Քոչարյան — ՇԴ/0184/06/11
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը 2 1. 2011 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքում հարուցվել է թիվ 28105311 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերի հատկանիշներով: Նախաքննության մարմնի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ Կարեն Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով: Նույն օրը մեղադրյալ Կ.Քոչարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատար
Ամբողջ Տեքստ
ՇԴ/0184/06/11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ՇԴ/0184/06/11
Նախագահող դատավոր Գ.Մելիք-Սարգսյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
քարտուղարությամբ
Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
2012 թվականի հունիսի 8-ին
Երևան
քաղաքում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի հոկտեմբերի 11-ի որոշման դեմ մեղադրյալ Կարեն Ռոմիկի Քոչարյանի պաշտպան Տ.Մուրադյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
2
1. 2011 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքում հարուցվել է թիվ 28105311 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ Կարեն Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով: Նույն օրը մեղադրյալ Կ.Քոչարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ Կ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:
2. 2011 թվականի սեպտեմբերի 24-ին մեղադրյալ Կ.Քոչարյանն ինքնակամ ներկայացել է նախաքննության մարմին:
2011 թվականի սեպտեմբերի 25-ին Կ.Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ Կ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին նույն դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը վերահաստատվել է:
3. Վերոգրյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել պաշտպան Տ.Մուրադյանը, որը Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Կ.Քոչարյանի պաշտպան Տ.Մուրադյանը: Վճռաբեկ դատարանը 2012 թվականի մարտի 6-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները
5.
Մեղադրյալ
Կ.Քոչարյանի
նկատմամբ
կիրառված
խափանման
միջոց
կալանավորումը վերահաստատելու մասին Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման դեմ պաշտպան Տ.Մուրադյանը վերաքննիչ բողոք է բերել փոստի միջոցով: Վերաքննիչ բողոքի ծրարի վրա առկա է փոստային ծառայության դրոշմակնիքը, որի համաձայն` ծրարը փոստային ծառայությունում մուտք է եղել 2011
3
թվականի սեպտեմբերի 26-ին ՜տե՛ս կալանավորում կիրառելու վերաբերյալ նյութեր, էջ 16․:
6. Վերաքննիչ բողոքում նշված է. ՛Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի
25.09.2011թ.
որոշմամբ
բավարարվել
է
քննիչ
Ռ.Մխիթարյանի
միջնորդությունը, և մեղադրյալ Կարեն Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը երկու ամիս ժամանակով (…):
Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման պատճենը վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել:
Պաշտպան Տ.Մուրադյանի վերաքննիչ բողոքում բացակայում է որևէ նշում առ այն, որ մեղադրյալ Կ.Քոչարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուց և Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելուց հետո վերջինս ինքնակամ ներկայացել է նախաքննության մարմնին, իսկ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ մեղադրյալ Կ.Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է ՜տե՛ս կալանավորում կիրառելու վերաբերյալ նյութեր, էջեր 13-15․:
7. Նյութերում առկա ուղեկցական գրության ուսումնասիրությունից երևում է, որ վերաքննության կարգով քննության առնելու համար Վերաքննիչ դատարան ուղարկվել է Կ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ նյութերը ՜տե՛ս կալանավորում կիրառելու վերաբերյալ նյութեր, էջ 18․: Մեղարյալ Կ.Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին նյութերը Վերաքննիչ դատարան չեն ուղարկվել ՜տե՛ս կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ նյութեր․:
8. Պաշտպան Տ.Մուրադյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի որոշման մեջ նշված է. ՛(…) ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.09.2011 թվականի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը և մեղադրյալ Կարեն Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում` երկու ամիս ժամկետով:
Վերը նշված որոշման դեմ 26.09.2011 թվականին վերաքննիչ բողոք է բերել մեղադրյալ Կարեն Քոչարյանի շահերի պաշտպան Տիգրան Մուրադյանը (…): Մեղադրյալ Կարեն Քոչարյանի պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունից երևում է, որ այն ժամկետանց է, քանի որ սույն գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 2011 թվականի սեպտեմբերի 15-ին, մինչդեռ վերաքննիչ բողոք է բերվել 2011 թվականի սեպտեմբերի 26ին, երբ արդեն իսկ ավարտված էր բողոքարկման ժամկետը (…) ՜տե՛ս կալանավորում կիրառելու վերաբերյալ նյութեր, էջեր 19-20․:
4
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի
5-րդ
հոդվածի
4-րդ
կետով
սահմանված
իր
կալանավորման
օրինականությունը վիճարկելու անձի իրավունքը:
Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի բողոքաբերը նշել է, որ մեղադրյալ Կ.Քոչարյանի
նկատմամբ
կիրառված
խափանման
միջոց
կալանավորումը
վերահաստատելու մասին Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25ի որոշման դեմ ինքը վերաքննիչ բողոք է բերել հաջորդ օրը` 2011 թվականի սեպտեմբերի 26-ին, որպիսի պայմաններում բողոքի ժամկետանց լինելու մասին խոսք լինել չէր կարող: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով իր բողոքը դիտել է որպես Կ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման դեմ բերված և ժամկետանց լինելու պատճառաբանությամբ թողել է առանց քննության:
10. Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ 2011 թվականի նոյեմբերի 4-ին Կ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով, դրանով իսկ նվազել է Կ.Քոչարյանին վերագրվող արարքի վտանգավորության աստիճանը, սակայն նա կալանքից ազատ չի արձակվել: Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ
բողոքը
թողնելով
առանց
քննության,
հնարավորություն
չի
տվել
ներկայացնելու այդ հանգամանքը, ինչն էլ հանգեցրել է ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման:
11. Հիմք ընդունելով վերոշարադրյալ հիմնավորումները` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված դատավարական իրավունքի խախտմանն առնչվող իրավական հարցը հետևյալն է` իրավաչափ է արդյոք պաշտպան Տ.Մուրադյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:
13. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` ՛Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից զրկման կամ խուզարկության օրինականությունն ու հիմնավորվածությունը բողոքարկելու վերադաս դատական ատյանում:
5
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` ՛Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` ՛Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի
վիճարկելու
իր
կալանավորման
օրինականությունը,
որի
կապակցությամբ
դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով` առաջին ատյանի դատարանի կալանավորման մասին որոշումները կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան հրապարակման պահից հնգօրյա ժամկետում:
14. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավասու են բողոքարկել իրենց ազատությունից զրկելու` ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի իմաստով ՛օրինականության համար էական դատավարական և նյութական պայմանները: Սա նշանակում է, որ իրավասու դատարանը պետք է քննի ոչ միայն ներպետական օրենսդրության մեջ սահմանված
դատավարական
պահանջների
համապատասխանությունը,
այլ
նաև
ձերբակալման համար հիմք հանդիսացած կասկածների ողջամտությունը, ձերբակալման և հետագա կալանավորման նպատակների օրինականությունը ՜տե՛ս Brogan and Others v. The United Kingdom գործով 1988 թվականի նոյեմբերի 29-ին կայացված վճիռը, գանգատներ թիվ 11209/84, 11234/84, 11266/84, 11386/85, կետ 65 և Grauslys v. Lithuania գործով 2000 թվականի հոկտեմբերի 10-ին կայացված վճիռը, գանգատ թիվ 36743/97, կետ 53․:
15. Ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2011 թվականի սեպտեմբերի 15-ին Կ.Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ Կ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 2011
թվականի
սեպտեմբերի
24-ին
մեղադրյալ
Կ.Քոչարյանն
ինքնակամ
ներկայացել է նախաքննության մարմին:
Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ Կ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին նույն դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը վերահաստատվել է, որի վերաքննության կարգով բողոքարկման ժամկետը, ՀՀ քրեական դատավարության
6
օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, կազմել է հրապարակվելու պահից հինգ օր (տե՛ս սույն որոշման 1-3-րդ կետերը):
Համաձայն պաշտպան Տ.Մուրադյանի վերաքննիչ բողոքի ծրարի վրա առկա փոստային ծառայության դրոշմակնիքի` ծրարը փոստային ծառայությունում մուտք է եղել 2011 թվականի սեպտեմբերի 26-ին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման դեմ պաշտպանի կողմից վերաքննիչ բողոք է բերվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հնգօրյա ժամկետի պահպանմամբ, հետևաբար
ներկայացված
բողոքի ժամկետանց
լինելու վերաբերյալ Վերաքննիչ
դատարանի հետևություններն անհիմն են:
16. Միևնույն ժամանակ, նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը քննության առնելու համար Վերաքննիչ դատարան են ուղարկվել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ Կ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ նյութերը: Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ Կ.Քոչարյանի
նկատմամբ
կիրառված
խափանման
միջոց
կալանավորումը
վերահաստատելու մասին նյութերը Վերաքննիչ դատարան չեն ուղարկվել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունից նույնպես հնարավոր չէ եզրակացնել, որ հետախուզման
մեջ
եղած
մեղադրյալ
Կ.Քոչարյանն
ինքնակամ
ներկայացել
է
նախաքննության մարմին, և Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Արդյունքում, Վերաքննիչ դատարանը պաշտպան Տ.Մուրադյանի վերաքննիչ բողոքը դիտարկել
է
որպես
մեղադրյալ
Կ.Քոչարյանի
նկատմամբ
խափանման
միջոց
կալանավորում կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի
15-ի
որոշման
դեմ
բերված
բողոք
և
ժամկետանց
լինելու
պատճառաբանությամբ թողել առանց քննության (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանն ըստ էության անտեղյակ է եղել այն հանգամանքից, որ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ մեղադրյալ Կ.Քոչարյանի
նկատմամբ
կիրառված
խափանման
միջոց
կալանավորումը
վերահաստատվել է, և պաշտպան Տ.Մուրադյանը վերաքննիչ բողոք է բերել այդ որոշման դեմ: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ հանգամանքները չեն կարող արդարացնել մեղադրյալ Կ.Քոչարյանի` կալանավորման օրինականությունը վիճարկելու իրավունքի սահմանափակումը:
7
17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման հետևանքով տեղի է ունեցել քրեադատավարական օրենքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է, քանի որ դրա արդյունքում սահմանափակվել է անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները: Նշված հանգամանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա հիմք է կայացված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով
վերոգրյալից
Սահմանադրության
92-րդ
և
ղեկավարվելով
հոդվածով,
Հայաստանի
Հայաստանի
Հանրապետության
Հանրապետության
քրեական
դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.
Վճռաբեկ
բողոքը
բավարարել:
Մեղադրյալ
Կարեն
Ռոմիկի
Քոչարյանի
պաշտպանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Դատավորներ`
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հունիսի, 2012 թ.
- Գործի #:
- ՇԴ/0184/06/11
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
