Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-434-Ն24 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի հոկտեմբեր ի 24 - ին «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ զինվորական» բառերը: Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 1-ին կետի «զորքերի» բառը փոխարինել «գվարդիայի» բառով.

2) 1-ին մասի 4-րդ կետը «հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկան,» բառերից հետո լրացնել «հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան,» բառերով, «, ավագ քրեական ոստիկան,» բառերից հետո՝ «ավագ համայնքային ոստիկան,» բառերով, իսկ «, քրեական ոստիկան,» բառերից հետո՝ «համայնքային ոստիկան,» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված պետական մարմինների և սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»: Հոդված 3. Օրենքի 5.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 5.1. Ոստիկանության բարձրագույն կոչումներ շնորհելը 1. Ոստիկանության բարձրագույն կոչումները շնորհում է վարչապետը՝ Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

2. Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է կոչման շնորհմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին և կոչումը:

3. Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությանը կցվում է ոստիկանության բարձրագույն կոչում շնորհելու մասին վարչապետի որոշման նախագիծը:»: Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասի՝ ա. «և հասարակական անվտանգության ապահովման» բառերը փոխարինել «, համայնքային ոստիկանության» բառերով, բ. «պետերն» բառը փոխարինել «պետերը և ոստիկանության գվարդիայի հրամանատարն» բառերով.

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 5. Օրենքի 13.1-ին հոդվածում՝ 1) վերնագրի «, պետի տեղակալի ու Ոստիկանության զորքերի հրամանատարի» բառերը փոխարինել «ու Ոստիկանության պետի տեղակալի» բառերով.

2) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասում՝ 1) առաջին պարբերության «և ազգային անվտանգության» բառերը փոխարինել «, ազգային անվտանգության և պետական պահպանության» բառերով. 2) չորրորդ պարբերության «Սույն հոդվածի տասներորդ մասի երրորդ և չորրորդ» բառերը փոխարինել «Սույն մասի երկրորդ և երրորդ» բառերով. 3) հինգերորդ պարբերության «Սույն հոդվածի տասներորդ մասի չորրորդ» բառերը փոխարինել «Սույն մասի երրորդ» բառերով: Հոդված 7. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «չորրորդ» բառը փոխարինել «երրորդ» բառով: Հոդված 8. Օրենքի 47-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասից հանել «, Ոստիկանության զորքերի հրամանատար» բառերը.

2) 2-րդ մասից հանել «, իսկ Ոստիկանության զորքերի հրամանատարի դեպքում՝ Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ և Լիազոր մարմնի միջնորդությամբ» բառերը: Հոդված 9. Սույն օրենքի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածի 1-ին կետը, 3-րդ հոդվածը, 4-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը և 2-րդ կետը, 5-րդ և 8-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 4-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը, 6-րդ և 7-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-434-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-434-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (14.11.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.11.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.10.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 11.11.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 14.11.2024 Հիմնական ակտ 24.10.2024, ՀՕ-434-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.07.2002, ՀՕ-401-Ն 03.07.2002, ՀՕ-401-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՀՕ-434-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել