Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1019 — Ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի մեղքով ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետևանքները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1019AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1019 — Ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի մեղքով ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետևանքները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1019. Ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի մեղքով ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետևանքները 1. Ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց, եթե ապահովագրական պատահարը վրա է հասել ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի դիտավորության հետևանքով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի: 2. Ապահովագրողը չի ազատվում կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար քաղաքացիական պատասխանատվու

Ամբողջ Տեքստ

Հոդված 1019. Ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի մեղքով ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետևանքները 1. Ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց, եթե ապահովագրական պատահարը վրա է հասել ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի դիտավորության հետևանքով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

2. Ապահովագրողը չի ազատվում կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության պայմանագրով ապահովագրական հատուցում վճարելուց, եթե վնասը պատճառվել է դրա համար պատասխանատու անձի մեղքով:

3. Ապահովագրողը չի ազատվում ապահովագրական հատուցում վճարելուց, որը կյանքի ապահովագրության պայմանագրով վճարվում է ապահովագրված անձի մահվան դեպքում, եթե վերջինս ինքնասպան է եղել, և ինքնասպանության պահին ապահովագրության պայմանագիրն առնվազն երեք տարի գործել է: (1019-րդ հոդվածը խմբ.

09.04.07 ՀՕ-178-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել