ՏԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 24 հունվարի 2007թ. ՍԴԴԿՈ - | ՏԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
24 հունվարի 2007թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի
2-րդ դատական կազմը
Նախագահությամբ՝ Կ.Բալայանի
Անդամակցությամբ՝ Վ.Պողոսյանի
Հ.Նազարյանի
Քննության առնելով ՀՀ քաղաքացի Տարոն Սահակյանի դիմումի
ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Քաղ. Տարոն Սահակյանը դիմել է Սահմանադրական դատարան,
վիճարկելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ
հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերի եւ 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը։
Ներկայացված դիմումը համապատասխանում t [անընթեռնելի]
Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը։ Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։
Տ. Սահակյանը միջնորդել է իրեն ազատել պետտուրքի վճարումից, որը բավարարման ենթակա է, քանի որ քրեական գործով հանդիսանում է տուժող եւ խախտվել են նրա որպես տուժողի իրավունքները։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի
69 հոդվածի 6-րդ կետով, Սահմանադրական դատարանի 2-րդ կազմը
ՈՐՈՇԵՑ
S. Սահակյանի դիմումը` ՀՀ Քրեական դատավարության
օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերի եւ 414.1- րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
Տ. Սահակյանին ազատել պետտուրքի վճարումից։
ԴԱՏԱՐԱՆԻ UTC+1 114
ՔԱՐՏՈՒՂԵ-
ՐՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
no
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հունվարի, 2007 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
