Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱՅԿՈՒՇ ԴԻԼԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱՅԿՈՒՇ ԴԻԼԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-3017 սեպտեմբերի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-30)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 սեպտեմբերի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 30 | ՀԱՅԿՈՒՇ ԴԻԼԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

17 սեպտեմբերի 2013թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Վ. Պողոսյանի

Կ. Բալայանի

Քննության առնելով քաղաքացի Հայկուշ Դիլանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Հայկուշ Դիլանյանը 2013թ. օգոստոսի 30-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով ««Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 13-րդ մասի 1-ին պարբերությունը, այնքանով, որքանով չի նախատեսում քրեադատավարական օրենքի վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այդ դրույթի իր ուժի մեջ մտնելու պահից իրավաբանական ուժը կորցնելու պայման հակասում է ՀՀ Սահմանադրության 3, 18, 19, 83.5 հոդվածների, 101-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներին»։ Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.

1. Ըստ դիմողի «ՀՀ սահմանադրական դատարանի կողմից քրեադատավարական օրենսգրքի որևէ նորմ հակասահմանադրական ճանաչելու պարագայում պետությունը պարտավոր է օրենքով սահմանել նորմեր, որոնք կապահովեն քրեական գործերով նոր հանգամանքով առանց ժամկետային սահմանափակման դատարան դիմելու իրավունք, Սահմանադրության և Կոնվենցիաների սկզբունքային պահանջներն ապահովելու համար։ Ըստ դիմողի, վիճարկվող դրույթը սահմանելով միայն նյութական իրավունքի դրույթի հակասահմանադրական ճանաչվելու հետագա ընթացակարգը, անտեսում է դատավարական իրավունքի նորմի հակասահմանադրական ճանաչվելու պարագայում հետագա ընթացակարգը»։

2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը փորձում է հիմնավորել դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը մատնանշելով։

Դատական կազմը հարկ է համարում նշել, որ օրենսդրական բացը որպես իրավունքի բացի տեսակ, իրավունքի կարգավորման ոլորտում առկա փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է։ ՀՀ սահմանադրական դատարանն անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարմանն ուղղված գործընթացներում սահմանադրական դատարանի և օրենսդրի իրավասությունների շրջանակներին իր ՍԴՈ-864 որոշմամբ իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում, նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք։ Զարգացնելով իրավական դիրքորոշումները սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն պարագայում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-864 և ՍԴՈ-914 որոշումներում ամրագրված վերը հիշատակված դիրքորոշումները դատական կազմը գտնում է, որ տվյալ դեպքում վիճարկվող դրույթներում առկա չէ որևէ իրավական բաց, հետևաբար տվյալ դեպքում չի կարող խոսք գնալ վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշության, դրա արդյունքում իրավակիրառական պրակտիկայում նորմի կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտմանը հանգեցնող մեկնաբանության ու կիրառման, գոյություն չունեցող օրենսդրական բացը լրացնելու իրավական երաշխիքների առկայության կամ բացակայության մասին։ Առկա չէ նաև այն կոնկրետ իրավունքը, որը չի ապահովվում ենթադրյալ օրենսդրական բացի պատճառով։ Նման եզրահանգման համար հիմք են հանդիսանում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերության և 12- րդ մասի դրույթները, որոնք, ի տարբերություն ՀՀ քրեական օրենսգրքի և վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենքի առնչությամբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 13-րդ մասի դրույթներով սահմանված իրավակարգավորման, մյուս օրենքների, այդ թվում քրեադատավարական նորմերի առնչությամբ սահմանել է այլ իրավակարգավորում, այն է դրանք ուժը կորցնելու են ոչ թե իրենց ընդունման պահից, այլ սահմանադրական դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից, կամ տվյալ նորմի վրա հիմնված վարչական կամ դատական ակտը վերանայվում է միայն այն դեպքում, երբ սահմանադրական դատարանն իր համապատասխան որոշումը տարածել է տվյալ որոշմանը նախորդող իրավահարաբերությունների վրա։

Այսինքն տվյալ դեպքում առկա է ոչ թե նորմատիվ պատվիրանի բացակայություն, այլ, ընդհակառակը, օրենսդիրն ինքն է իր հայեցողությամբ ընտրել նման իրավակարգավորում։ Հետևաբար օրենսդրական բացի վերաբերյալ դիմողի փաստարկներն անհիմն են։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Հայկուշ Դիլանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

17 սեպտեմբերի 2013 թվականի

ՍԴԴԿՈ/2-30

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 սեպտեմբերի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-30
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել