ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 23 — Աշխատողների ներկայացուցիչները 1.
Ամփոփում
Հոդված 23. Աշխատողների ներկայացուցիչները 1. Աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու իրավունք ունեն արհեստակցական միությունները: Կազմակերպությունում արհեստակցական միության բացակայության դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) աշխատողների ներկայացուցչության և շահերի պաշտպանության գործառույթները կարող է փոխանցել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը: Այդ դեպքում ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 23. Աշխատողների ներկայացուցիչները 1. Աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու իրավունք ունեն արհեստակցական միությունները: Կազմակերպությունում արհեստակցական միության բացակայության դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) աշխատողների ներկայացուցչության և շահերի պաշտպանության գործառույթները կարող է փոխանցել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը: Այդ դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) ընտրում է ներկայացուցիչ (ներկայացուցիչներ), որը (որոնք) ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության պատվիրակության կազմում մասնակցում է (են) տվյալ գործատուի հետ վարվող կոլեկտիվ բանակցություններին:
2. Եթե կազմակերպությունում՝ 1) աշխատողները միավորված են միայն մեկ արհեստակցական միությունում, և այն միավորում է կազմակերպության աշխատողների կեսից ավելիին, ապա կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում այդ արհեստակցական միությունը ներկայացնում և պաշտպանում է կազմակերպության բոլոր աշխատողների իրավունքներն ու շահերը. 2) աշխատողները միավորված են միայն մեկ արհեստակցական միությունում, որին անդամակցում է կազմակերպության աշխատողների ոչ ավելին, քան կեսը, ապա կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում տվյալ արհեստակցական միությունը ներկայացնում և պաշտպանում է միայն իր անդամների իրավունքները և շահերը. 3) աշխատողները միավորված չեն որևէ արհեստակցական միությունում (այդ թվում՝ ճյուղային կամ տարածքային), ապա կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում բոլոր աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու և դրանք պաշտպանելու նպատակով աշխատողների ժողովը (համաժողովը) կարող է ընտրել ներկայացուցիչներ (մարմին):
3. Կազմակերպությունում մեկից ավելի արհեստակցական միության առկայության դեպքում կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում բոլոր աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու և դրանք պաշտպանելու նպատակով սույն օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կարող է ստեղծվել աշխատողների ներկայացուցչական միասնական մարմին:
4. Միևնույն անձը միաժամանակ չի կարող ներկայացնել աշխատողների և գործատուների շահերն ու պաշտպանել դրանք: (23-րդ հոդվածը խմբ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 03.05.23 ՀՕ-160-Ն ) ( 03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
