ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1292 — Ըստ կտակի ժառանգության նկատմամբ կիրառվող իրավունքը 1.
Ամփոփում
Հոդված 1292. Ըստ կտակի ժառանգության նկատմամբ կիրառվող իրավունքը 1. Ժառանգության նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ ժառանգատուն ունեցել է վերջին բնակության վայր, եթե կտակարարը կտակում չի ընտրել այն պետության իրավունքը, որի քաղաքացին է ինքը: 2. Կտակ կազմելու և վերացնելու անձի ունակությունը, ինչպես նաև կտակի և այն վերացնելու մասին ակտի ձևը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ կտակարարը կտակ անելու կամ այն վերացնելու մասին ակտ
Ամբողջ Տեքստ
Հոդված 1292. Ըստ կտակի ժառանգության նկատմամբ կիրառվող իրավունքը 1. Ժառանգության նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ ժառանգատուն ունեցել է վերջին բնակության վայր, եթե կտակարարը կտակում չի ընտրել այն պետության իրավունքը, որի քաղաքացին է ինքը:
2. Կտակ կազմելու և վերացնելու անձի ունակությունը, ինչպես նաև կտակի և այն վերացնելու մասին ակտի ձևը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ կտակարարը կտակ անելու կամ այն վերացնելու մասին ակտը կազմելու պահին ունեցել է բնակության վայր: Սակայն ձևը չպահպանելը հիմք չէ կտակի կամ դրա վերացման մասին ակտի անվավերության համար, եթե կտակը կամ այն վերացնելու մասին ակտը համապատասխանում են դրանք կազմելու վայրի կամ Հայաստանի Հանրապետության իրավունքի պահանջներին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
