Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 229 — Էլեկտրոնային, պրոտոնային, ծանր իոնների արագացուցիչների շահագործման անվտանգության հետ կապված կանոնները խախտելը
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 229 — Էլեկտրոնային, պրոտոնային, ծանր իոնների արագացուցիչների շահագործման անվտանգության հետ կապված կանոնները խախտելը

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 229.Էլեկտրոնային, պրոտոնային, ծանր իոնների արագացուցիչների շահագործման անվտանգության հետ կապված կանոնները խախտելը 1. Էլեկտրոնային, պրոտոնային, ծանր իոնների արագացուցիչների տեղաբաշխման, նախագծման, շինարարության, վերանորոգման, վերակառուցման, շահագործման կամ շահագործումից հանելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավ

Ամբողջ Տեքստ

Հոդված 229.Էլեկտրոնային, պրոտոնային, ծանր իոնների արագացուցիչների շահագործման անվտանգության հետ կապված կանոնները խախտելը

1. Էլեկտրոնային, պրոտոնային, ծանր իոնների արագացուցիչների տեղաբաշխման, նախագծման, շինարարության, վերանորոգման, վերակառուցման, շահագործման կամ շահագործումից հանելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, շրջակա միջավայրի ռադիոակտիվ վարակում կամ այլ ծանր հետեւանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

(229-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել