ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 311 — Նախնական դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարցերը 1.
Ամփոփում
Հոդված 311. Նախնական դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարցերը 1. Նախնական դատալսումների ընթացքում սույն հոդվածով սահմանված հաջորդականությամբ դատարանը քննարկման առարկա է դարձնում՝ 1) ինքնաբացարկի, բացարկի և վարույթին մասնակցելուց ազատելու հարցը. 2) վարույթի ընդդատության հարցը. 3) քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու հարցը. 4) մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը. 5) գույքային հայց հարուցված լինելու դեպքում`
Ամբողջ Տեքստ
Հոդված 311. Նախնական դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարցերը 1. Նախնական դատալսումների ընթացքում սույն հոդվածով սահմանված հաջորդականությամբ դատարանը քննարկման առարկա է դարձնում՝ 1) ինքնաբացարկի, բացարկի և վարույթին մասնակցելուց ազատելու հարցը. 2) վարույթի ընդդատության հարցը. 3) քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու հարցը. 4) մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը. 5) գույքային հայց հարուցված լինելու դեպքում` գույքային պատասխանող ճանաչելու հարցը. 6) միջնորդության դեպքում` համաձայնեցման վարույթ կամ արագացված վարույթ կամ համագործակցության վարույթով դատաքննության հատուկ կարգ կիրառելու հարցը. 7) հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցը. 8) ապացույցների թույլատրելիության հարցը. 9) այլ վերաբերելի հարցեր:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հարցը կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է քննարկվել առաջնահերթության կարգով: (311-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-577-Ն, 16.01.24 ՀՕ-32-Ն ) (23.12.22 ՀՕ-577-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
