Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 39 — Հայտարարագրում ներառվող ընդհանուր տվյալները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 39AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 39 — Հայտարարագրում ներառվող ընդհանուր տվյալները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 39. Հայտարարագրում ներառվող ընդհանուր տվյալները 1. Հայտարարագրում նշվում են` 1) հայտարարատու պաշտոնատար անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հանրային ծառայությունների համարանիշը, հասցեն, զբաղեցրած պաշտոնը, պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրը, ամիսը, տարին, այն մարմնի անվանումը, որտեղ պաշտոն է զբաղեցնում, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարները. 2) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունը, ազգանունը,

Ամբողջ Տեքստ

Հոդված 39. Հայտարարագրում ներառվող ընդհանուր տվյալները 1. Հայտարարագրում նշվում են` 1) հայտարարատու պաշտոնատար անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հանրային ծառայությունների համարանիշը, հասցեն, զբաղեցրած պաշտոնը, պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրը, ամիսը, տարին, այն մարմնի անվանումը, որտեղ պաշտոն է զբաղեցնում, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարները. 2) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունը, ազգանունը, հայրանունը, կապը հայտարարատու պաշտոնատար անձի հետ, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձնագրի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (առկայության դեպքում), քաղաքացիությունը, հասցեն, պաշտոնը (աշխատանքային գործունեությունը). 3) հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, կապը հայտարարատու պաշտոնատար անձի հետ:

2. Սույն օրենքի իմաստով` հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք են հայտարարատու պաշտոնատար անձի ամուսինը, ծնողը, զավակը, եղբայրը, քույրը, ամուսնու ծնողը, զավակը, եղբայրը և քույրը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել