ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 351 — Դատարանի լրացուցիչ որոշումը 1.
Ամփոփում
Հոդված 351. Դատարանի լրացուցիչ որոշումը 1. Դատարանը դատավճռի հետ միաժամանակ համապատասխան հիմքերի առկայության դեպքում պարտավոր է կայացնել լրացուցիչ որոշում, որով պետական մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց ուշադրությունն է հրավիրում դատաքննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել մինչդատական վարույթի ընթացքում: 2. Լրացուցիչ որոշումը հրապարակվում է դատական նիստում: 3. Լրացուցիչ որոշումն ուղարկվում է խախտում թույլ
Ամբողջ Տեքստ
Հոդված 351. Դատարանի լրացուցիչ որոշումը 1. Դատարանը դատավճռի հետ միաժամանակ համապատասխան հիմքերի առկայության դեպքում պարտավոր է կայացնել լրացուցիչ որոշում, որով պետական մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց ուշադրությունն է հրավիրում դատաքննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել մինչդատական վարույթի ընթացքում:
2. Լրացուցիչ որոշումը հրապարակվում է դատական նիստում:
3. Լրացուցիչ որոշումն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, իսկ այդպիսին չլինելու դեպքում` խախտում թույլ տված պաշտոնատար անձին: Լրացուցիչ որոշումն ստացած պաշտոնատար անձը պարտավոր է որոշումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննարկել այն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արձանագրված խախտումները վերացնելու և նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ։
4. Լրացուցիչ որոշման քննարկման արդյունքները պետք է հանրության համար հասանելի դարձվեն: ԲԱԺԻՆ 11 ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ Գ Լ ՈՒ Խ 45 ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
