Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 76 — Հրամանատարը (պետը) պարտավոր է պետության մեջ և զինված ուժերում լուծվող խնդիրների հիման վրա մշտապես դաստիարակել ենթականերին ` - նրանց մեջ ձևավորել և պահպանել հայրենիքի պաշտպանության
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 76AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 76 — Հրամանատարը (պետը) պարտավոր է պետության մեջ և զինված ուժերում լուծվող խնդիրների հիման վրա մշտապես դաստիարակել ենթականերին ` - նրանց մեջ ձևավորել և պահպանել հայրենիքի պաշտպանության

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 76. Հրամանատարը (պետը) պարտավոր է պետության մեջ և զինված ուժերում լուծվող խնդիրների հիման վրա մշտապես դաստիարակել ենթականերին ` - նրանց մեջ ձևավորել և պահպանել հայրենիքի պաշտպանության համար բարոյական ու հոգեբանական պատրաստակամություն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերին պատկանելու հպարտություն և պատասխանատվություն, զինծառայողների մեջ զարգացնել զինվորական պարտքի կատարման համար անհրաժեշտ հատկանիշներ, զինվորական երդման սրբության և անխախտե

Ամբողջ Տեքստ

Հոդված 76. Հրամանատարը (պետը) պարտավոր է պետության մեջ և զինված ուժերում լուծվող խնդիրների հիման վրա մշտապես դաստիարակել ենթականերին ` - նրանց մեջ ձևավորել և պահպանել հայրենիքի պաշտպանության համար բարոյական ու հոգեբանական պատրաստակամություն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերին պատկանելու հպարտություն և պատասխանատվություն, զինծառայողների մեջ զարգացնել զինվորական պարտքի կատարման համար անհրաժեշտ հատկանիշներ, զինվորական երդման սրբության և անխախտելիության գիտակցություն, խիզախություն, զսպվածություն, հնարամտություն, զգոնություն, զինվորական ընկերականություն, փոխօգնության զգացողություն, այդ նպատակով օգտագործել դաստիարակվածության անձնական օրինակը, ծառայության նկատմամբ հավասար վերաբերմունքը, ինչպես նաև զինվորական արարողությունները (հավելվածներ 1, 3, 5-9). - կատարելագործել ազգամիջյան շփման կուլտուրան, հոգ տանել զինվորական կոլեկտիվի համախմբվածության և տարբեր ազգությունների զինվորների բարեկամության ամրապնդման համար, հաշվի առնել և հարգել նրանց ազգային զգացմունքները, ավանդույթները և սովորույթները. - նրբազգացություն և ուշադրություն ցուցաբերել ենթակաների նկատմամբ, փոխհարաբերությունների մեջ թույլ չտալ անտակտություն և կոպտություն, բարձր պահանջկոտությունն ու սկզբունքայնությունը համատեղել նրանց անձնական արժանապատվության հարգման հետ, միջոցներ ձեռնարկել զինծառայողների, զինծառայությունից զորացրված քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների կենցաղային հարցերի լուծման, սոցիալական ու իրավական պաշտպանվածությունն ապահովելու համար, պայմաններ ստեղծել տեխնիկական և այլ բնույթի ստեղծագործության, կուլտուրայի բարձրացման և հանգստի զարգացման, առողջության ամրապնդման և ֆիզիկական աճի համար, անհրաժեշտության դեպքում նրանց համար միջնորդել ավագ հրամանատարներին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել