ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 265 — Արտագնա դատական նիստը 1.
Ամփոփում
Հոդված 265. Արտագնա դատական նիստը 1. Արտագնա դատական նիստ կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է անցկացնել միայն առաջին ատյանի դատարանը` հետևյալ դեպքերում` 1) բոլոր մեղադրյալները զինծառայող են. 2) բոլոր մեղադրյալներն ազատությունից զրկելու հետ կապված պատիժ են կրում: 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում արտագնա դատական նիստ կարող է անցկացվել զորամասի կամ զինվորական հիմնարկի տարածքում, իսկ 2-րդ կետով նախատեսված
Ամբողջ Տեքստ
Հոդված 265. Արտագնա դատական նիստը 1. Արտագնա դատական նիստ կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է անցկացնել միայն առաջին ատյանի դատարանը` հետևյալ դեպքերում` 1) բոլոր մեղադրյալները զինծառայող են. 2) բոլոր մեղադրյալներն ազատությունից զրկելու հետ կապված պատիժ են կրում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում արտագնա դատական նիստ կարող է անցկացվել զորամասի կամ զինվորական հիմնարկի տարածքում, իսկ 2-րդ կետով նախատեսված դեպքում` քրեակատարողական հիմնարկի տարածքում:
3. Դատարանը մերժում է արտագնա դատական նիստ անցկացնելու միջնորդությունը, եթե` 1) դատական նիստը միջնորդված վայրում անցկացնելը կարող է անհամաչափ դժվարություններ առաջացնել վարույթի մասնակիցների կամ վարույթին օժանդակող անձանց համար կամ 2) միջնորդված վայրում ողջամտորեն հնարավոր չէ ապահովել սույն օրենսգրքի 28-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
