է, որ սույն գործի ընթացքում ինքն ընդհանրապես հնարավորություն չի ունեցել իր դեմ հարուցված հայցի վերաբերյալ ներկայացնել հակընդդեմ հայց, քանի որ իր նկատմամբ հարուցված գործի վերաբերյալ տեղեկացել է միայն վարչական դատարանի վերջնական դատական ակտն ստանալուց հետո: Եթե ինքը տեղեկացված լիներ, որ իր դեմ հայց է հարուցված, ապա օբյեկտիվորեն հնարավորություն կունենար հանդես գալ հակընդդեմ հայցով: Սակայն էապես տարբեր իրավիճակներում գտնվող հանգամանքներում օրենսդիրը սահմանել է նույն ընթացակարգը:

Դիմողը գտնում է, որ խնդրո առարկա հոդվածի դրույթների անհստակ, ոչ որոշակի ձևակերպված լինելը` «օրենքի որակին» ներկայացվող պահանջները չբավարարելը, հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումն ընդհանրական է, չի նախատեսում ողջամիտ բացառություններ և տարածվում է էապես իրարից տարբերվող հանգամանքների վրա, որով խախտվում են անձանց` դատական արդյունավետ պաշտպանության և արդարադատության մատչելիության սահմանադրական իրավունքները և իրավական որոշակիության սկզբունքը:

Քննության առարկա անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողը պահպանել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, այն է`

• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին.

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան.

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում.

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում.

• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Քննության առարկա անհատական դիմումով ներկայացվել է պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Հայկ Մաշուրյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

3. Բավարարել Հայկ Մաշուրյանի անհատական դիմումով ներկայացված` պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

Նախագահող

Անդամներ

8 հուլիսի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/1-21

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հուլիսի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-21
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել